Մերաբ Էլիոզիշվիլի
Մերաբ Էլիոզիշվիլի (վրաց.՝ მერაბ ელიოზიშვილი, դեկտեմբերի 18, 1934, Ցխինվալ, Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 4, 2012, Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային գրող, սցենարիստ, դրամատուրգ, կինոդերասան[1]։
Մերաբ Էլիոզիշվիլի მერაბ ელიოზიშვილი | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1934 |
Ծննդավայր | Ցխինվալ, Հարավային Օսիայի Ինքնավար Մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 4, 2012 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Մասնագիտություն | գրող սցենարիստ դրամատուրգ կինոդերասան |
Ազգություն | վրացի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1957 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։ 1961 թվականին լույս է տեսել Էլիոզիշվիլու առաջին գիրքը՝ «Սպասում»[2]։
Երկեր
խմբագրել- «Սպասում» (1961 թ.)
- «Տատիկներ և թոռներ», (1964 թ.)
- «Սինոյի կարմիր ցուլերը», (1968 թ.)
- «Ծեր զուռնաչիները», (1968 թ.)
- «Ծեր զուռնաչիները», (պիես) (1966 թ.), բեմադրվել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում
- «Այո և ոչ», (1987 թ.)
- «Բեբերի Մեզուրեեբի», (2010 թ.)
Բեմադրություններ
խմբագրելՎրացական թատրոնում բեմադրվել են Էլիոզիշվիլու հետևյալ պիեսները՝
- «Ծեր զուռնաչիները»
- «Արջերը»
- «Ոչինչ»
Ֆիլմեր
խմբագրելՆրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են՝
- «Ճանապարհներ ու քառուղիներ», 1961 թ.
- «Սպիտակ քարավան», 1964 թ.
- «Լայնարձակ կանաչ հովիտ», 1967 թ.
- «Տատիկներ և թոռներ», 1969 թ.
- «Վերադարձ», 1977 թ.
- «Ծեր զուռնաչիները», 1972 թ.
Դերեր
խմբագրելՆկարահանվել է «Վրացֆիլմ» ստուդիայի մի շարք ֆիլմերում։
- «Սպիտակ քարավան», 1964 թ., Բալտա
- «Մի՛ տխրիր», 1970 թ., պանդոկապետ
- «Բարև, հարևան» (հեռուստատեսային)
- «Տարօրինակները», 1974 թ., Տրիֆոնիա, Մարգարիտայի ամուսինը, գնացքավար
- «Արի՛ խաղողի դաշտ», 1977 թ., կոլտնտեսության ղեկավար
- «Վերադարձ, 1977 թ.»
Գրականություն
խմբագրել- Хухашвили Г., Песни старых зурначей, «Советская культура», 7 января 1967 .
- Канкава, Г. Заметки о рассказах молодых։ О творчестве Резо Чеишвили, Мераба Элиозишвили, Резо Инанишвили] / Литературная Грузия. 1965. - N10. - стр.49-57
- Канкава Г., Пути и поиски, «Литературная Грузия», 1969, № 11—12
- Асатиани Г., Рассказать о времени и о себе, «Дружба народов», 1970, № 12
- Лордкипанидзе Н., Мотивы творчества, «Комсомольская правда», 1972, 12 января.
- Справочник Союза кинематографистов СССР 1981 года (сост. Г. Мирнова) // М., БПСК, Московская типография № 6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «მერაბ ელიოზიშვილი, 18.12.1934 - 04.01.2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ Ձայն բարեկամության, Սովետական գրող, Երևան, 1977, էջ 420։