«Մենակյացը և Վեցմատնյան» (ռուս.՝ «Затворник и Шестипалый»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի առաջին վիպակը, որը գրվել է 1990 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է (կրճատումներով) «Քիմիա և կյանք» ամսագրի 1990 թվականի թիվ 3-ում։ Ժանրը երգիծական առակ է[1]։ 1990 թվականին Վիկտոր Պելևինը «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի համար արժանացել է «Ոսկե գունդ» գրական մրցանակի[2]։

Մենակյացը և Վեցմատնյան
ռուս.՝ Затворник и Шестипалый
ՀեղինակՎիկտոր Պելևին
Տեսակգրավոր աշխատություն
ԺանրՊրիտչա
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվ1990
Թվային տարբերակpelevin.nov.ru/pov/pe-zatv/1.html

Բովանդակություն

խմբագրել

Վիպակի գլխավոր հերոսները Մենակյաց և Վեցմատնյա անուններով երկու բրոյլեր ճտեր են, որոնք սպանդի նպատակով աճեցվում են Լունաչարսկու անվան կոմբինատում (թռչնաֆաբրիկայում)։ Ինչպես պարզվում է շարադրանքից, ճտերի համայնքը բավականին բարդ հիերարխիկ կառուցվածք ունի՝ կախված կերակրամանին մոտ լինելուց։

Վիպակի սյուժեի հանգույցը Վեցմատնյայի վտարումն է հասարակությունից։ Հասարակության կողմից մերժված և կերակրամանից զրկված՝ Վեցմատնյան հանդիպում է փիլիսոփա և բնախույզ Մենակյաց ճտին, որը թափառում է կոմբինատի ներսում տարբեր հասարակությունների միջև։ Իր արտասովոր ինտելեկտի շնորհիվ նա կարողացել էր ինքնուրույն տիրապետել «աստվածների» լեզվին (այսինքն՝ ռուսաց լեզվին), սովորել էր իմանալ ժամանակը ժամացույցով և հասկացել էր, որ ճտերը դուրս են գալիս ձվերից, թեպետ ինքը դա չէր տեսել։

Վեցմատնյան դառնում է Մենակյացի աշակերտն ու գործակիցը։ Նրանք միասին ճանապարհորդում են աշխարհից աշխարհ՝ կուտակելով ու ընդհանրացնելով գիտելիքներն ու փորձը։ Մենակյացի գերագույն նպատակը «թռիչք» կոչվող ինչ-որ խորհրդավոր երևույթի ընկալումն է։ Մենակյացը հավատում է, որ տիրապետելով թռիչքին՝ կկարողանա փախչել կոմբինատի տիեզերքի սահմաններից։ Հենց տաղանդավոր անհատների նվաճումները, որոնք բառացիորեն հակադրվում են խիտ կոլեկտիվիզմին, հանգեցնում են լավատեսական ավարտի։

Առանձնահատկություններ

խմբագրել

Գրող Դմիտրի Բիկովի կարծիքով՝ այս վիպակում հեղինակը հստակ ըմբռնել է, որ ճգնավոր կարող են դառնալ կա՛մ առանձնակյաց մտածողը, կա՛մ մեկը, ով ինչ-որ կերպ տարբերվում է մնացածից, ուստի հասարակությունը մերժում է նրան։ Ստեղծագործությունը լի է կրոնական փոխաբերություններով։ Օրինակ՝ Մենակյացը ճտերին ասում է, որ Ահեղ դատաստանում չզոհվելու համար անհրաժեշտ է ծոմ պահել։ Արդյունքում նիհար ճտերը չեն մորթվում, այլ ուղարկվում են բտման երկրորդ փուլ։ Վիպակում աստվածներ համարվում են մարդիկ[3]։

«Մենակյացը և Վեցմատնյան» վիպակը պարունակում է հակաուտոպիայի ժանրի բազմաթիվ տարրեր։ Աշխարհն այստեղ ներկայացված է թռչնաֆաբրիկայի տեսքով և ենթարկվում է սոցիալական հիերարխիայի՝ կախված կերակրամանին մոտ լինելուց։ Սա նման է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակին։ Վեցմատնյայի վտարումը հասարակությունից նրան ի վերջո բերում է այն գիտակցման, որ այստեղի բոլոր բնակիչները դատապարտված են մահվան և, վերջին հաշվով, փրկության։ Ստեղծագործությունում հստակորեն մարմնավորվում է սամսարայի շրջանը. փակ հոսքագծով շարժվում են կոնտեյներները, որտեղ ճտերը ծնվելուց հետո բտվում են, և թիվ մեկ արտադրամասին մոտենալուն պես մորթվում են, որից հետո շրջափուլը կրկնվում է[4]։

Թատերական ներկայացումներ

խմբագրել
  • 2005 թվական. Պատանեկան ստեղծագործության թատրոնի բեմում (Սանկտ Պետերբուրգ) երկու անգամ ցուցադրվել է «Չորս քառորդ» ներկայացումը Ջոն Քոլիերի, Վ. Պոկրովսկու, Ռոալդ Դալի և Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների հիան վրա։ «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակը Դմիտրի Լավրովի (Եգոր Եմելյանովի, Ալեքսեյ Կոլեսնիկի և Էրիկ Մարտյուկովի մասնակցությամբ) բեմադրած ներկայացման երկրորդ գործողության սյուժետային հիմքն էր։
  • 2007 թվական. Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թատերական ստուդիայի բեմում տեղի է ունեցել համանուն ներկայացման պրեմիերան, ռեժիսոր՝ Մաքսիմ Սադովնիկով։
  • 2010 թվական. «Երկիրը՝ մարդկանց մոլորակ» էստրադային մանրապատումների ուսանողական թատրոնների 27-րդ միջազգային փառատոնի բեմում ««Կոնֆիտուր» նախագիծ» սիրողական թատրոնը ներկայացրել է «Լուսատուների թելանման էությունը» ներկայացումը, ռեժիսոր՝ Պ. Տերելյանսկի[5]։ Ի տարբերություն վիպակի տեքստի, ներկայացման մեջ Վեցմատնյայի սեռը վերածվել է իգականի ներկայացման հիմնական թեման սիրո մասին քննարկումներն էին և «թռիչք» հասկացության գաղտնիքը բացահայտելու փորձը։ Ներկայացման կենտրոնական տեսարանը Մենակյացի քարոզն էր։ Ներկայացումը սիրողական թատրոնի միջազգային փառատոներում ստացել է մի շարք Գրան պրիներ[6]։
  • 2013 թվականի սեպտեմբեր[7]. Արխանգելսկի երիտասարդական թատրոնի բեմում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված «Փախուստի փորձ»[8] ներկայացման պրեմիերան[9], ռեժիսոր Իսկանդեր Սակաև[10]։
  • 2014 թվական. Իրկուտսկի մարզի Մագիստրալնի քաղաքատիպ ավանում տեղակայված «Կատակերգուների ապաստարան» տնային թատրոնի բեմում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Բեմադրության առանձնահատկությունն այն էր, որ հանդիսատեսն անմիջականորեն մասնակցում էր գործողությանը և դերասանների հետ տեղաշարժվում «թատերական բնակարանով», այդպիսով հայտնվելով տարբեր վայրերում։ Ռեժիսոր՝ Անաստասիա Սերովա։
  • 2015 թվական. նոյեմբերի 10-ին Կրասնոդարի «Մեկ թատրոնում» տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան[11][12]։ Ռեժիսոր՝ Ալեքսեյ Մոսոլով։
  • 2018 թվական. հոկտեմբերի 10-ին «Կերպարանափոխում» երաժշտական-պլաստիկ դրամայի թատրոնում (Նիժնի Նովգորոդ) տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված «Կեղծ արև» ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր՝ Օլեգ Բուռլակով[13]։
  • 2019 թվական. դեկտեմբերի 14-ին Կիրովի «Սպասկայայի թատրոն» պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի է ունեցել Վիկտոր Պելևինի «Մենակյացը և Վեցմատնյան» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան։ Ռեժիսոր՝ Եգոր Չեռնիշով[14]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Филиппов Л. И. Что-то вроде любви.
  2. Олизько Н.С. Паратекст Виктора Пелевина // Вестник Нижневартовского государственного университета. 2010.
  3. Виктор Пелевин «Синий фонарь», 1993 год — Сто лекций с Дмитрием Быковым
  4. Бобылева А. Л., Прохорова Т. Г. Антиутопический пафос и специфика хронотопа в ранней прозе В. О. Пелевина // Ученые записки Казанского университета. Серия Гуманитарные науки. 2014
  5. «Рампа – это чудо из чудес!» (ռուսերեն). Днепр Инфо. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  6. «Гран-при «Рампы» получили волгоградцы» (ռուսերեն). kp.ua. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  7. Яна Теплова (2013 թ․ հոկտեմբերի 27). ««Стать бы после смерти ивою…»». Электронное периодическое издание «Двина-Информ».
  8. ««Попытка к бегству»». Архангельский областной молодёжный театр. «продолжительность спектакля — 100 минут»
  9. ««Попытку к бегству» увидят в Молодёжном театре»». Газета «равда Севера». 2013 թ․ հոկտեմբերի 28.(չաշխատող հղում)
  10. «Сакаев Искандэр Рауфович». Гильдия театральных режиссёров России.(չաշխատող հղում)
  11. «Премьера спектакля по повести Пелевина "Затворник и Шестипалый" | Фоторепортажи | Афиша Краснодара - ЮГА.ру». Афиша Юга.ру. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. «ОДИН ТЕАТР». vk.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.
  13. ««Ложное солнце» – Театр Преображение» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  14. «Спектакль «Затворник и Шестипалый». ТЕАТР НА СПАССКОЙ. С 14 ДЕКАБРЯ 2019 ПО 4 ОКТЯБРЯ 2020». «Культура.РФ» — гуманитарный просветительский проект, посвященный культуре России.

Արտաքին հղումներ

խմբագրել