Քսենյա Ալեքսանդրովնա Ռապոպորտ (ռուս.՝ Ксе́ния Алекса́ндровна Раппопо́рт, մարտի 25, 1974(1974-03-25)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի (2015)[3][4]։ Իտալիայի Աստղի շքանշանի ասպետ (2016)[5][6]։

Քսենյա Ռապոպորտ
ռուս.՝ Ксения Александровна Раппопорт
Ծնվել էմարտի 25, 1974(1974-03-25)[1] (50 տարեկան)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (2000)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Յուրի Կոլոկոլնիկով
Երեխա(ներ)Ագլայա Տարասովա
Պարգևներ և մրցանակներ
rappoportkseniya.ru

Կենսագրություն

խմբագրել

Քսենյա Ռապոպորտը ծնվել է 1974 թվականի մարտի 24-ին Լենինգրադում (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ Մայրը եղել է ինժեներ, հայրը՝ ճարտարապետ։

Սովորել է Լենինգրադի № 155 գիմնազիայում (ֆրանսերենի խորացված ուսուցմամբ), զբաղվել է երաժշտությամբ ու սպորտով, իսկ ավագ դասարաններում հետաքրքրվել տիկնիկային թատրոնով[7]։

1991 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը` ընդունվել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիա, որտեղ սովորել է Վենիամին Ֆիլշտինսկու՝ դերասանական վարպետության կուրսում։ Չորս անգամ թողել է ուսումը՝ կասկածելով, թե դերասանությունն իր կոչումը չէ[8]։ 2000 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի թատերական արվեստի պետական ակադեմիան և հրավիրվել Սանկտ Պետերբուրգի Փոքր դրամատիկական թատրոնի ստաժյորների խումբ։ Այդ թատրոնում Քսենյա Ռապոպորտի առաջին դերը եղել է Նինա Զարեչնայայի դերը «Ճայը» ներկայացման մեջ (ըստ Անտոն Չեխովի համանուն պիեսի), որ բեմադրել էր ռեժիսոր Լև Դոդինը 2001 թվականին[9]։ Հետագայում նա նույն թատրոնոմ կատարել է աղջկա դերը «Կլաուստրոֆոբիա», Ելենա Անդրեևնայի դերը «Քեռի Վանյա» («Ոսկե սոֆիտ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, 2003 թվական) և Սոֆյային «Պիես առանց վերնագրի» ներկայացումներում, իսկ Լիտեյնիի պետական դրամատիկական թատրոնում մարմնավորել է Իոկաստային «Էդիպ արքա», Բեատրիչեին «Երկու տիրոջ ծառա» և Իսմենային «Անտիգոնե» ներկայացումներում։

Կինոյում առաջին անգամ նկարահանվել է տասնվեց տարեկանում՝ էպիզոդիկ դեր կատարելով «Изыди!» (1991) գեղարվեստական ֆիլմում, որի նկարահանումներն էլ նպաստել են Քսենյայի՝ դերասանուհի դառնալու որոշման կայացմանը[10]։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ռուս հարսնացու» ֆիլմում։ Հետագայում նա մարմնավորել է Կշեսինսկայային «Նիկոլայ II» (1995, Գերմանիա), Լինային՝ «Պրոկոֆև» (1995, Գերմանիա), Մարիային «Աննա Կարենինա» (1997, ԱՄՆ), Ելենային «Վաղենակի ծաղիկներ» (ռուս.՝ Цветы календулы, 1998), Նատուսյային «Նախապես եմ լացում» (ռուս.՝ «Плачу вперёд!», 1999) ֆիլմերում։ Դերասանուհին նկարահանվել է «Հանցավոր Պետերբուրգը։ Ֆիլմ 3։ Անտիբիոտիկի սնանկացումը» (ռուս.՝ «Бандитский Петербург. Фильм 3. Крах Антибиотика», 2001), «Բարոն անունով» (ռուս.՝ «По имени Барон», 2002), «Դանակ ամպերում» (ռուս.՝ «Нож в облаках», 2002), «Կայսրության անկումը» (ռուս.՝ «Гибель империи», 2005), «Լուծարում» (ռուս.՝ «Ликвидация», 2007) սերիալներում և «Հարսը» (ռուս.՝ «Невестка», 2003), «Մահ անունով հեծյալը» (ռուս.՝ «Всадник по имени Смерть», 2004) ֆիլմերում։

2006 թվականին Քսենյա Ռապոպորտը գլխավոր դեր է կատարել իտալացի ռեժիսոր Ջուզեպե Տորնատորեի «Անծանոթուհին» («La Sconosciuta») ֆիլմում, որի համար 2007 թվականին արժանացել է Իտալիայի կինեմատոգրաֆիայի ակադեմիայի «Դավիթ դե Դոնատելլո» մրցանակի կնոջ լավագույն դերակատարում անվանակարգում[11]։

2008 թվականին վարել է Վենետիկի 65-րդ կինոփառատոնի բացման և փակման արարողությունները[10]։

2008 թվականին ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովի «Յուրիի օր» (2008) ֆիլմում Լյուբով Պավլովնայի դերը կատարելու համար Քսենյա Ռապոպորտն արժանացել է «Կինոտավր» ռուսական բաց կինոփառատոնի մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար։ Այդ դերի համար նա նույն թվականին ստացել է Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փիղ» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար[12]։

2009 թվականի «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ Քսենյա Ռապոպորտը պարգևատրվել է երկու անվանակարգերում՝ «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» («Յուրիի օր» ֆիլմում դերակատարման համար) և «Կնոջ լավագույն դերակատարում հեռուստատեսությունում» (ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակի «Լուծարում» հեռուստասերիալում դերակատարման համար)[13]։

2009 թվականին Սերգեյ Ուրսուլյակի «Իսաև» լրտեսական հեռուստասերիալում Քսենյա Ռապոպորտը մարմնավորել է ռուսական հետախուզության գործակալ Լիդիա Բոսեին, որը գայթակղում է երիտասարդ Շտիրլիցին։

2009 թվականի մայիսի 26-ին «քաղաքացիական ակնառու գործունեության համար» Քսենյա Ռապոպորտն արժանացել է հռոմեական «Համակրանք» մրցանակի («Premio Simpatia — 2009»), որը սահմանվել է 1971 թվականին իտալացի լրագրող, հռոմեական պատմության գիտակ Դոմենիկո Պերտիկայի (Domenico Pertica) կողմից։ Հռոմի Կապիտոլիումի պալատի «Պրոտոմոտեկա» («Protomoteca») սրահում տեղի ունեցած XXXIX մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ դերասանուհուն հանձնվել է «Բրոնզե վարդ» («Rosa» in bronzo) արձանիկ, որ ստեղծել էր իտալացի քանդակագործ Ասեն Պեիկովը (Assen Peikov)[10][14][15]:

 
Քսենյա Ռապոպորտն ու Ֆիլիպո Թիմին Վենետիկի 66-րդ կինոփառատոնում, 10 սեպտեմբերի, 2009 թվական

«Երկակի ժամանակ» («La doppia ora») ֆիլմում Սոնիի դերը կատարելու համար Քսենյա Ռապոպորտը 2009 թվականի սեպտեմբերի 12-ին արժանացել է Վենետիկի 66-րդ կինոփառատոնի «Վոլպի գավաթ» մրցանակի կնոջ լավագույն դերակատարման համար[16]։

2009 թվականի դեկտեմբերի 11-ին Քսենյա Ռապոպորտն «արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար» ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում[17]։

2011 թվականին դերասանուհին նկարահանվել է Սերգեյ Սնեժկինի «Սպիտակ գվարդիա» հեռուստասերիալում և Ժոզե Դայանի «Ռասպուտին» ֆիլմում։

2012 թվականի հունվարի 7-ին Քսենյա Ռապոպորտը ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովայի «Երկու օր» մելոդրամայում Մարիա Իլինիչնայի դերի կատարման համար արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում կինոյում» անվանակարգում։ Նույն թվականի հունիսի 7-ին նա Տաորմինայի (Սիցիլիա, Իտալիա) 58-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է «Ոսկե առյուծ» մրցանակ Մեսինա պրովինցիայի կողմից[10]։

2013 թվականի հունիսի 29-ին Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում Քսենյա Ռապոպորտին շնորհվել է հատուկ մրցանակ «Դերասանական վարպետության բարձունքները նվաճելու և Կոնստանտին Ստանիսլավսկու դպրոցի սկզբունքներին հավատարիմ մնալու համար։ Փառատոնի փակման արարողության ժամանակ մրցանակը դերասանուհուն հանձնել է կինոօպերատոր Վադիմ Յուսովը[18]։

2013 թվականին Քսենյա Ռապոպորտն ընդգրկվել է Վենետիկի 70-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» («Orizzonti») ծրագրի ժյուրիի կազմում, որը պետք է գնահատեր խաղարկային ու վավերագրական այն ֆիլմերը, որոնք ներկայացնում են կինեմատոգրաֆիայի զարգացման նոր միտումները։

Լև Դոդինի «Խարդավանք և սեր» բեմադրության մեջ Լեդի Միլֆորդի դերը կատարելու համար Քսենյա Ռապոպորտը 2013 թվականին «Ստանիսլավսկու խաղաշրջան» (ռուս.՝ «Сезон Станиславского» միջազգային թատերական փառատոնում արժանացել է Կ. Ստանիսլավսկու մրցանակի (2012-2013 թատերական խաղաշրջան) «Դերասանի վարպետություն» (կնոջ լավագույն դերակատարում) անվանակարգում[19][20]։

2014 թվականի հունվարի 31-ին Քսենյա Ռապոպորտը ստացել է Սանկտ Պետերբուրգի Վլադիսլավ Ստրժելչիկի անվան դերասանական անկախ մրցանակի «Կինոյի և թատրոնի դերասան» անվանակարգում։ Մրցանակն ստանալիս դերասանուհին ասել է. «Թող ներեն ինձ իմ մյուս բոլոր մրցանակները, բայց սա ինձ համար ամենաարժեքավորն է»[21][22]։

2014 թվականի մայիսին արժանացել է Թոփ-50։ Պետերբուրգի ամենահայտնի մարդիկ» մրցանակի «Թատրոն» անվաակարգում «Дети Б.Э.Л.А. Дети-бабочки» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ակտիվ աշխատանքի և Լև Դոդինի «Բալենու այգի» ներկայացման մեջ Ռանևսկայայի դերակատարման համար[23]։

2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Մոսկովյան պրեմիերա» կինոփառատոնում Քսենյա Ռապոպորտին շնորհվել է Նատալյա Գունդարևայի անվան մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար (ֆիլմ «Ձմեռ չի լինի», ռեժիսոր՝ Իլյա Դեմիչև)[24]։

Քսենյա Ռապոպորտը «Լադոգա» ֆիլմում Օլգային մարմնավորելու համար 2015 թվականի մարտի 20-ին ստացել է Կինոյի ու հեռուստատեսության պրոդյուսերների միության մրցանակ հեռուստատեսային կինոյի բնագավառում որպես «Հեռուստաֆիլմի/սերիալի լավագույն դերասանուհի»[25]։

2015 թվականի ապրիլի 4-ին «թատերական, կինեմատոգրաֆիական ու երաժշտական արվեստի բնագավառում ունեցած մեծ ներդրման համար» Քսենյա Ռապոպորտին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[3]։

2016 թվականի մայիսին Իտալիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կինեմատոգրաֆիական ոլորտում ունեցած ծառայությունների համար դերասանուհին արժանացել է Իտալիայի Հանրապետության պետական պատվավոր մրցանակի՝ Իտալիայի Աստղի շքանշանի[5]։ Պարգևատրման արարողությունը կայացել է 2016 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում Իտալիայի դեսպանատանը։ Մրցանակը դերասանուհուն հանձնելիս Ռուսաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Չեզարե Մարիա Ռագալինին նշել է[6].

  Քսենյա Ռապոպորտը մեկն է նրանցից, ովքեր բոլորից լավ են կինեմատոգրաֆիայում մարմնավորում Ռուսաստանի ու Իտալիայի համագործակցությունը։ Ինձ թվում է՝ նրան հաջողվում է չափազանց հաջող երկատվել մեր երկու երկրների միջև։ Նա ոչ միայն ձեր, այլ նաև մեր դերասանուհին է։ Այդ պատճառով էլ այսօր մենք շատ հպարտ ենք և ուրախ նրան հանձնել պատվավոր շքանշանը։ Առավել ևս, որ բոլորովին հեշտ չէր ստանալ նրա համաձայնությունը մասնակցելու այս արարողությանը
- Չեզարե Մարիա Ռագալինի, Ռուսաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան
 

2017 թվականի մայիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող «Виват, кино России!» XXV համառուսաստանյան կինոփառատոնում արժանացել է մրցանակի Պավել Լունգինի «Դամա պիկ» (2016) գեղարվեստական ֆիլմում կնոջ լավագույն դերի համար[26]։

2019 թվականին Կոնստանտին Խաբենսկու և Սերգեյ Գարմաշի հետ նկարահանվում է «Դրախտում ճշմարտություն չկա» թրիլերում։ 15 երկխոսություններից բաղկացած նոր կինոնկարի սյուժեն սիրո, դավաճանության և ստի մասին է։ Ֆիլմի սցենարը կգրի Ալեքսանդր Ցիպկինը` «Աննկուն տարիքի կանայք» սուպերբեսթսելլերի հեղինակը։ Ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2020 թվականի հոկտեմբերին[27]։

Հասարակական գործունեություն

խմբագրել

Քսենյա Ռապոպորտը «Дети Б.Э.Л.А. Дети-бабочки» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամն օգնում է գենետիկական հազվադեպ հիվանդություն՝ բուլյոզային էպիդերմոլիզ ունեցող երեխաներին, որոնց անվանում են «թիթեռներ»՝ նրանց զգայուն մաշկը համեմատելով թիթեռի թևերի հետ[28][29][30]։

Անձնական կյանք

խմբագրել

Քսենյա Ռապոպորտը բնակվում է Սանկտ Պետերբուրգում[31], սակայն իր կյանքի զգալի մասն անցկացնում է Իտալիայում, գիտի է ֆրանսերեն և իտալերեն[10]։

Արվեստ

խմբագրել

Դերերը թատրոնում

խմբագրել
  • 2001 – «Ճայը», Անտոն Չեխով, (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Նինա Միխայլովնա Զարեչնայա, երիտասարդ աղջիկ, հարուստ կալվածատիրոջ դուստր
  • 2003 – «Քեռի Վանյա», Անտոն Չեխով (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Ելենա Անդրեևնա, 27 տարեկան, պրոֆեսոր Սերեբրյակովի կինը
  • 2004 – «Պիես առանց վերնագրի», Անտոն Չեխով (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Սոֆյա Եգորովնա, Սերգեյ Վոյնիցևի կինը
  • 2010 – «Երեք քույր», Անտոն Չեխով (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Մաշա Պրոզորովա, միջնեկ քույրը
  • 2012 – «Խարդավանք և սեր», Ֆրիդրիխ Շիլլեր (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Լեդի Միլֆորդ
  • 2014 – «Բալենու այգին», Անտոն Չեխով (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Լյուբով Անդրեևնա Ռանևսկայա, կալվածատիրուհի
  • 2016 – «Համլետ», Վիլյամ Շեքսպիր (բեմադրությունը՝ Լև Դոդինի) – Գերտրուդա, Դանիայի թագուհի, Համլետի մայրը

Պետական դրամատիկական թատրոն Լիտեյնիում

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերերը կինոյում

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 ֆ Изыди! Սիմա
1993 ֆ Ռուս հարսնացու Русская невеста Քրիստինա
1997 ֆ Աննա Կարենինա Anna Karenina (ԱՄՆ Մաշա (Մարյա Նիկոլաևնա)
1998 ֆ Վաղենակի ծաղիկներ Цветы календулы Ելենա, Սերաֆիմա Պրոտասովայի դուստրը, Ինեսա Իոսիֆովնայի թոռնուհին
1999 ֆ Լացում եմ նախապես Плачу вперёд! Նատուսյա, թատերական ինստիտուտի ուսանողուհի, Միխայիլ Ռասպյատովի սիրուհին
2003 ֆ Հարսը Невестка]]  Լյուբա
2004 ֆ Սիսին՝ խռովարար կայսրուհին Sissi, l'impératrice rebelle (Ֆրանսիա) Մարիա
2004 ֆ Մահ անունով հեծյալը Всадник по имени Смерть Էռնա Բրոնշտեյն
2005 ֆ Կազառոզա Казароза Ալևտինա, Օսիպովի դուստրը
2006 ֆ Անծանոթուհին La Sconosciuta (Իտալիա Իրենա/ Իրինա Յարոշենկո / Ջորջիա
2006 ֆ Ռատատույ Рататуй  Մարգո
2007 ֆ Суженый-ряженый Օլգա Սերգեևնա Կիրսանովա-Գուսարովա, Էդիկի կինը
2007 ֆ Ճոճանակ Качели Իննա Մաքսիմովա, բալետի դասարանի ուսուցիչ
2008 ֆ Յուրիի օր Юрьев день Լյուբով Պավլովնա, օպերային երգչուհի
2008 ֆ Մարդը, որ սիրում է L’uomo che ama (Իտալիա) Սառա
2008 ֆ Իտալացիներ Italians (Իտալիա)  Վերա, թարգմանչուհի
2009 ֆ Երկակի ժամանակ La doppia ora (Իտալիա)  Սոնյա, սպասավորուհի հյուրանոցում
2010 ֆ Հեքիաթ։ Կա Сказка. Есть (новелла «Эпишоо») Գալա Դմիտրիևնա, ուսմասվար
2010 ֆ Ոսկե հատում Золотое сечение 'Մարի դե Ժենուի
2010 ֆ Հայրն ու անծանոթը Il padre e lo straniero (Իտալիա) Լիզա
2011 ֆ Երկու օր Два дня Մարիա Իլյինիչնա, թանգարան-արգելոցի տնօրենի տեղակալ
2011 ֆ Ռասպուտին Распутин (Ռուսաստան, Ֆրանսիա) Մունյա Գոլովինա, ռասպուտինի քարտուղարը
2012 ֆ Շտապելու տեղ չկա (նովել՝ «Փրկարար թունել» Некуда спешить («Спасительный туннель») Աննա Ֆեոֆանովա, դերասանուհի
2012 ֆ Գոլֆստրիմ սառցասարի տակ Гольфстрим под айсбергом (Լատվիա, Ռուսաստան, новелла «Аберрация чувств» («1990» արաբ կին անապատում}}
2013 ֆ Էքսկուրսանտը Экскурсантка (Լիտվա, Ռուսաստան) Ստեփանիդա
2014 ֆ Մենք չորսն ենք Noi 4 (Իտալիա)  Լառա
2014 ֆ Սառցե անտառ La foresta di ghiaccio (Իտալիա) Լանա, ոստիկանության տեսուչ
2014 ֆ Боцман Чайка
2014 ֆ Անտեսանելի տղան Il ragazzo invisibile (Իտալիա) Ելենա
2014 ֆ Ձմեռ չի լինի Зимы не будет Օլգա
2015 ֆ Մայրիկ թանկագին Мама дарагая! Գալինա, Սլավիկի մայրը
2015 ֆ Норвег Աննա, Կիրիլովի նախկին կինը
2016 ֆ Дама пик Սոֆյա Մայեր, օպերային երգչուհի
2016 ֆ Լուսանկարիչ Фонограф  Ելիզավետա Անդրեևնա Լավրովսկայա
2017 ֆ Սառույց Лёд Նադեժդայի մայրը

Դերեր հեռուստասերիալներում

խմբագրել
  1. 1999 – Ազգային անվտանգության գործակալ (ռուս.՝ Агент национальной безопасности, սերիա № 4 «Եթերից երեք օր առաջ») – Տատյանա Պավլովա, բալերինա
  2. 1999 – Ջարդված լապտերների փողոցը 2։ Ոստիկանների նոր արկածները (ռուս.՝ Улицы разбитых фонарей 2. Новые приключения ментов, սերիա № 16 «Всё это рок-н-ролл») – Մարինա Ուրբանսկայա
  3. 2000 – Կայսրությունը հարվածի տակ է (ռուս.՝ Империя под ударом, սերիա № 3 «Двойной Нельсон») – Ալինա
  4. 2001 – Հանցավոր Պետերբուրգ։ Ֆիլմ 3։ Անտիբիոտիկի սնանկացումը (ռուս.՝ Бандитский Петербург. Фильм 3. Крах Антибиотика, սերիաներ № 2-6) – Ռախիլ Դալետ (Սվետլանա Իգորևնա Վորոնցովա)
  5. 2001 – Մահացու ուժ 2 (ռուս.՝ Убойная сила 2, ֆիլմ № 3 «Բումերանգի հետքը») – Ստաս Սինիցկու կինը
  6. 2002 – Բարոն անունով (ռուս.՝ По имени Барон) – Դեբորա, քրեական հեղինակութուն «Բարոնի» մայրը
  7. 2002 – Агентство НЛС 2 (սերիա № 8) – «Մարքիզուհի»
  8. 2002 – Դանակ ամպերում (ռուս.՝ Нож в облаках) – Պոլինա Չարսկայա, դերասանուհի
  9. 2002 – Ժամանակն է սիրելու (ռուս.՝ Время любить) – Նադյա
  10. 2003 – Մի՛ վիճեք, աղջիկներ (ռուս.՝ Не ссорьтесь, девочки!) – Սոնյա Սկվիրսկայա, ինտերիերի դիզայներ
  11. 2005 – Կայսրության անկումը (ռուս.՝ Гибель империи, սերիա № 1 «Демон») – Ալինա Գորսկայա
  12. 2005 – Եսենին (ռուս.՝ Есенин) – Գալինա Բենիսլավսկայա, բանաստեղծի ընկերն ու գրական քարտուղարը
  13. 2005 – Քաղաքացի պետ 2 (ռուս.՝ Гражданин начальник 2) – Աննա Կառնո
  14. 2007 – Լուծարում (ռուս.՝ Ликвидация) – Իդա Կազիմիրովնա Կաշետինսկայա
  15. 2007 – Ավելի կարևոր, քան սերը (ռուս.՝ Важнее, чем любовь, ֆիլմ № 1 «Երկար օր») – Վերոնիկա Վլադիմիրցևա, լրագրող
  16. 2008 – Իսաև (ռուս.՝ Исаев, 1-ին մաս «Ադամանդներ պրոլետարիատի դիկտատուրայի համար») – Լիդիա Իվանովնա Բոսե, երգչուհի, ռուսական հետախուզության գործակալ
  17. 2012 – Սպիտակ գվարդիա (ռուս.՝ Белая гвардия) – Ելենա Վասիլևնա Տուրբինա-Տալբերգ, Ալեքսեյի քույրը
  18. 2013 – Լադոգա (ռուս.՝ Ладога) – Օլգա Կամինսկայա
  19. 2012 – Դպրոցից հետո (ռուս.՝ После школы) – Ժաննա Իվանովնա, ուսմասվար, իսպաներենի ուսուցչուհի
  20. 2016 – Мата Хари (Պորտուգալիա, Ռուսաստան, Ուկրաինա) – Ելիզաբեթ Շրագմյուլլեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #139488618 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Указ Президента Российской Федерации В. В. Путина от 4 апреля 2015 года № 171 «О награждении государственными наградами Российской Федерации». Официальный сайт Президента Российской Федерации // kremlin.ru
  4. «Ольга Дроздова и Ксения Раппопорт стали Народными артистками» (ռուսերեն). Интернет-портал «Мир 24». 6 апреля 2015 года. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
  5. 5,0 5,1 Андрей Васянин (19 мая 2016 года). «И звезда с звездою говорит. — Актрисе Ксении Раппопорт вручили орден Звезды Италии». Интернет-портал «Российской газеты». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. 6,0 6,1 ВИДЕО. Новости культуры (эфир от 19 мая 2016 года, в 23:30). — Ксения Раппопорт награждена орденом Звезды Италии. Արխիվացված 2016-11-25 Wayback Machine Телеканал «Россия-Культура» // tvkultura.ru (20 мая 2016 года)
  7. «Актриса от бога. Как Ксения Раппопорт сделала головокружительную карьеру». Газета «Аргументы и факты» (Санкт-Петербург). 25 марта 2016 года. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Андрей Васянин. «Острое чувство любви». — Ксения Раппопорт дала мастер-класс профессиональной честности. Интернет-портал «Российской газеты» // rg.ru (13 ноября 2016 года)
  9. Ксения Раппопорт. Биография, роли в театре и кино, награды. Արխիվացված 2016-12-05 Wayback Machine Официальный сайт Академического Малого драматического театра — Театра Европы в Санкт-Петербурге // mdt-dodin.ru
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 58-й Таорминский международный кинофестиваль. // italia-russia-blog.info (2 июля 2012 года)
  11. Хронология премии «Давид ди Донателло» Итальянской академии кинематографии. Победители 2007 года. Официальный сайт премии «Давид ди Донателло» Итальянской академии кинематографии // daviddidonatello.it
  12. «Лауреаты премии «Белый слон» за 2008 год». Сайт Гильдии киноведов и кинокритиков России. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  13. Виктор Матизен (29 января 2009). «Орлы над диким полем. На «Мосфильме» вручили кинематографические премии за 2008 год». Новые Известия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 25-ին.
  14. Premio Simpatia. Elenco Premiati. Tutti i premiati dal 1971. — XXXIX Premio Simpatia (2009). Rappoport Ksenia, attrice. «Համակրանք» մրցանակի (Հռոմ, Իտալիա) պաշտոնական կայք // premiosimpatia.it
  15. Российская актриса Ксения Раппопорт удостоена римской премии «Симпатия». «Вести.ру» // vesti.ru (27 мая 2009 года)
  16. 66th Venice International Film Festival. 2—12 September 2009. Official Awards. La Biennale di Venezia // labiennale.org/en
  17. «Указ Президента Российской Федерации Д. А. Медведева от 11 декабря 2009 года № 1429 «О награждении государственными наградами Российской Федерации»» (русский). Официальный сайт Президента Российской Федерации. 11 декабря 2009 года. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Ксения Раппопорт награждена спецпризом ММКФ за актёрское мастерство. «РИА Новости» // ria.ru (29 июня 2013 года)
  19. Международный театральный фестиваль «Сезон Станиславского». Лауреаты премии К. С. Станиславского. Театральный сезон 2012—2013. Արխիվացված 2016-11-18 Wayback Machine // stanislavskyfestival.ru
  20. «Новейшая история. Лев Додин». Глава V. «Звёзды и классика». // sobaka.ru (2 марта 2014 года)
  21. Санкт-Петербургская независимая актёрская премия имени Владислава Стржельчика. Лауреаты премии за 2014 год. Արխիվացված 2017-04-12 Wayback Machine Официальный сайт Санкт-Петербургской независимой актёрской премии имени Владислава Стржельчика // premiya-strzhelchika.ru
  22. Актриса Ксения Раппопорт стала лауреатом актёрской премии имени Владислава Стржельчика. Информационное агентство России «ТАСС» // tass.ru (31 января 2014 года)
  23. Ксения Раппопорт: «Неважно, на что или на кого пришли зрители. Важно, с чем они уйдут». // sobaka.ru (26 мая 2014 года)
  24. Елена Ардабацкая (7 сентября 2014 года). «Зрители выбрали «Девять дней и одно утро». — 12-й столичный фестиваль отечественного кино назвал лучшими актёрами Ксению Раппопорт и Александра Збруева». Газета «Московский комсомолец». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  25. ««Физрук» и «Мажор» стали самыми успешными сериалами 2014 года». Информационное агентство России «ТАСС». 20 марта 2015 года. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  26. «Церемония закрытия 25-го юбилейного кинофестиваля «Виват, кино России!» в Молодёжном театре на Фонтанке». Сайт Всероссийского кинофестиваля «Виват, кино России!» // vivatkinorussia.ru. 17 мая 2017 года. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  27. «Ксения Раппопорт и Константин Хабенский снимутся в триллере по сценарию Александра Цыпкина». Собака.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  28. Попечители фонда «Дети Б.Э.Л.А. Дети-бабочки». Արխիվացված 2017-06-13 Wayback Machine Официальный сайт благотворительного фонда «Дети Б.Э.Л.А. Дети-бабочки» // deti-bela.ru
  29. Ирина Краснопольская. Ребёнок из зазеркалья. — В Московском международном Доме музыки прошёл концерт в помощь детям-«бабочкам». «Российская газета» // rg.ru (20 апреля 2012 года)
  30. Арина Шаркова, Андрей Жухевич, Андрей Вишневский (4 мая 2014 года). «Сказки от Раппопорт и Козловского спасут детей-бабочек». // piter.tv.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. 31,0 31,1 31,2 «Ксения Раппопорт перестала скрывать мужа. — Актриса тайно вышла замуж за московского ресторатора». Журнал «7 дней». 15 февраля 2016 года. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  32. «Дети Ксении Раппопорт: две дочери Аглая и София». wellnesso.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսենյա Ռապոպորտ» հոդվածին։