Մեջիմուրսկա
Մեջիմուրսկա (անգլ.՝ Međimurska županija), վարչական-տարածքային միավոր Խորվաթիայի հյուսիսում։ Գտնվում է Դրավա և Մուրա գետերի միջև։ Տարածքի պատմական ոչ ապաշտոնական անվանումը Մեջդիմուրիե է, որը ծագում է Մուրա գետի անունից և միջև (խորվ.՝ međi) բառից։ Մեջիմուրսկայում է արտադրվում խորվաթական հայտնի տուրոշ պանիրը։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Խորվաթիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Խորվաթիա | ||||
Վարչկենտրոն | Չակովեց | ||||
Տարածք | 730 կմ² | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Varaždin County? և Koprivnica-Križevci County? | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ | ||||
ISO 3166-2 կոդ | HR-20 | ||||
Հեռախոսային կոդ | 40 | ||||
medjimurska-zupanija.hr |
ԱշխարհագրությունԽմբագրել
Ժուպանության տարածքը 729 կմ² է։ Այն ամենից փոքրն է (Զագրեբ քաղաքից հետո), սակայն միաժամանակ ամանախիտ բնակեցվածը` 156.11 1 կմ² տարածքում։ Այն նաև Խորվաթիայի ծայրագույն հյուսիսային ժուպանությունն է. հարավից սահմանակցում է միայն Վարաժդինսկային։ Մեջիմուրսկան հյուսիս-արևելքից սահմանակցում է Հունգարիային, իսկ հյուսիսում ու հյուսիս-արևմուտքում` Սլովենիային։
Մեջիմուրսկան բավական ցածրադիր է. նրա բարձրությունը ծովի մակարդակից 120-344 մ է։ Հողը բերրի է։ 729 կմ² ընդհանուր մակերեսից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում է գրեթե կեսը` 360 կմ²։ Անտառներն ու արոտավայրերը զբաղեցնում են 105 կմ² տարածք։
ԲնակչությունԽմբագրել
2011 թվականի մարդահամարի տվյալներով ժուպանության տարածքում բնակվում էր 113.804 մարդ, որի 96 %-ը խորվաթներ են։ Մեջիմուրսկայի ազգային փոքրամասնություններից են հունգարները, սլովենները (516), ալբանացիները (200) և գնչուները (5.107), սերբեր (249), ռուսներ (137)[1]։
Բնակիչների շրջանում գերիշխում է խորվաթերենի կայկավյան բարբառը (խորվաթերենի գրական հիմքը շտակավյան բարբառն է)[2]։ Շրջանի ավանդույթներն ու խոհանոցը իրենց վրա են կրել հունգարական ազդեցությունը։
Վարչական բաժանումԽմբագրել
Մեջիմուրսկայի կազմի մեջ է մտնում 25 միավոր` 3 քաղաք և 22 համայնք։
- Քաղաքներ
- Մուրսկո Սրեդիշչե (3322 մարդ)
- Պրելոգ (4288 մարդ)
- Չակովեց, վարչական կենտրոն (15 790 մարդ)
- Համայնքներ
- Բելիցա
- Վրատիշինեց
- Գորիչան
- Գորնի Միխալիեվեց
- Դեկանովեց
- Դոմաշինեց
- Դոնյի Վիդովեց
- Դոնյի Կրալյովեց
- Դոնյա Դուբրովա
- Կոտորիբա
- Մալա Սուբոտիցա
- Նեդելիշչե
- Օրեխովիցա
- Պոդտուրեն
- Պրիբիսլավեց
- Սվետա Մարիա
- Մուրայի Սվետի Մարտին
- Սվետի Յուրայ նա Բրեգու
- Սելնիցա
- Ստրախովնինեց
- Շենկովեց
- Շտրիգովա
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Croatian Census 2011|E|20
- ↑ Franjo Mesarić-Frenki: "Kakvi smo mi Međimurci ljudi?" (emedjimurje.hr) Archived 2010-12-18 at the Wayback Machine.
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեջիմուրսկա կատեգորիայում։ |