Մենսփրեդինգ
Մենսփրեդինգ (անգլ.՝ Manspreading տղամարդ և սփռել բառերի միավորում), հասարակական տրանսպորտում տղամարդկանց՝ լայն բացված ոտքերով նստելաձև, որով նրանք զբաղեցնում են երկու հոգու տեղ[1]։ Այս դիրքն ու նոր տերմինը՝ մենսփրեդինգը, ինտերնետում տեղիք են տվել որոշ քննադատությունների ու բանավեճերի ԱՄՆ-ում, ՄԲ-ում, Թուրքիայում ու Կանադայում։ Հանրային քննարկումը սկսեց հակա-մենսփրեդինգյան արշավից հետո, որը մեկնարկեց Թամբլըր (Tumblr) սոցկայքում 2013 թվականին, իսկ նոր տերմինը սկսեցին կիրառել հաջորդ տարվանից[2][3]։ Այն քննադատվեց որպես ֆեմինիզմի ծաղրանկար և հակադարձվեց այնպիսի կանանց օրինակներով, ովքեր հանրային վայրերում նստելիս ավելի շատ տարածք են զբաղեցնում։
Տարանցիկ իշխանության արձագանքներըԽմբագրել
Նյու Յորքի մետրոպոլիտենի շրջանի ու Սիեթլի Ձայնային փոխադրման Մետրոպոլիտենային փոխադրման իշխանությունը ձեռնարկեց պաստառային արշավներ՝ քաջալերելու հարգալից կեցվածք, երբ այլ ուղևորներն ավտոբուսներում կամ գնացքներում պետք է կանգնեն կուտակված ամբոխի պատճառով։ Տրանսպորտային իշխանությունները Ֆիլադելֆիայում, Չիկագոյում ու Կոլումբիայի շրջան Վաշինգտոնում մենսփրեդինգի դեմ մասնավոր բողոքներ չեն ստացել։ Տորոնտոյի տարանցիկ հանձնաժողովի մի ներկայացուցիչ հայտարարել է, որ իրենք անտեղյակ են եղել մենսփրեդինգի դեմ բողոքներից, բայցև ծանուցվել են էթիկետի խախտման հետ կապված այլ բողոքների՝ ներառյալ պայուսակներով հավելյալ նստատեղեր զբաղեցնելու մասին [4]։ Մետրոպոլիտենի տրանսպորտային իշխանությունը, որը քննադատել է շատ պահվածքներ, ինչպիսիք պատին հենվելն ու շպարվելն են, մի կարգախոս էր կիրառում՝ «Ապեր, խնդրում եմ ոտքերդ լայն մի՛ բացիր»[5]։ Որոշ դեպքերում այն մարդիկ, ովքեր մենսփրեդինգը համարում են վիրավորական, նկարել են այդ կեցվածքն ու տարածել ինտերնետում[1]։ 2017 թվականի հունիսից Մենսփրեդինգը արգելված է նաև Մադրիդի հասարակական տրանսպորտում[6]։
ՔննադատությունԽմբագրել
Մենսփրեդինգի դեմ արված քննադատություններն ու արշավները հանգեցրել են նաև հակաքննադատության՝ կանանց նմանատիպ պահվածքն ու հավելյալ նստատեղերը պայուսակներով զբաղեցնելու պատճառներով։ Մենսփրեդինգի օրինակ է Նյու Յորքում դերասան Թոմ Հենքսի՝ մետրոյում ոտքերը լայն բացած նստած վիճակի արված լուսանկարը[7], որի պատճառով նա քննադատության է ենթարկվել։ Մինչդեռ թոլքշոուներից մեկում իրեն ուղղված այդ մեղադրանքին նա պատասխանել է, որ մետրոն կիսադատարկ էր[8][9]։
Հավասարության կանադական ասոցիացիան, որը Մարդու իրավունքների կանադական խումբ է, քննադատական վերաբերմունք է ունեցել տարանցիկ իշխանությունների կողմից մենսփրեդինգի դեմ տարվող արշավներում։ Ըստ այս ասոցիացիայի պատճառաբանության՝ տղամարդկանց համար ֆիզիկապես ցավոտ է ոտքերը փակ նստելը, իսկ մենսփրեդինգի դեմ արվող արշավները համեմատական են այն բանին, որ ավտոբուսներում կամ գնացքներում կանանց արգելվի կրծքով կերակրելը[10]։ Մինչդեռ կանանց շրջանում արված հարցումների՝ ոտքերը լայն բացած նկարված տղամարդիկ ավելի սեքսուալ են[11]։
Իսկ 2016 թվականին մենսփրեդինգ տերմինը ընդգրկվել է Լեյքի պետական բարձրագույն համալսարանի հրապարակած արգելված բառերի ու նախադասությունների ցուցակում[12]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Fitzsimmons Emma G. (դեկտեմբերի 20, 2014)։ «A Scourge Is Spreading. M.T.A.’s Cure? Dude, Close Your Legs.»։ The New York Times
- ↑ Radhika Sanghani, "'Ban manspreading': Londoners want men to sit with their legs together on the Tube", The Telegraph, 23 December 2014.
- ↑ Katherine Connor Martin (2015)։ «Manspreading: how New York City’s MTA popularized a word without actually saying it»։ Oxford Dictionaries։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-17-ին։ Վերցված է 2016-07-12
- ↑ Yuen Jenny (դեկտեմբերի 5, 2015)։ «Anti-'manspreading' campaign called sexist»։ The Toronto Sun։ Վերցված է դեկտեմբերի 5, 2015
- ↑ Tahseen Ismat (դեկտեմբերի 23, 2014)։ «Mumbai’s got its own 'man-spreaders'»։ The Times of India
- ↑ CNN Julia Jones։ «'Manspreading' is now a no-no on Madrid's public buses»։ CNN։ Վերցված է 2017-07-14
- ↑ Devon Natasha (հունվարի 16, 2015)։ «The rise of stranger shaming: How humiliating others became acceptable»։ The Independent
- ↑ Brown Laurel (մարտի 24, 2015)։ «Tom Hanks defends his 'manspreading' subway style on James Corden's Late Late Show debut»։ UK: The Daily Mail։ Վերցված է դեկտեմբերի 8, 2015
- ↑ Friedman Megan։ «Tom Hanks Defends His "Manspreading" Subway Habit»։ Elle.com։ Hearst Publishing։ Վերցված է հոկտեմբերի 19, 2016
- ↑ Otis Daniel (դեկտեմբերի 28, 2014)։ «Man-spreading, a transit controversy with legs»։ The Toronto Star։ Վերցված է դեկտեմբերի 8, 2015
- ↑ May Gareth (հունվարի 30, 2015)։ «Is the 'manspreading' campaign just prejudice against big guys?»։ The Telegraph։ Վերցված է 2016-07-12
- ↑ Hauser Christine (դեկտեմբերի 31, 2015)։ «'Manspreading', 'Vape' and 'So': Hated words for 2016»։ The New York Times։ Վերցված է 2016-07-12
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մենսփրեդինգ կատեգորիայում։ |
Տես՝ manspreading Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |