Մեղեդիների ժամանակը
«Մեղեդիների ժամանակը» (անգլ.՝ Melody Time), կարճամետրաժ մուլտֆիլմ, որը նկարահանվել է Walt Disney Studios ստուդիայում, թողարկվել է 1948 թվականի մայիսի 27-ին։ Սա տասներորդ դասական մուլտֆիլմն է նկարահանված Ուոլտ Դիսնեյի ստուդիայում և հինգերորդ (նախավերջին) «փաթեթային» անիմացիոն ֆիլմը նույն ստուդիայում՝ «Բարև, ընկերներ», «Երեք կաբալյերոները», «Նվագիր իմ երգը» և «Ուրախներն ու անհոգները» ֆիլմերից հետո։
Հատվածները
խմբագրել« Մեղեդիների ժամանակը» ներառում է 7 հատվածներ.
- Once Upon a Wintertime — Ֆրենսիս Լենգֆորդը երգում է երկու սիրահարների մասին խորագրով, որոնք դեկտեմբերին որոշել են սահել սառցի վրա։ Ինչպես ֆիլմի մյուս հատվածները, այնպես էլ այստեղ՝ «Once Upon a Wintertime» ֆիլմը 1954 թվականի սեպտեմբերի 17-ին թողարկվել է որպես կարճամետրաժ մուլտֆիլմ[7]։ Այս հատվածը մտել է «Disney Sing-Along-Songs: Very Merry Christmas Songs» ստուդիա, իսկ որպես գլխավոր երգ դարձել է «Jingle Bells» երգը։
- Bumble Boogie — այս հատվածն իրենից ներկայացնում է սյուրռեալիստական մղձավանջ մեղվի համար, որը փորձում է փախչել տեսողական և երաժշտական խելագարությունից։ Այստեղ հնչող երաժշտությունը «Իշամեղվի թռիչքը» (հեղինակ՝ Կորսակով) ստեղծագործության ջազային տարբերակն է, որը կատարում է Ֆրեդդի Մարտինը և նրա նվագախումբը։
- The Legend of Johnny Appleseed — այս մասը նվիրված է Ջոն Չեմպենի պատմությանը, որը կյանքի մեծ մասն անց է կացրել Կենտրոնոկան և Արևմտյան Ամերիկայում (գլխավորապես Իլլինոյս և Ինդիանա նահանգներ) և զբաղվել է հիմնականում խնձորենիներ տնկելով, որի արդյունքում էլ ունեցել է Ջոնի Խնձորասերմ մականունը։ Բոլոր հերոսներին այստեղ ձայնագրել է Դենիս Դեյը, բացառությամբ հրեշտակի, որը հնչում է Դալլաս Մակկենոնի ձայնով։ Այս հատվածը թողարկվել է որպես կարճամետրաժ մուլտֆիլմ 1955 թվականի դեկտեմբերի 25-ին` «Johnny Appleseed» անվանումով[8]։
- Little Toot — սյուժեն իրենից ներկայացնում է Հարդի Գրամատկիի համանուն պատմվածքը։ Գլխավոր հերոսը փոքրիկ նավաքարշ Little Toot-ն է, որն ուզում է նմանվել իր հայրիկին՝ Big Toot-ին, սակայն անընդհատ հայտնվում է անհաջողությունների մեջ։ Այս հատվածի երգը կատարում է Էնդրյուս քույրերը։
- Trees — հայտնի բանաստեղծեղծության շարադրանքն է, որի հեղինակն է Ջոյս Քիլմերը։
- Blame It on the Samba — Դոնալդ Դաքը և Խոսե Կարիոկան հանդիպում են արաուկարյան թռչնակի հետ, որը մեծ հաճույքով ծանոթացնում է նրանց սամբայի հետ։ Այս հատվածին ուղեկցող երաժշտությունը 1914 թվականի «Apanhei-te, Cavaquinho» (հեղինակ՝ Էռնեստո Նազարեթ) պոլկան է՝ անգլերեն բառերով։
- Pecos Bill — Ֆիլմի վերջին մասն է։ Այն պատմում է Թեքսասի հայտնի հերոս քովբոյ Պեկոս Բիլլի մասին։ Հատվածն իրենից ներկայացնում է Ռոյ Ռոջերսի վերապատմածը։ Շատ հատվածներում կտրվել են այն մասերը, որտեղ Բիլլը ծխում է[9]։
Դերերը
խմբագրել- Ռոյ Ռոջերս — ինքն իրեն, պատմող, երգիչ(Pecos Bill)
- Դենիս Դեյ — պատմող, երգիչ, (Johnny Appleseed) հերոսը
- Էնդրյուս քույրեր — վոկալ (Little Toot)
- Ֆրեդ Վերինգ — վոկալ (Trees)
- Էթել Սմիթ — երգեհոնահարուհի (Blame It On the Samba)
- Լանգֆորդ — վոկալ (Once Upon a Wintertime)
- Բադդի Քլարկ — պատմող, երգիչ
- Բոբ Նոլման — ինքն իրեն, պատմող, երգիչ(Pecos Bill)
- The Sons of the Pioneers — իրենք իրենց, պատմողներ, երգիչներ(Pecos Bill)
- The Dinning Sisters — վոկալ (Blame It On the Samba)
- Բոբբի Դրիսկոլլ — ինքն իրեն (Pecos Bill)
- Լուանա Պատտեն — ինքն իրեն (Pecos Bill)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 36.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 Maltin L. The Disney Films — Crown Publishing Group, 1984. — P. 82. — ISBN 978-0-517-55407-4
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 3,30 3,31 3,32 3,33 3,34 3,35 Melody Time — 1948.
- ↑ 4,0 4,1 Disney Voice Actors: A Biographical Dictionary — Jefferson: McFarland & Company, 2011. — P. 242. — ISBN 978-0-7864-6271-1
- ↑ Walt Disney: a guide to references and resources — G. K. Hall & Co., 1979. — P. 35.
- ↑ http://www.d-zine.se/filmer/melodytime.htm
- ↑ Ratigan. «C'est un Souvenir de Décembre» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Ratigan. «Johnny Pépin de Pomme» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Melody Time» (անգլերեն). DVDizzy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղեդիների ժամանակը» հոդվածին։ |