«Բարև, ընկերներ» (իսպ.՝ Saludos Amigos, ինչպես նաև «Սալյո՛ւտ, ընկերներ»), մուլտիպլիկացիոն կինոնկար, որի պրոդյուսերն է Ուոլտ Դիսնեյը, որը թողարկվել է RKO Radio Pictures-ի կողմից։ Հանդիսանում է դեսնեյյան լիամետրաժ դասական ֆիլմերից վեցերորդը, որը նկարահանվել է «Walt Disney Productions» ստուդիայում։ Քանի որ տևողությունը կազմում է 42 րոպե, ուստի այն համարվում է դասական տասնյակի ամենակարճ ստեղծագործությունը։ «Բարև ընկերներ» մուլտֆիլմը 5 «փաթեթային» ստեղծագործություններից է, որը նկարահանվել է Դիսնեյի ստուդիայում 1940-ականներին։

Բարև, ընկերներ
անգլ.՝ Saludos Amigos
Տեսակկենդանի դերասաններով մուլտֆիլմ և ֆիլմ անթոլոգիա
Ժանրերաժշտական ֆիլմ, ավանդական մուլտֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թեմազբոսաշրջություն
ԿերպարներԴոնալդ Դաք, Գուֆի և José Carioca?
Գործողության վայրՀարավային Ամերիկա
Շարքի մասն էWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն[1][2][3], Ջեք Քիննի[1][2][3], Հիմիլտոն Լասկի[1][2][3] և Բիլ Ռոբերտս[1][2][3]
ՍցենարիստԴիկ Հյումեր[1][2][3], Ջո Գրանտ[1][2][3], Հոմեր Բրայթմեն[1][2][3], Ռալֆ Ռայթ[1][2][3], Ռոյ Ուիլյամս[1][2][3], Հարրի Ռիվզ[1][2][3], Թեդ Սիրս[2][3], Ուիլյամ Քոտտրելլ[2][3] և Ուեբ Սմիթ[2][3]
ՀնչյունավորումՊինտո Կոլվիգ[1][2], Կլերենս Նեշ[1][2], Ալոիզիո դե Օլիվեյրա[1][2], Ֆրեդ Շիլդս[4] և Ուոլթ Դիսնեյ
ՊատմողՖրեդ Շիլդս[1][2][3] և Ալոիզիո դե Օլիվեյրա[1][2][3]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[3]
Գործադիր պրոդյուսերՆորմ Ֆերգյուսոն[1][2][3] և Jack Cutting?[1][2][3]
ԵրաժշտությունԷդվարդ Փլամբ[1][2][3], Փոլ Սմիթ[1][2][3] և Չարլզ Ուոլքոթ[3]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[3] և Walt Disney Animation Studios
ԴիստրիբյուտորRKO Pictures[1][2][3]
Տևողություն43 րոպե[1][2]
ՇարքWalt Disney Animation Studios ստուդիայի ֆիլմեր
Թվականօգոստոսի 24, 1942[5]
ԱռաջադրումՕսկար մրցանակ լավագույն մյուզիքլի համար և Օսկար մրցանակ լավագույն ձայնադրման համար
d23.com/a-to-z/saludos-amigos-film/(անգլ.) և web.archive.org/web/20131213235851/https://movies.disney.com/saludos-amigos(անգլ.)

Մուլտֆիլմի գործողություններն ընթանում են Լատինական Ամերիկայում և բաղկացած է չորս մասերից։ Դրանց երկուսում մասնակցում են Դոնալդ Դաքը իսկ մեկում՝ Գուֆին։ Վերջին մասում առաջին անգամ հայտնվում է դիսնեյյան նոր կերպար՝ բրազիլական թութակը (Խոսե Կարիոկա)։

Մուլտֆիլմի առաջնախաղը կայացել է 1942 թվականի օգոստոսի 24-ին Ռիո դե Ժանեյրոյում։ ԱՄՆ-ում այն թողարկվել է 1943 թվականի փետրվարի 6-ին-ին։ Ֆիլմի հաջողությունը բերեց նրան, որ նկարահանվի ևս մեկ մուլտֆիլմ նվիրված Լատինական Ամերիկային՝ «Երեք կաբալյերոն», որը դուրս եկավ 2 տարի անց։

Մասեր խմբագրել

  • Lake Titicaca - Ամերիկացի զբոսաշրջիկ Դոնալդ Դաքը ուղևորվում այցելության դեպի Տիտիկակա լիճը և հանդիպում է տեղացի բնակիչների և համառ լամայի հետ։
  • Pedro - Չիլիից փոքրիկ ինքնաթիռը, որի անունն է Պեդրո, կատարում է իր առաջին թռիչքը, որպեսզի փոստը բերի Մենդոսա։ Սույն մասը 1955 թվականի մարտի 13-ին-ին թողարկվել է որպես առանձին կարճամետրաժ ֆիլմ[6]։
  • El Gaucho Goofy - Ամերիկացի քովբոյ Գուֆին հայտնվում է Արգենտինայում` պամպաներում, որպեսզի դառնա գաուչո։ Այս մասից ավելի ուշ ջնջվեց ծխախոտ ծխող Գուֆիի հատվածը։ Խմբագրված տարբերակը լույս տեսավ «Gold Classic Collection» և «Classic Caballeros Collection» ստուդիաներում[7][8]։
  • Aquarela do Brasil - եզրափակիչ մասում հայտնվում է նոր հերոսը՝ թութակ Խոսե Կարիոկան, որը ցուցադրում է Դոնալդին Հարավային Ամերիկան և ծանոթացնում սամբայի հետ։ Այստեղ հնչում են «Aquarela do Brasil» և «Tico-Tico no Fubá» երգերը։

Դերերում խմբագրել

  • Ֆրեդ Շիլդս - պատմող
  • Խոսե Օլիվյերա - Ջո Կարիոկա
  • Պինտո Քոլվիգ - Գուֆի
  • Ուոլտ Դիսնեյ - ինքն իրեն
  • Քլարենս Նեշ - Դոնալդ Դաք
  • Ֆրենկ Թոմաս - ինքն իրեն

Ֆիլմի ստեղծումը խմբագրել

1941 թվականի սկզբին, երբ դեռ ԱՄՆ-ն չէր մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Դիսնեյին, որպես բարի կամքի դեսպան, ուղարկում Հարավային Ամերիկա։ Այնտեղ նա պետք է ֆիլմ նկարահաներ, որպես բարիդրացիական քաղաքականության դրսևորում։ Այն ցուցադրվելու էր ԱՄՆ-ում, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում։ Դիսնեյը ընտրված էր նրա համար, քանի որ Լատինական Ամերիկայի երկրների որոշ ղեկավարներ սերտ կապեր ունեին նացիստական Գերմանիայի հետ, իսկ Դիսնեյը հնարավորություն կունենար հակազդելու դրան։ Միկի Մաուսը և այլ դիսնեյյան հերոսներ հանրաճանաչ էին Լատինական Ամերիկայում, դրա համար որպես դեսպան ընտրվել էր հենց Ուոլտ Դիսնեյը։ Ուղևորությանը աջակցում էր Նելսոն Ռոքֆելլերը։ Գնացին շուրջ քսան կոմպոզիտորներ, նկարիչներ, տեխնիկներ և այլն։ Նրանք եղան Բրազիլիայում, Արգենտինայում, ինչպես նաև Չիլիում և Պերուում[9]։

Մուլտֆիլմն իրենից ներկայացնում է փաստագրական նկարահանումներ, որտեղ ցուցադրվում են ժամանակակից լատինաամերիկյան քաղաքները, երկնաքերները, մոդայիկ հանգնված բնակիչները։ Դա զարմացրեց ժամանակակից շատ ԱՄՆ-ի բնակիչների, որոնք նման պատկեր միայն ԱՄՆ-ում և Եվրոպայում էին պատկերացնում և տպավորությունները լրիվ փոխվեցին[9]։ Կինոգետ Ալֆրեդ Չարլզ Ռիչարդ կրտսերը նշել է, որ «Բարև ընկերներ» ֆիլմը «արել է ավելին ժողովուրդների ճանաչման գործում մի քանի ամսվա ընթացքում, քան պետդեպարտամենտը` 50 տարվա»[10]։

Ֆիլմը ներշնչել է նաև չիլիացի նկարիչ René Ríos Boettiger-ին, որը ստեղծել է Լատինական Ամերիկայի ամենահայտնի մուլտիպլիկացիոն հերոսին՝ Կոնդորիտոյին։

Սաունդթրեք խմբագրել

Մուլտֆիլմի երաժշտությունը գրել են Էդվարդ Հ. Պլամբը, Ջ. Փոլը և Չարլզ Ուոլկոտը։ Գլխավոր «Saludos Amigos» երգը գրել են Չարլզ Ուոլկոտը և Նեդ Վաշինգտոնը։ Ֆիլմում հնչում է նաև «Aquarela do Brasil» երգը, որը հեղինակել է կոմպոզիտոր Արի Բարրոզը։ Դրա գործիքային տարբերակն է «Tico-Tico no Fubá» երգը։ «Aquarela do Brasil» գրվել և առաւին անգամ կատարվել է 1939 թվականին, սակայն հաջողություն չունեցավ։ Իսկ այդ երգը երբ հայտնվեց մուլտֆիլմում, դարձավ համաշխարհային հիթ[11]։

Ֆիլմի սաունդթրեքը առաջին անգամ թողարկվել է Decca Records-ի կողմից 1944 թվականին։

Նոմինացիա խմբագրել

«Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ (1943 թ.) «Բարև ընկերներ» ֆիլմը նոմինացվել է երեք կարգերում[12]։

Կատեգորիա Արդյունք
«Օսկար» մրցանակ լավագույն կինոերգի համար Նոմինացվել է
«Օսկար» մրցանակ լավագույն երգի համար
«Saludos Amigos»
Նոմինացվել է
«Օսկար» մրցանակ լավագույն ձայնի համար Նոմինացվել է

Թողարկումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Walt Disney: a guide to references and resourcesG. K. Hall & Co., 1979. — P. 26.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 Maltin L. The Disney FilmsCrown Publishing Group, 1984. — P. 57. — ISBN 978-0-517-55407-4
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 Saludos Amigos — 1942.
  4. Disney Voice Actors: A Biographical DictionaryJefferson: McFarland & Company, 2011. — P. 245. — ISBN 978-0-7864-6271-1
  5. http://www.imdb.com/title/tt0036326/releaseinfo?ref_=tt_ov_inf
  6. «Pedro» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Donald Duck Drei Caballeros im Samba-Fieber» (գերմաներեն). Schnittberichte.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  8. Luke Bonanno. «Classic Caballeros Collection: Saludos Amigos & The Three Caballeros DVD Review» (անգլերեն). DVDizzy.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  9. 9,0 9,1 Adams, Dale. (2007), «Saludos Amigos: Hollywood and FDR's Good Neighbor Policy», Quarterly Review of Film & Video, 24 (3): 289–295, doi:10.1080/10509200500486395, ISSN 1050-9208
  10. Richard, Alfred Charles Jr. (1993), Censorship and Hollywood’s Hispanic Image: An Interpretive Filmography 1936-1955, էջ 274
  11. Everaldo J dos Santos. (27 апреля 2006). «Aquarela do Brasil» (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Awards for Saludos Amigos (1942)» (անգլերեն). Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
  13. «Saludos Amigos» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարև, ընկերներ» հոդվածին։