Մեղվագիտություն (հունարեն μέλιττα, melitta, "մեղու"; և -λογία գիտություն բառերից), գիտություն, որն ուսումնասիրում է մեղրատու մեղուներին[1]։ Միջատաբանության ճյուղ է։ Մեղրատու մեղուները հաճախ օգտագործվում են ուսումնասիրության համար` սոցիալական համակարգերի էվոլյուցիայի հարցերին պատասխանելու համար։

Մեղրատու մեղուն ջուր խմելիս

Պատմություն

խմբագրել

Մեղուները դեռ շատ վաղ անցյալից եղել են մարդկության ուշադրության առարկա։ Անտիկ ժամանակներում նրանց մասին գրել են Արիստոտելը, Պլինիոսը, Վերգիլիոսը։ Մեղվագիտության՝ որպես գիտության ձևավորումն սկսվել է 17-րդ դարից, երբ նիդերլանդացի բնագետ, միջատաբան Յան Սվամերդամը սկիզբ դրեց մեղրատու մեղուների ուսումնասիրությանը։ Նա զբաղվել է մայր մեղուների ուսումնասիրությամբ, որը համարվում է փեթակի գլխավոր էգ մեղուն և որից առաջանում են տվյալ փեթակի մյուս մեղուները։ 18-րդ դարում մեղուների ուսումնասիրությամբ է զբաղվել ֆրանսիացի գիտնական Ռենե Անտուան Ռեոմյուրը։ Այս երկու բնագետների ուսումնասիրությունները շարունակել է շվեյցարացի բնագետ Ֆրանսուա Յուբերը, ում գիրքը՝ «Մեղուների վերջին դիտարկումները», երկար տարիներ եղել է մեղուների բիոլոգիայի հիմնական ուղեցույց։ 19-րդ դարում մեղվագիտության ասպարեզում հայտնի էին լեհ մեղվաբույծ Յան ՋԵրժոնն ու ամերիկացի մեղվաբույծ Լորեն Լանգստրոտը։ 1940-1941 թվականներին Գերմանիայում մեղրատու մեղուների պոպուլացիայի վրա ոչնչացնող ազդեցություն է թողնում մակաբույծ նոզեմատոզ (Nosema apis)[2]։ Այս ժամանակ ավստրիացի էթոլոգ Կառլ ֆոն Ֆրիշը, ով զբաղվել էր մեղրատու մեղուների հաղորդակցման մեխանիզմների, մեղուների պարի լեզվի ուսումնասիրությամբ, շարունակում է գիտական գործունեությունը այդ մակաբույծի դեմ պայքարելու ուղղությամբ[3]։

Հարակից տերմիններ

խմբագրել
  • Ապիդոլոգիա (Apidology) — մեղվագիտության (ապիոլոգիա) հասկացության այլ տարբերակ, որը կիրառվում է Արևմտյան կիսագնդից դուրս՝ հիմնականում Եվրոպայում։ Երբեմն ավելի լայն իմաստով նշանակում է գիտություն բոլոր մեղուների մասին։
  • Ապիկոլոգիա (Apicology) — մեղրատու մեղուների էկոլոգիա։
  • Մելիտոլոգիա (Melittology) — գիտություն մեղուների մասին (բացի մեղրատու մեղուներից, հայտնի են մեղուների ավելի քան 17 000 տեսակներ)[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Մեղվագիտություն և հարակից տերմիններ Արխիվացված 2019-09-01 Wayback Machine
  2. Johannes Eckert, Karl Theodor Friedhoff, Horst Zahner, Peter Deplazes: Lehrbuch der Parasitologie für die Tiermedizin (German). 2nd Ed., Georg Thieme 2008, 978-3-8304-1072-0, p. 140.
  3. Bees, Nazis and the Nobel prize: the amazing life of Karl von Frisch