Մետկովիչ (խորվ.՝ Metković), քաղաք Խորվաթիայի հարավարևելյան մասում: Բնակչությունը կազմում է 16 788 մարդ (2011): Ճնշող մեծամասնությունը (96 %) խորվաթներ են:

Բնակավայր
Մետկովիչ
խորվ.՝ Metković
Զինանշան
Coat of arms Metkovic.svg

Metkovic.png
Կոորդինատներ: 43°3′0″ հս․ լ. 17°39′0″ ավ. ե. / 43.05000° հս․. լ. 17.65000° ավ. ե. / 43.05000; 17.65000
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԲԾՄ5 մետր
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ020
Փոստային ինդեքսներ20350
Ավտոմոբիլային կոդDU
Պաշտոնական կայքmetkovic.hr
##Մետկովիչ (Խորվաթիա)
Red pog.png

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Մետկովիչ քաղաքը գտնվում է Ներետվա գետի վրա: 10 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Օպուզեն քաղաքը, 25 կմ նույն ուղղությամբ՝ Պլոչե քաղաքը: 90 կմ հարավ-արևելք գտնվում է Դուբրովնիկ քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Մոստարը: Ավտոմոբիլային Մետկովիչ-Պլոչե ճանապարհը անցնում է Մետկովիչ քաղաքով: Քաղաքի միջով անցնում է նաև Բանյա Լուկա-Մոստար-Պլոչե երկաթուղին:

Պատմություն և տեսարժան վայրերԽմբագրել

Հռոմեական կայսրության ժամանակ Մետկովիչից քիչ հյուսիս գտնվում էր Նարոնա մեծ քաղաքը, որի ավերակները կարելի է դիտել մինչև օրս: Մետկովիչ քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1420 թվականին: Ընդհուպ մինչև 19-րդ դարը, Մետկովիչը փոքր բնակավայր էր: Շնորհիվ Ներետվա գետի վրա կառուցած կամրջի և գետի նավահանգստի, Մետկովիչը դարձել է նավահանգստային կարևոր հանգույց:

Երկրորդ համաշխարհային պատերազմի և 1990-ական թվականների Խորվաթիայի պատերազմի ժամանակ Մետկովիչ քաղաքը ռմբակոծվել է:

ԿրթությունԽմբագրել

Մետկովիչում կան հետևյալ ուսումնական հաստատությունները՝

  • Տարրական դպրոց.
    • Ստեփան Ռադիչի տարրական դպրոց (Croatian High School)[1]
    • Դոն Միխովիլ Պավլինովիչի տարրական դպրոց (Խորվաթերենի միջնակարգ դպրոց)[2]
  • Հանրակրթական դպրոց.
    • Մետկովիչի միջնակարգ դպրոց[3]
    • Մետկովիչի վարժարան (դասական միջնակարգ դպրոց)[4]

ԱնձնակազմԽմբագրել

  • Իվան Սլամնիգ - խորվաթ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ և թարգմանիչ:
  • Դարիո Սռնա - խորվաթ ֆուտբոլիստ:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «OS Stjepana Radića»։ Ossradica-metkovic.hr։ Վերցված է նոյեմբերի 29, 2015 
  2. [1] Archived 20 February 2006 at the Wayback Machine.
  3. «Srednja škola Metković – Naslovnica»։ Ssmetkovic.hr։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 26, 2018-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2015 
  4. [2] Archived 12 February 2006 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել