Մահդի Ուբեյդ

ֆրանսերեն ֆուտբոլիստ
(Վերահղված է Մեհդի Աբեյդից)

Մահդի Ուբեյդ (ֆր.՝ Mehdi Abeid, օգոստոսի 6, 1992(1992-08-06)[1][2][3], Մոնթրեյ), ալժիրցի ֆուտբոլիստ, «Դիժոն» ակումբի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Մահդի Ուբեյդ
Mehdi Abeid
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա և  Ալժիր
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1992(1992-08-06)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Մոնթրեյ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դիժոն
Համար 17
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2015 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 13 (0)
2013  Շոտլանդիա Սենտ Ջոնստոն 12 (0)
2013-2014  Հունաստան Պանատինաիկոս 32 (9)
2015-2016 Հունաստան Պանատինաիկոս 28 (3)
2016—մ.հ. Ֆրանսիա Դիժոն 29 (3)
Ազգային հավաքական
2007-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 16) 11 (2)
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 16 (3)
2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 2 (0)
2011 Ալժիր Ալժիր (մինչև 23) 5 (0)
2014—մ.հ. Ալժիր Ալժիր 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերիա խմբագրել

Ուբեյդը «Լանս» ակումբի սան է։ 2011 թվականին նրան նկատել են անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի սկաուտները և հրավիրել թիմին։ Առաջին երկու մրցաշրջաններում Մահդիին շատ քիչ խաղային պրակտիկա է ստացել։ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը հիմնական կազմում։ 2013 թվականին սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Ուբեյդը վարձավճարով տեղափոխվել է շոտլանդական «Սենտ Ջոնստոն»։ Փետրվարի 11-ին կայացած «Հիբերնիանի» դեմ խաղում նա կատարել է իր դեբյուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[4]։ Նույն տարվա ամռանը Մահդին վարձավճարով տեղափոխվել է հունական  «Պանատինաիկոս»։ Օգոստոսի 18-ին «Պանետոլիկոսի» դեմ խաղում նա կատարել իր դեբյուտը Հունաստանի Սուպերգավաթի խաղարկությունում[5]։ Օգոստոսի 31-ին «Վերիայի» դեմ խաղում Ուբեյդը խփել է իր առաջին գոլը «Պանատինաիկոսի» կազմում[6]։ 2014 թվականին նա օգնել է ակումբին նվաճել Հունաստանի գավաթը։

2014 թվականի ամռանը Ուբեյդը վերադարձել է «Նյուքասլ»։ Նոյեմբերի 1-ին «Լիվերպուլի» հետ խաղում նա առաջին անգամ հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր Լիգայում[7]։ 2015 թվականի ամռանը Մահդիի տրանսֆերը գնել է «Պանատինաիկոսը»։ Մրցաշրջանի ավարտին ակումբն զբաղեցրել է երկրորդ տեղը։

2016 թվականի ամռանը Ուբեյդը վերադարձել է Ֆրանսիա՝ պայմանագիր կնքելով «Դիժոն» ակումբի հետ։ Հոկտեմբերի 25-ին «Բաստիայի» հետ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգայի 1-ում[8]։ Նոյեմբերի 26-ին «Բորդոյի» դեմ խաղում Մահդին խփել է իր առաջին գոլը հօգուտ «Դիժոնի»[9]։

Միջազգային կարիերիա խմբագրել

Ուբեյդը ծնվել է Ֆրանսիայում և հանդես է եկել երկրի երիտասարդական հավաքականների կազմում։ 2009 թվականին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Գերմանիայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ 2011 թվականին Մահդին որոշել է հանդես գալ իր պատմական հայրենիքի՝ Ալժիրի հավաքականում։ Հունիսի 13-ին Մահդին կատարել է իր նորամուտն Ալժիրի հավաքականում՝ մասնակցելով Աֆրիկայի գավաթի որակավորման փուլի՝ Սեյշելյան կղզիների հավաքականի դեմ խաղին։

2017 թվականին Ուբեյդը մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։  Մրցաշարում նա խաղացել է Թունիսի ազգային հավաքականի դեմ[10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Պանատինաիկոս»

  • 2013/2014 − Հունաստանի գավաթակիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Հայբերնիան VS. Սենտ Ջոնստոն 1:3» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 11.
  5. «Պանատինաիկոս VS. Պոնետոլիկոս 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 18.
  6. «Պանատինաիկոս VS. Վերիա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 31.
  7. «Նյուքասլ Յունայթեդ VS. Լիվերպուլ 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ նոյեմբերի 1.
  8. «Բաստիա VS. Դիժոն 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 25.
  9. «Բորդո VS. Դիժոն 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 26.
  10. «Ալժիր VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունվարի 19.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահդի Ուբեյդ» հոդվածին։