Մսացու ճուտ, 60 — 70 օրական, 1,4 — 1,6 կգ կենդանի զանգվածով ճուտ։

Բրոյլերները թռչնաբուծարանում

Միսը նուրբ է, հյութալի, ճարպը՝ քիչ (16,8 %), մաշկը՝ հարթ, կրծոսկրը՝ փափկավուն։ Դիետիկ հատկություններն ավելի բարձր են, քան հասակավոր թռչունինը։ Միսը պարունակում է 22,5 % սպիտակուց, որը բաղադրում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուների 92% ը։ Վաղահաս է։ Արտադրության մեջ հիմնականում օգտագործում են մսաձվատու և մսատու հավերի ցեղերը կամ դրանց խառնացեղերը։ Ավելի արդյունավետ է մսային բարձր վաղահասությամբ, 3 — 4 տարբեր գծերի տրամախաչումից ստացված խառնացեղ ճտերի կամ հիբրիդների օգտագործումը։

Մսացու ճուտի արդյունաբերության համար ստեղծված են թռչնաբուծական ֆաբրիկաներ (զարգացած է ԱՄՆ-ում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում և այլուր)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 60