«Մեսսի», 2014 թվականի կենսագրական ֆիլմ, որի ռեժիսորն է Ալեքս դե լա Իգլեսիան։ Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հունվարի 1-ին[1]։

Մեսսի
իսպ.՝ Messi
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ժանրվավերագրական, կենսագրություն
ԹեմաԼիոնել Մեսսի
Թվական2014
ՊրեմիերաՕգոստոսի 27, 2014 (2014-08-27) (Վենետիկի կինոփառատոն)
Հունվարի 1, 2015 (2015-01-01) (Իսպանիա)
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԱլեքս դե լա Իգլեսիա
ՊրոդյուսերՀաումե Ռոուրես
Սցենարի հեղինակԽորխե Վալդանո
ԴերակատարներԽորխե Վալդանո
Յոհան Կրոյֆ
Սեսար Լուիս Մենոտտի
ՕպերատորԿիկո դե լա Ռիկա
ԵրաժշտությունԽոան Վալենտ
ՄոնտաժԴոմինգո Գոնսալես
ՆկարիչներԱնտկսոն Գոմես
Մարսելո Պոնտ Վերգես
ԿինոընկերությունMediapro
Տևողություն93 րոպե
ՏեղայնացնողFilm Factory
IMDbID 3538766
ԿինոՊոիսկID 840647
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=5gaFaYAlSaw

Ստեղծում խմբագրել

Ֆիլմի հիմքում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին է, ով Ռոսարիոյում ապրող հասարակ երեխայից դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը Բարսելոնայի կազմում[2]։ Ֆիլմը ցույց է տալիս նաև Խորխե Վալդանոյին, ով քննարկում է Մեսսիի որակները Բարսելոնայի լեգենդ Յոհան Կրոյֆի և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի փառավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտտիի հետ[3]։ Ֆիլմը ստեղծելիս Իգլեսիայի վրա մեծ ազդեցություն են թողել Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» և Վուդի Ալլենի «Բրոդվեյ Դենի Ռոուզ» ֆիլմերը[4]։ Ֆիլմը արտադրվել է «Mediapro» կինոընկերության կողմից։ Ֆիլմը տեղայնացրել է «Film Factory» ընկերությունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lionel Messi film poised for New Year's Day release». The Telegraph. 2014 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Hopewell, John (2014 թ․ մարտի 3). «Mediapro Advances on De la Iglesia's 'Messi'». Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. «New documentary on Lionel Messi's journey to the top screened in Brazil». The Score. 2014 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. Macnab, Geoffrey (2014 թ․ սեպտեմբերի 17). «Lionel Messi movie: How do you accurately portray the magic of the world's greatest footballer?». The Independent. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. Hopewell, John (2014 թ․ օգոստոսի 1). «Film Factory Takes Alex de la Iglesia's 'Messi'». Variety. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել