Ալեքսանդր Անդրեյի Պետրով (ռուս.՝ Александр Андреевич Петров, հունվարի 25, 1989(1989-01-25), Պերեսլավլ Զալեսկի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան։

Ալեքսանդր Պետրով
Ծնվել էհունվարի 25, 1989(1989-01-25) (35 տարեկան)
ԾննդավայրՊերեսլավլ Զալեսկի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
sashapetrov.ru

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Պետրովը ծնվել է 1989 թվականի հունվարի 25-ին Յարոսլավլի մարզի Պերեսլավլ Զալեսկի քաղաքում։

Սովորել է ԲՈՒՀի էկոնոմիկական ֆակուլտետում։ Ուսման ժամանակ ընդգրկված է եղել ՈՒՀԱ-ի թիմի կազմում, եղել էր ուսանողական խորհրդի անդամ, խաղում էր Վ. Ա. Իվանենկոյի ղեկավարության տակ գտնվող «Անտեպրիզա» թատրոն-ստուդիայում։ Պոխվիստնեվո քաղաքում անց կացվող թատերական ֆեստիվալի ժամանակ անցկացվող վարպետության դասերում ծանոթացավ ՌԹԱՀի ուսուցիչների հետ, այդ թվում Լեոնիդ Խեյֆեցի, ինչից հետո որոշեց թողնել էկոնոմիկական ֆակուլտետը (2-րդ կուրսից) և ընդունվեց ՌԱՏԻ-ԳԻՏԻՍ, որն ավարտեց 2012 թվականին։ Սովորել է ռեժիսուրայի ֆակուլտետում[1]։

Հետաքրքրվում է լուսանկարչությամբ և ֆուտբոլով։

Կարիերա խմբագրել

Ալեքսանդրը առաջին անգամ ԿՖիլմում ելույթ է ունեցել 2010 թվականին էպիզոդային դերում (Ձայներ սերիալում)։ 2012 թվականին խաղաց «Քանի դեռ ծաղկում է պտերը» սերիալի գլխավոր դերը[2][3]։

2012-2013 թվականներին աշխատել է «Et Cetera» Մոսկովյան թատրոնում[4]։

2013 թվականի հունվարի 25-ին ընդունվել է Օլեգ Մենշիկովի ղեկավարության տակ գտնվող Երմոլովի անվան թատրոնի խումբը։

Թատերական գործեր խմբագրել

«Դրամատուրգիայի և Ռեժիսուրայի կենտրոն» Թատրոն խմբագրել

  • «Ավերակները» (ըստ Յուրի Կլավդիևի պիեսի, ռեժիսոր՝ Կիրիլ Վըտոպտով) — Սավոսկա՝ Ավերակի ավագ տղան

«Et Cetera» Մոսկովյան թատրոն խմբագրել

  • «Շեյլոկ» (ըստ Ուիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսի, ռեժիսոր՝ Ռոբերտ Ստուրուա) — Գրացիանո

Մ. Ն. Երմոլովի անվան Մոսկովյան դրամատուրգական թատրոն խմբագրել

  • «Համլետ» (ըստ Ուիլյամ Շեքսպիրի ողբերգության, ռեժիսոր՝ Վալերիյ Սարկիսով) — Համլետ[5]

Ա. Ս. Պուշկինի անվան Մոսկովյան դրամատիկական թատրոն խմբագրել

«Բալի այգի» (ըստ Անտոն Չեխովի պիեսի, ռեժիսոր՝ Վլադիմիր Միրզոև) — Երմոլայ Ալեքսեյի Լոպախին, վաճառական[6]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ս Ձայներ(12 և 13 սերիաներ) Голоса (12 и 13-я серии) Լյոխա
2012 ֆ Օգոստոս։ Ութը Август. Восьмого Յաշկա, տանկի հրամանատար, ավագ լեյտենանտ
2012 ս Մինչ ծաղկում է պտերը Пока цветёт папоротник Կիրիլ Անդրեև, «Գաղտնի ճիշտը» թերթի
2012 ֆ Աբխազական հեքիաթ Абхазская сказка Պետյա Լյուտիկով
2013 ս Марьина роща (9-я серия. «Карточки») Մարիայի պուրակը (9-րդ սերիա՝ «Քարտեր») Իգոր Սպիրդոնով
2013 ս Պետրովիչ (Ֆիլմ 3 «Գայլ») Петрович (Фильм 3. «Волк») Դենիս Վոլկովսկիյ
2013 ս Երկրորդ շունչ Второе дыхание Իլյա
2013 ֆ Հեռանալու սովորություն Привычка расставаться Դենիս
2013 ֆ Տոնածառեր 3 Ёлки 3 Սլավիկ
2013 ֆ Սերը մեծ քազաքում 3 Любовь в большом городе 3 Արտյոմ Իսաև-Կրտսեր
2013 ս Գրկելով երկինքը Обнимая небо Իվան Կոտով
2013 ս Առանց ընտրելու իրավունքի Без права на выбор Լյոխա
2013 ֆ ԺԺ ЖЖ Գլխարկով տղա
2014 կֆ Սառնարան Холодильник Մակս
2014 ֆ Ֆորտ Ռոսս. Արկածներ փնտրելիս Форт Росс: В поисках приключений Կրյուկով, վաճառական
2015 ֆ Երջանկությունը դա... Счастье — это… Արտյոմ
2015 կֆ Անջատիչ Выключатель Անհայտ
2015 ս Քարե ջունգլիների օրենք Закон каменных джунглей Վադիկ (Գնդացիր), ռոք-ն-ռոլլեր
2015 ս Ֆառցա Фарца Անդրեյ
2015 կֆ գիդյումչում Угонщик Անհայտ
2015 ս Մեթոդ Метод Ժենյա
2015 ֆ Անբռնելիները. Վերջին հերոս Неуловимые: Последний герой Ֆանատիկոս
2016 ֆ Գայլեր և ոչխարներ. Խե-ե-ե-նթալի փոխարկում Волки и овцы: бе-е-е-зумное превращение Մոխրագույն (մուլտֆիլմ)
2016 ս Ոստիկանը Ռուբլյովկայից Полицейский с Рублёвки Գրիշա Իզմայլով
2016 կֆ Վեռայի նվերը Vera's Gift Անհայտ
2016 ս Մաթա Հարի Мата Хари "Դանակ" կեղծանմամբ՝ Մատյո Նիվո, գող և մարդասպան
2016 ս Արբած գործարան Пьяная фирма Գրիգորի Շտուչնին մանկության ժամանակ
2017 ս Դուք բոլորդ ինձ ներվայնացնում եք Вы все меня бесите! Մարկ
2017 ֆ Խավարում Затмение Ալեքս
2017 ֆ Ձգողություն Притяжение Արտյոմ
2017 ֆ Գոգոլ։ Սկիզբը Гоголь. Начало Նիկոլայ Գոգոլ
2017 ֆ Սառույց Лёд Սաշա
2018 ս Sպարտա Sпарта Բարկովսկիյ
2018 ս Սպիտակաջրություն. Կորած երկրի գաղտնիքը Беловодье. Тайна затерянной страны Կիրիլ Անդրեև
2018 ֆ Սպիտակաջրության վերջին պահապանը Последний хранитель Беловодья Կիրիլ Անդրեև
2018 ֆ Տ-34 Т-34 Իվուշկին

Կարծիքներ դերասանի մասին խմբագրել

  Սաշա Պետրով՝ շատ տաղանդավոր երիտասարդ, ունիկալ նևրասթենիկ դերասանի տիպ, ինչպես՝ Ինոկենտի Սմոկտունովսկի, Օլեգ Բորիսովը, Ալեքսանդր Կայդանովսկին, Բորիս Պլոտնիկովը, Եվգենիյ Միրոնովը։ Այս տարի նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը և բոլորը ուզում էին իր հետ աշխատեին[7]:
- Սերգեյ Մայորով՝ «Մինչ ծաղկում է պտերը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր
 
  Նա երիտասարդ է, նա մյուսների նման հայտնի չէ, բայց իմ կարծիքով նա ամենաձիգ դերասանն է։ Նա ձիգ է, քանի որ նա իր դերի հեղինակն է, նա միշտ լսում է քեզ, բայց միշտ ավելացնում է որևէ սեփական բան։ Երբ նա գալիս է նկարահանման հրապարակ նա պատրաստ է աշխատել, երբ միացվում է տեսախցիկը նա մոռանում է իր իսկական «ես»-ի մասին և վերածվում է սցենարի կերպարին։ Դա տարօրինակ կախարդանք է, բայց նա կա[8]:
- Իլյա Կուլիկով՝ սցենարիստ
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Александр Петров: роли и фильмы актера». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. «Кирилл». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Кондратьева Т. Александр Петров: «Я тоже верю в колдунов!» // Կոմսոմոլսկայա պրավդա. — 7 октября 2012 года
  4. Кравчук О. Юность Петрова Արխիվացված 2013-12-03 Wayback Machine // Vogue. — 4 ноября 2012 года
  5. ГАМЛЕТ. ПРЕМЬЕРА!
  6. Вишнёвый сад
  7. Сергей Майоров, СТС: «Пока цветёт папоротник» заставит зрителя застыть у экрана!» 21 сентября 2012
  8. «И тут в омоновский щит врубился топор». Как быть фанатом ЦСКА и стать звездой телесериалов 23 января 2015
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պետրով» հոդվածին։