«... մեկ օր առաջ» (ռուս.՝ «День до», ռուսական ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Կոտտը, Վլադիմիր Կոտտը, Ալեքսանդր Կարպովսկին ու Բորիս Խլեբնիկովը[1][2][3][4][5]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ելենա Լյադովան, Ալեքսանդր Պետրովը և Յուրի Ստոյանովը[6]։

Picto infobox cinema.png
Մեկ օր առաջ
Մեկ օր առաջ.jpg
Ժանրդրամա
Թվական2019
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Կոտտ

ՍյուժեԽմբագրել

Սպասվում է գլոբալ աղետ. մեր մոլորակին է մոտենում կարմիր ասուպը։ Մարդիկ խուճապի են մատնվում, որովհետև դա նրանց կյանքի վերջին օրն է։ Տարբեր ազգությունների,հավատքի ու դասակարգերի ներկայացուցիչներ փորձում են արժանավոր կերպով անցկացնել այդ օրը։

ԴերերումԽմբագրել

  • Ալեքսանդր Պետրով – Ռոմա
  • Զոյա Բուրյակ – Ռոմայի մայրը
  • Դանա Աբիզովա – Յուլյա
  • Ալեքսանդր Լիկով – Յուլյայի հայրը
  • Նատալյա Սուրկովա – Յուլյայի մայրը
  • Իվան Կրասկո – Յուլյայի պապը
  • Գրիգորի Տատարենկո – Յուլյայի եղբայրը
  • Պավել Տատարենկո – Յուլյայի եղբայրը
  • Դարյա Մորոզ – Վերա Տուրիցինա, Միշկայի ու Նաստյայի մայրը
  • Ելենա Լյադովա – Լարիսա
  • Անատոլի Բելի – Միշկայի ու Նաստյայի հայրը
  • Ալեքսեյ Օդինգ – Գրիգորի Ստեպանովիչ Գորբենկո
  • Ալլա Օդինգ – Օլգա Կորաբլյովա, Բորիսի ամուսինը
  • Վալերի Կուխարեշին – Բորիս Կորաբլյով, Զերցալովի ընկերը
  • Յուրի Ստոյանով – Արկադի Զերցալով, բանաստեղծ
  • Անդրեյ Մալախով – կամեո
  • Քսենյա Ռապոպորտ – Մաշա
  • Աննա Պարմաս – Լիդիա Վյաչեսլավովնա, գրող
  • Սերգեյ Բուրունով – Բասով, կոմպոզիտոր
  • Սերգեյ Մակովեցկի – Պավել Եվգենեևիչ Գրուշևսկի, մշակույթի նախարար
  • Իգոր Զոլոտովիցկի – Դանիլա Սերգեևիչ, ռեժիսոր
  • Եկատերինա Իլինա – Սվետլանա Կրիվոշեևա
  • Ֆիլիպ Կիրկորով – կամեո
  • Օլեսյա Ժելեզնյակ – Սոնյա Պարամոնովա
  • Տատյանա Գրիգորևա – Ռիտա Վլադիմիրովնա Կրիվոշեևա

Ստեղծման պատմությունԽմբագրել

Նախագծի մասին առաջին անգամ հայտարարվել է 2014 թվականի ապրիլին, և սկզբում ենթադրվում էր, որ «Մեկ օր առաջ» նախագիծը պետք է լինի վեբ-սերիալ «YouTube» պորտալում[7], սակայն այդ ձևաչափը չի իրականացվել, որովհետև կես տարի տևած բանակցություններից հետո «Բիլայն» բջջային օպերատորը հրաժարվել է ֆինանսավորել սերիալը[8]։ Դրանից հետո նախնական գաղափարի հիման վրա նախագիծը վերափոխվել է լիամետրաժ ֆիլմի, և նրա համար գրված քսանից ավելի սցենարներից ընտրվել է տարբեր ժանրերի չորս պատմություններ (դրամա, մելոդրամա, կատակերգություն և սոցիալական սատիրա)[9]։ 2015 թվականին ֆիլմն ստացել է ֆինանսավորում Կինոյի հիմնադրամից[10]՝ 25 մլն ռուբլի վերադարձնելու պայմանով և նույնքան էլ անվերադարձ[11]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսին «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում[12]։ Կինովարձույթի ֆիլմը պետք է ներկայացվեր 2017 թվականի մարտին՝ 150-200 պատճեն սահմանափակ թողարկումներով[9], սակայն դրանից երեք ամիս առաջ «Պարադիզ» կինոընկերությունն անհայտ պատճառներով չեղարկել է ցուցադրությունը[13]։ Ըստ Ալեքսանդր Կոտտի՝ ֆիլմի թողարկման հետ կապված դժվարությունները կարող էին կապված լինել նրա հետ, որ Բորիս Խլեբնիկովի նկարահանած նովելում ծաղրվում է մշակույթի նախարարի կերպարը[14]։ Ֆիլմի լայնամասշտաբ պրեմիերան կայացել է 2019 թվականի հունվարի 15-ին ivi.ru օնլայն կինոթատրոնի կայքում[15]։

ՄրցանակներԽմբագրել

2016 թվականին ռեժիսոր Բորիս Խլեբնիկովն ու սցենարիստ Պյոտր Տոդորովսկին իրենց «Մարդկության ժառանգությունը» (ռուս.՝ «Наследие человечества») նովելի համար արժանացել են «OMNIBUS» կինոալմանախների մրցույթի դիպլոմ «Կինոշոկ» կինոփառատոնում «մռայլ անդունդի եզրին ծիծաղելու ունակության համար»[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Аритмия, как и было сказано»։ Частный корреспондент։ 2017-09-13 
  2. «В Екатеринбурге раздали призы Уральского кинофестиваля»։ ЕТВ։ 2017-09-08 
  3. «Из Екатеринбурга — с любовью: корреспондент «ВМ» отправилась на Уральский кинофестиваль»։ Вечерняя Москва։ 2017-09-04 
  4. «Кинорежиссёру Алле Суриковой первой вручили статуэтку «Уракинофеста — 2017»»։ Аргументы и факты։ 2017-09-03 
  5. «Аритмичное кино. 2-й Уралкинофест представит новые поколения»։ Российская газета։ 2017-09-13 
  6. «В сети состоялась премьера российской фантастической драмы «День до»»։ Российская газета։ 2019-01-17 
  7. «Семь новых сериалов Александра Цекало»։ Cinemotion։ 2014-04-03 
  8. «Нужны ли российскому зрителю веб-сериалы?»։ Cinemotion։ 2015-06-09 
  9. 9,0 9,1 «А. Котт: Интернет-сериалы — будущее кино»։ Студия странного кино։ 2016-09-09 
  10. «Александр Цекало: «Я не разделяю успех коммерческий и творческий — я просто пытаюсь их соединить»»։ Бюллетень кинопрокатчика։ 2015-05-25 
  11. «Карточка фильма «День до»»։ ЕАИС 
  12. «XXIV Фестиваль российского кино «Окно в Европу»»։ Выборг։ 2016-07-27 
  13. «Обзор изменений графика релизов за неделю 21–27 ноября. Новости от UPI, «Парадиза», «Капеллы» и других»։ Бюллетень кинопрокатчика։ 2016-11-27 
  14. «Уральский фестиваль: кино против поджогов и абсурда»։ Собеседник։ 2017-09-11 
  15. «Премьера в Онлайн-кинотеатре ivi!»։ ВКонтакте։ 2019-01-10 
  16. «Пояснительная записка КИНОШОК МКРФ 2016»։ Киношок