Պատանեկան ստեղծագործության թատրոն

Պատանեկան ստեղծագործության թատրոն (ռուս.՝ Театр юношеского творчества), պատանեկան թատրոն-դպրոց Լենինգրադում, որը հիմնվել է 1956 թվականին, մանկավարժ և ռեժիսոր Մատվեյ Դուբրովինի կողմից, Պիոների պալատում։

Պատանեկան ստեղծագործության թատրոն
Տեսակդրամատիկական դպրոց
Երկիր Ռուսաստան
 Theater of Youth Creativity Վիքիպահեստում

Թատրոնի պատմություն

խմբագրել
 
Թատրոնի շենքը

Թատրոնի հիմնադիր Մատվեյ Դուբրովինը (1911-1974), հիմնելով Պատանեկան ստեղծագործության թատրոնը, մշակել է թատերական արվեստի միջոցով երեխային դաստիարակելու համալիր տեսություն։ Մ. Դուբրովինի մեթոդիկան ենթադրում էր անձին դաստիարակել թատրոնի միջոցով։

Ի սկզբանե թատրոնը տեղակայված էր Պիոների պալատի գեղարվեստական բաժնում։ Այստեղ է գտնվել նաև թատրոնի առաջին 70 տեղանոց Փոքր դահլիճը։

Մեծ ներկայացումները ցուցադրվել են Ժողովրդական ստեղծագործության թատրոնի շենքում, Ռուբինշտեյնի 13 հասցեում։

1985 թվականին, Թատերա-համերգային համալիրի կառուցման ավարտին, Պատանեկան ստեղծագործության թատրոնը տեղափոխվել է նոր շենք, որտեղ օգտագործել է հինգ հարկ և երկու դահլիճ։ Հիմնական ներկայացումները անց են կացվում Պատանեկան ստեղծագործության թատրոնի փոքր բեմում, որը նախատեսված է 126 հանդիսատեսի համար։

Մ. Դուբրովինը լրջորեն ուսումնասիրել և երեխաների հետ աշխատանքում կիրառել է Անտոն Մակարենկոյի մանկավարժական հնարքները։ Այսպես, թատրոնում գոյություն ուներ ինքնակառավարում։ Ուսուցչական խորհրդին հավասար աշխատում էր նաև Թատրոնի խորհուրդը, որի անդամ էին դառնում երեխաները` համընդհանուր քվեարկության միջոցով։ Նրանք որոշում էին թատրոնի կյանքին վերաբերող շատ հարցեր, սակայն դրա հետ մեկտեղ պետք է ենթարկվեին պատասխանատու հերթապահներին կամ բրիգադիրներին, որոնք նշանակված էին այս կամ ան գործունեության համար։ 1974 թվականին Մ. Դուբրովինի մահից հետո թատրոնը չի դադարեցրել իր գործունեությունը։ Թողարկվել են ներկայացումներ, շարունակվել են ուղևորությունները դեպի ամառային ճամբարներ, հյուրախաղերը։ Այս ամենը հնարավոր է դարձել այն բանի շնորհիվ, որ թատրոնի ուսուցչական անձնակազմի մեծ մասը հենց նույն թատրոնի շրջանավարտներն էին։ Գոյություն ուներ սերունդների ժառանգականություն։ Մ. Դուբրովինից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար է դարձել Ռուսաստանի մշակույթի վաստակավոր աշխատակից, Դուբրովինի աշակերտ Եվգենի Սազոնովը։

2006 թվականին թատրոնը նշել է իր գոյության 50-ամյակը։ Այս առթիվ թատրոնի աշխատակիցների ջանքերով լույս է տեսել «Մատվեյ Դուբրովինի շրջապատում» գիրքը, որտեղ հավաքված են «առաջին սերնդի» հիշողություններն իրենց ուսուցչի մասին։ Դուբրովինն ինքը թատրոնի մասին հիշողությունների իր գիրքը չի հասցրել ավարտել։

2008 թվականին թատրոնի վիդեոարխիվը պահպանելու և հանրության համար հասանելի դարձնելու նպատակով ստեղծվել է ТЮТ ТВ վիդեոհոսթինգը[1]։

2016 թվականի ապրիլի 22-ին Պատանեկան ստեղծագործության թատրոնը նշել է իր գոյության 60-ամյակը։

Թատրոնի կառուցվածք

խմբագրել

Պատանեկան ստեղծագործության թատրոնն ստեղծված է «շրջանի» սկզբունքով[2]։ Ի տարբերություն պրոֆեսիոնալ թատրոնի, որը կառուցված է հիերարխիկ ուղղահայացի ձևով, որի վերևում գտնվում են ռեժիսորն ու դերասանները, իսկ ներքևի հատվածում` հագուստի պատասխանատուները, դիմահարդարները, բուտաֆորիա պատրաստողները, լուսավորողները, Մ. Դուբրովինն ստեղծել էր շրջանակ, որտեղ թատերական բոլոր մասնագիտությունները արահետներ են, որոնք գնում են դեպի ներկայացումը` մասնակիցների ընդհանուր աշխատանքի արդյունքը։ Մասնակիցներից յուրաքանչյուրն ինքն է ընտրում թատերական իր արտադրամասը, և աշխատելով այնտեղ, իր ներդրումն է ունենում ներկայացման ստեղծման համար։ Այսպիսի կառուցվածքը բացի բոլոր մասնակիցների` թատրոնի գործունեության բոլոր ասպեկտներին խորությամբ ծանոթանալը, մեծապես պաշտպանում է նաև երիտասարդ դերասաններին «աստղային հիվանդությունից» (այսօր ելույթ ես ունենում բեմում, իսկ վաղը, աշխատելով արտադրամասերից մեկում, օգնում ես ընկերներիդ կուլիսների հետևում)։

Թատրոնում ի սկզբանե ստեղծվել են սպասարկող 10 արտադրամասեր.

  • նորոգման
  • բուտաֆորների պատրաստման
  • կարելու
  • հագուստի
  • ասմինիստրատիվ
  • դիմահարդարման
  • լուսավորման
  • հնչյունային օպերատորական
  • տեղադրման
  • ռեժիսորի օգնականների արտադրամաս

Հետագայում ավելացել են մի քանի արտադրամասեր ևս, այդ թվում.

  • խմբագրման
  • ռեժիսորա-կազմակերպչական կառավարում
  • փականագործի
  • մակետային
  • գեղանկարչական

Յուրաքանչյուր արտադրամաս ունի ղեկավար, նրան օգնում են արտադրամասի մանկավարժները։

Պարապունքներն արտադրամասերից որևէ մեկում պարտադիր են ուսանողների համար։ Այդպիսով սովորողներն ստանում են թատերական մասնագիտությունների հմտություններ և պատրաստվում են իրական աշխատանքի համար։

Թատրոնի խաղացանկ

խմբագրել

Թատրոնի խաղացանկում ներառված են ռուսական և արտասահմանյան դրամատուրգների, ինչպես նաև` թատրում ստեղծված պիեսներ։ Խաղացանկում կան աշխատանքներ Ուիլյամ Շեքսպիրից, Անտոն Չեխովից, Հենրիկ Իբսենից մինչև Իշտվան Էրկեն, Դանիլա Պրիվալովից և Սերգեյ Կումիշից մինչր Ալեքսեյ Լավրեև և Ռոբերտ Շեկլի։

Թատրոնի հայտնի շրջանավարտներ

խմբագրել

Պատանեկան ստեղծագործության թատրոնի սաներ են եղել.

  • Եվգենի Սազոնով
  • Վենիամին Ֆիլշտինսկի,
  • Ռուդոլֆ Կաց,
  • Ստանիսլավ Լանդգրաֆ[3],
  • Լև Դոդին,
  • Սերգեյ Սոլովյով[4],
  • Վիկտոր Իլյիչյով,
  • Բորիս Սմոլկին,
  • Եվգենիա Սաբելնիկովա,
  • Նիկոլայ Բուրով[5],
  • Մարինա Գերցովսկայա,
  • Ալեքսանդր Գալիբին[6],
  • Օլգա Կիրեևա,
  • Անդրեյ Կրասկո,
  • Վլադիմիր Վարդունաս,
  • Վադիմ Բոչանով,
  • Վլադիմիր Բոգդանով,
  • Օլեգ Կուլիկովիչ,
  • Անդրեյ Դեժոնով,
  • Անդրեյ Պանով,
  • Վադիմ Ֆիսսոն,
  • Նիկոլայ Ֆոմենկո,
  • Իգոր Գորդին,
  • Ալեքսեյ Դևոտչենկո,
  • Դմիտրի Ֆրոլով,
  • Կոնստանտին Դեմիդով,
  • Ռոման Տրախտենբերգ,
  • Բորիս Խվոշնյանսկի,
  • Յուրի Վլադովսկի,
  • Օլեգ Դմիտրիև,
  • Գլեբ Ֆիլշտինսկի[7],
  • Միխայիլ Տրուխին,
  • Անդրեյ Զիբրով,
  • Եկատերինա Այսինա,
  • Սերաֆիմա Նիզովսկայա,
  • Մարիա Շուստրովա,
  • Օլգա Շուվալովա,
  • Ելիզավետա Բոյկո,
  • Ալիսա Իվանովա,
  • Լարիսա Ռիժովա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ТЮТ ТВ». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «В Кругу Матвея Дубровина» / сост. Е. Ю. Сазонов. – СПб. : Балт. сезоны, 2006
  3. Граф ленинградской сцены
  4. «Мы в ТЮТе, ТЮТ в нас». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  5. Две роли с Николаем Буровым
  6. «Мне дорого чувство свободы»
  7. Художник по свету Глеб Фильштинский

Գրականություն

խմբագրել
  • Сазонов Е. Ю. «Город мастеров: Из опыта работы Театра юношеского творчества Ленинградского ордена Трудового Красного Знамени Дворца пионеров им. А. А. Жданова» - М.: Педагогика, 1984.
  • М. Г. Дубровин «Театр Детей» Реальность и Субъект, 2002, № 4, с. 7-9.
  • М. Г. Дубровин «Ненаписанная книга» Реальность и Субъект, 2002, № 4, с. 12-16.
  • Театр юношеского творчества — Педагогический журнал «Ракурс» № 25, СПб.: ГОУ «СПбГДТЮ» 2006. — 76 с. — ISBN 5-88494-061-0
  • «В Кругу Матвея Дубровина» / сост. Е. Ю. Сазонов. – СПб. : Балт. сезоны, 2006. - 207 с.: ил., портр.
  • Кон И. С. «Мальчик — отец мужчины» (глава 8) — М.: Время, 2009. — 704 с. — ISBN 978-5-9691-0469-3М.
  • Дубровин. Expressio. Штрихи к портрету : альб. к столетию со дня рождения Матвея Григорьевича Дубровина, основателя Театра Юнош. Творчества (ТЮТ) при Ленингр. дворце пионеров / авт.-сост. Е. Сазонов, В. Хаунин. – СПб. : Ультра Принт, 2011.
  • Александр Галибин «Мне дорого чувство свободы» «Учительская газета», №27 от 2 июля 2013 г.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատանեկան ստեղծագործության թատրոն» հոդվածին։