Լենարդ Մալթին

ամերիկացի կինոքննադատ և կինոյի պատմաբան

Լենարդ Մայքլ Մալթին (անգլ.՝ Leonard Michael Maltin,դեկտեմբերի 18, 1950(1950-12-18)[1], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի կինոքննադատ և կինոյի պատմաբան։ Կինեմատոգրաֆիայի մասին բազմաթիվ գրքեր է գրել, հաճախ՝ նոստալգիկ (կարոտախտային) մոտիվներով։

Լենարդ Մալթին
անգլ.՝ Leonard Maltin
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1950(1950-12-18)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Teaneck High School?
Մասնագիտությունլրագրող, film historian, կինոքննադատ, գրող, համալսարանի դասախոս, պոդքաստեր, կինոպրոդյուսեր և սցենարիստ
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJessie Maltin?
Կայքleonardmaltin.com
 Leonard Maltin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մալթինը ծնվել է Նյու Յորքում, հրեական արմատներ ունեցող ընտանիքում։ Կարիերան սկսել է 15 տարեկանում՝ Հոլիվուդի «ոսկե դարաշրջանի» ֆիլմերին նվիրված Film Fan Monthly-ի հրատարակությամբ։ Ամենամեծ հաջողությունը, որպես կինոքննադատի, նրան բերել է Leonard Maltin Movie Guide հավաքածուն, որն սկսել է ստեղծել 1987 թվականին և թողարկել 1989 թվականի սեպտեմբերին։ Դա տարբեր ֆիլմերի մասին ակնարկների և գրախոսությունների մեծ հավաքածու է։

Մալթինի մյուս խոշոր գործերից են՝ Behind the Camera գիրքը կինոնկարչության տեխնիկական կողմի վերաբերյալ, Leonard Maltin’s Movie Encyclopedia, Of Mice and Magic: A History of American Animated Cartoons: 90-ական թվականների վերջին Մալթինը դարձել է Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի նախագահը։ Դասավանդում է մի շարք կինոդպրոցներում և համալսարաններում։ Այս պահին նա նաև վարում է Secret’s Out հեռուստաշոուն ReelzChannel հեռուստաընկերության համար։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Movie Comedy Teams (NAL, 1970; revised editions, 1974, 1985)
  • Behind the Camera: The Cinematographer's Art. (NAL, 1971), reissued as The Art of the Cinematographer (Dover, 1978)
  • The Great Movie Shorts (Crown, 1972), reissued as Selected Short Subjects (Da Capo, 1983)
  • The Disney Films (Crown, 1973; revised edition, 1985; 3rd edition, 1995 from Hyperion; 4th ed., 2000, Disney Editions)
  • Carole Lombard (Pyramid, 1976)
  • Our Gang: The Life and Times of the Little Rascals (Crown, 1977; coauthor with Richard W. Bann; revised and reissued as The Little Rascals: The Life and Times of Our Gang, 1992)
  • The Great Movie Comedians (Crown, 1978)
  • Of Mice and Magic: A History of American Animated Cartoons (NAL and McGraw Hill, 1980; revised edition, November 1987)
  • The Complete Guide to Home Video (Crown, 1981; coauthor)
  • The Great American Broadcast: A Celebration of Radio's Golden Age (E.P. Dutton, 1997)
  • Leonard Maltin's Movie Crazy (M Press, 2008)
  • Leonard Maltin's 151 Best Movies You've Never Seen (HarperStudio, 2010)
  • Hooked On Hollywood: Discoveries From A Lifetime of Film Fandom (GoodKnight Books 2018)

Հրատարակություններ ռուսերեն լեզվով խմբագրել

2018 թվականին «Of Mice and Magic: A History of American Animated Cartoons» գիրքը հրատարակվել է Ռուսաստանում՝ «Մկների և մոգության մասին։ Ամերիկյան նկարված ֆիլմի պատմությունը» (ISBN 978-5-6040967-0-3) Ֆյոդոր Խիտրուկի թարգմանությամբ[2]։

Հայտնի մշակույթում խմբագրել

  • «South Park» սերիալի «Մորթյա-Սթրեյզանդ» էպիզոդում Մալթինը Ռոբերտ Սմիթի և մյուսների հետ պատկերված է սարսափելի չարիքի դեմ մարտիկի՝ ի դեմս Բարբրա Սթրեյզանդի:.
  • Մալթինը հայտնվում է «Գրեմլիններ 2» ֆիլմի դրվագում ինքն իր դերում։ Նա ջախջախիչ գրախոսություն է տալիս «Գրեմլիններ» առաջին ֆիլմի վրա, որից հետո ենթարկվում է երկու ֆիլմերում հայտնված հրեշների հարձակմանը։
  • «A Star Is Burns»-ի «Սիմփսոնների» դրվագում Մարջը Մալթինին համարում է հեռուստատեսության բոլոր կինոքննադատների «ամենասիրելին»։
  • Bugs & Daffy: the Wartime Cartoons (1989) մուլտֆիլ ալմախանում Մարտին հակիրճ պատմում է տասնմեկ ներկայացված մուլտֆիլմերի մասին։
  • «Մոռացված արծաթ» կեղծ փաստագրական ֆիլմում Մալթինը հայտնվում է հարցազրույց վարողներից մեկի դերում՝ պատմելով 20-րդ դարի մոռացված նորզելանդացի կինոռեժիսորի մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել