Մեծ ջերմոց (ռուս.՝ Большая оранжерея), պատմական շենք Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1751-1753 թվականներին, վերակառուցվել է 1820-ական թվականներին։ Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։ Գտնվում է Սադովայա փողոցի թիվ 14 տանը, Օրանժերնայա փողոցի անկյունում։

Մեծ ջերմոց
Տեսակծաղկաջերմոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊուշկին
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1750
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Այս վայրում առաջին ջերմոցը կառուցվել է 1751-1753 թվականներին ճարտարապետ Սավվա Չևակինսկու նախագծով։ Այն ներառում էր կենտրոնական դահլիճ և երկու տաղավար։ Ավելի ուշ, 1750-ական թվականների վերջին կամ 1760-ական թվականների սկզբին Վարֆոլոմեյ Ռաստրելլիի նախագծով կառուցվել է երրորդ տաղավարը ( Չևակինսկի և Ռաստրելլի հեղինակային հարաբերակցությունը վիճելի է)։ Ջերմոցում շատ էկզոտիկ բույսեր հավաքվեցին Ամերիկայից, Աֆրիկայից, Հնդկաստանից, Իսպանիայից և Մերձավոր Արևելքից։ Այնտեղ կային սուրճի ծառեր, կակտուսներ, նարինջներ, արքայախնձորներ։ Ջերմոցը դարձավ առաջին խոշոր քարե շինությունը բնակավայրում, որը հետագայում քաղաք դարձավ, նրա չափերը զգալիորեն գերազանցեցին թաղամասի չափերին և այն ընդգրկվեց Ցարսկոյե Սելոյի գլխավոր հատակագծի մեջ։ 1779 թվականից ջերմոցի անկյուններից մեկի հարկաբաժնում բնակվում էր ճարտարապետ Չարլզ Կամերոնը։ Նրա տանը գծագրական արվեստանոց կար և իր սեփական ախոռները։ Կամերոնը այս տանը բնակվեց մինչև 1803 թվականը։ 1784 թվականին պալատից ջերմոցի շենքի կենտրոնական մաս տեղափոխվեց թատրոնը[3][4]։

19-րդ դարի վերջին տաղավարները հնացել էին և հարևան Եկատերինբուրգյան պալատի ու Նոր կողաշենքի համեմատ բավականին համեստ էին։ Վերակառուցումը սկսվեց 1820 թվականին Վասիլի Ստասովի նախագծով, աշխատանքները ղեկավարում էր Վ. Մ. Գորնոստաևը, իսկ շենքի կառուցվածքի պահպանմանը հետևում էր Ստասովը։ Նոր ջերմոցում կային չորս երկհարկանի մասնաշենքեր, որոնք իրար հետ միացած էին ապակեպատ սյունաշարերով։ Նախատեսվում էր Սադովայա և Ջերմոցային փողոցների անկյունում կառուցել կիսաշրջանաձև մասնաշենք, սակայն այն չիրականացվեց։ 1824 թվականի գարնանը սկսվեցին հարդարման աշխատանքները։ Ծեփածո դետալները ստեղծել է Կուպրիան Բալինը, նկարազարդումները կատարել է նկարիչ Բրանդուկովը։ Աշխատանքներն ավարտվեցին 1828 թվականի աշնանը[3][4]։

1933-1934 թվականներին ճարտարապետ Վսեվոլոդ Յակովլևը վերակառուցում է շենքը, այնտեղ սառնարանային և կաթնամթերքի արդյունաբերության ինստիտուտը տեղակայելու նպատակով։ Մարմնավորում ստացավ Ստասովի մտահղացումն ավելացվեց աղեղնաձև անկյունային մասնաշենքը։ Բակի կողմից կառուցվեց երկրորդ հարկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին շենքը զգալիորեն վնասվեց։ 1949-1952 թվականներին Մեծ ջերմոցների վերակառուցման աշխատանքներով զբաղվում էր ճարտարապետ Լ. Ն. Ռոտինովը։ 1949 թվականից շենքը տրամադրվեց Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտին։ Հերթական վերակառուցումը իրականացվեց 2012-2014 թվականներին «Լենպրոեկտռեստավրացիա» ինստիտուտի նախագծով[3][4]։

Ճարտարապետություն խմբագրել

Ճակատային մասը նախապես ձևավորված էր բարոկկո ոճով, սակայն Ստասովը դրանք վերափոխեց դասականության ոճով։ Շքահանդեսային ճակատը կառուցվել էր Սադովայա փողոցի երկայնքով։ Միջին տաղավարների ճակատները ձևավորված են խոշոր ապակեպատ կամարներով, ինչպես նաև զարդաքանդակային եզրազարդով, կիսասյուներով, լայն արխիվոլտով։ Եզրային տաղավարները բնակելի տարածքներ էին, համեստ ձևավորմամբ, սյուներով և եզրազարդերով, որոնք տիպիկ էին Ստասովի ոճին։ Շենքի ողջ ներքնահարկը զբաղեցնում էին դորիական սյունաշարերը, ապակեպատ որմնախորշերով[3][4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Постановление Правительства РФ № 527 от 10.07.2001
  2. Постановление Правительства РФ от 10.07.2001 № 527 о Перечне объектов исторического и культурного наследия Федерального (Общероссийского) значения, находящиеся в г. Санкт-Петербурге.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Большая каменная Оранжерея». citywalls.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Садовая 14. Большая оранжерея». Энциклопедия Царского Села. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել