«Մեծ խուզարկու Հոլմս» (հայտնի է նաև իբրև Շերլոկ Շուն), ռեժիսորներ Կյոսուկե Միկուրիի և Հայաո Միյաձակիի՝ 26 սերիայից բաղկացած անիմե-մուլտսերիալը, որը նկարահանվել է Արթուր Կոնան Դոյլի գրքի հիման վրա[1]։ Նկարահանվել է «Tokyo Movie Shinsha» ընկերության կողմից 1984-1985 թվականների ընթացքում։ Կոմպոզիտորը Հանեդա Կենտարոն է։

Մեծ խուզարկու Հոլմս
ճապ.՝ 名探偵ホームズ
Տեսականիմե հեռուստասերիալ
Ժանրդետեկտիվ
Հիմնված էՇերլոկ Հոլմս
ՌեժիսորՀայաո Միյաձակի
ՍցենարիստՀայաո Միյաձակի
Երկիր Իտալիա և  Ճապոնիա
Լեզուճապոներեն և իտալերեն
ԸնկերությունTMS Entertainment
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Crunchyroll?
Թվական1984

Սյուժե խմբագրել

Հիմնված է Շերլոկ Հոլմս ի մասին Արթուր Կոնան Դոյլի գրքերի շարքի վրա։ «Խուզարկու Հոլմս»-ում բոլոր դասական հերոսները շներ են։ Հոլմսը, նրա ընկեր դոկտոր Վաթսոնը և տիկին Հեդսոնը հետաքննում էին արկածային հանցանքներ։ Պրոֆեսոր Մորիարտին և նրա հրոսակախումբը իրականացնում են հանցանքներ, որոնք և հետաքննում էին խիզախ խուզարկուները։

1-ին սերիա. Չորսի նշան խմբագրել

Առաջին սերիայում Հոլմսը նավով մեկնում է մայրցամաք։ Այստեղ նա ծանոթանում է դոկտոր Վաթսոնի հետ։ Սակայն լողալու ժամանակ նրանց են հասնում բենգալյան ծովահենները, որոնց անհրաժեշտ է ինչ-որ բան ստանալ նավի ուղևորներից մեկից։ Հոլմսը Վաթսոնի հետ նետվում է օգնության։

2-րդ սերիա.Պրոֆեսսոր Մորիարտի և բերիլային դիադեմա խմբագրել

Դոկտոր Վաթսոնը մեկնում է Բեյքեր սթրիթ, 221Բ։ Առավոտյան նրան արթնացնում է հաճախորդի այցը։ Այդ այցելուն միսս Շիլդսն էր՝ պարոն Սեմփսոնի որդու հարսնացուն, որի առանձնատնից նախորդ օրը գողացել էին բերիլային դիադեման։ Ոստիկանությունը տեսուչ Լեստրեյդի գլխավորությամբ գողության մեջ կասկածում է Սեմփսոնի որդուն, որին գտել էին հանցանքի վայրում։ Սակայն նրա մոտ դիադեմա չկար։

Հոլմսը պարզում է, թե որտեղ կարող է թաքնված լինել դիադեման, և ստեղծում է թաքստոց։ Պարզվում է, որ գողությանը մասնակից են եղել պրոֆեսոր Մորիարտիի մարդիկ։ Սակայն հենց պրոֆեսորին բռնել չի հաջողվում։

3-րդ սերիա․ Փոքրիկ Մարթայի գաղտնիքը խմբագրել

Լոնդոնը հեղեղված է կեղծ մետաղադրամներով։ Տեսուչ Լեստրեյդը Սքոնթլանդ Յարդից անում է ամեն ինչ հանցագործին գտնելու համար։ Հոլմսը հասկացավ, որ հանցագործության չափերը բնորոշ են պրոֆեսոր Մորիարտիին, բայց չգիտի՝ ինչպես գտնել նրան։

Միևնույն ժամանակ կորել էր փոքրիկ Մարթայի սիրելի կատուն՝ տիկին Հոլլին։ Մարթան նամակ էր ստացել հորից, որը մի քանի օրով մեկնել էր աշխատելու՝ հայտարարության հիման վրա։ Աղջիկը գնում է խուզարկու Հոլմսի մոտ՝ վերցնելով իր հետ հոր նամակը և հայտարարության ամսագիրը։ Ուսումնասիրելով նամակը՝ Հոլմսը բացահայտում է աղջկա հոր տևական բացակայության հետ կապված հանելուկը։ Խոստանալով փնտրել կատվին հետո՝ խուզարկուն իր հավատարիմ դոկտոր Վաթսոնի հետ գնում է կորած հորը և պրոֆեսոր Մորիարտիին փնտրելու։

4-րդ սերիա. Տիկին Հադսոնի առևանգումը խմբագրել

Շերլոկ Հոլմսին հաղթելու նպատակով Մորիարտին որոշում է գտնել նրա թույլ կողմը։ Տեսնելով մի քանի լուսանկար՝ նա հասկանում է, որ խուզարկուին դուր է գալիս տիկին Հեդսոնը, այդ իսկ պատճառով նրա հանցակիցները կեղծ նամակ են գրում Շերլոկ Հոլմսին և դոկտոր Վաթսոնին, իսկ հետո քնեցնում և առևանգում են երիտասարդ տնային տնտեսուհուն։

Հայտնվելով պրոֆեսորի ձեռքում՝ Մերին օգնում է նրան կարգի բերել սենյակը։ Իսկ պրոֆեսորը ստիպում է խոզարկուին գողանալ հայտնի Ջոկոնդան՝ խաբելով տիկին Հադսոնին։ Մերի Հադսոնը պրոֆեսորի համար պատրաստում է նրա սիրելի խմորեղենը։ Մորիարտին սիրահարվում է օրիորդ Հադսոնին։

5-րդ սերիա․ Կապույտ նռնաքար խմբագրել

Պրոֆեսորը, օգտվելով խառնաշփոթից, գողանում է քարը և հենց այդ պահին էլ կորցնոմ։

Կերպարներ խմբագրել

  • Շերլոկ Հոլմս
Մասնավոր խուզարկու, առաջին սերիայում՝ դոկտոր Վաթսոնի հետ ծանոթանալիս, իր մասին ասել է․ «Ես բուսաբանության, քիմիայի և ֆիզիկայի փորձագետ եմ»։
  • Ջոն Վաթսոն
Պաշտոնաթող զինվորական բժիշկ
  • Մերի Հեդսոն
19 տարեկան, այրի կին, Հոլմսի տնային տնտեսուհին
  • Պրոֆեսոր Մորիարտի
Սերիալի հիմնական հակառակորդը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lenburg, 2012, p. 37.

Գրականություն խմբագրել

  • Lenburg, Jeff. Hayao Miyazaki: Japan's Premier Anime Storyteller. — N. Y.: Chelsea House, 2012. — 121 p. — ISBN 978-1604138412

Արտաքին հղումներ խմբագրել