Մեծ խաղ (անգլ.՝ Big Game), ֆինլանդացի ռեժիսոր և սցենարիստ Յալմարի Հելանդերի ֆիլմը։ Ֆինլանդիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրությունն է։

Մեծ խաղ
անգլ.՝ Big Game
Երկիր Գերմանիա
 Միացյալ Թագավորություն
 Ֆինլանդիա
Ժանրարկածային ֆիլմ[1][2] և մարտաֆիլմ[1][2][3]
Թեմաահաբեկչություն
Թվականսեպտեմբերի 5, 2014, հունիսի 18, 2015[4][5] և հուլիսի 9, 2015[6]
Լեզուանգլերեն և ֆիններեն[1]
ՌեժիսորJalmari Helander?[1][7][8][…]
ՊրոդյուսերPetri Jokiranta?, Will Clarke?, Andy Mayson? և Jens Meurer?
Սցենարի հեղինակJalmari Helander? և Petri Jokiranta?
ԴերակատարներՍեմյուել Ջեքսոն[9][8], Onni Tommila?[9][8], Ռեյ Սթիվենսոն[9][8], Վիկտոր Գարբեր[9], Մեհմեթ Կուրտուլուշ[9], Թեդ Լևայն[9][8], Jorma Tommila?, Risto Salmi?, Ֆելիսիթի Հաֆման[9][8], Ջիմ Բրոուդբենթ[9][8], Rauno Juvonen?, Jaymes Butler?, Jason Steffan?, Jean-Luc Julien?, Erik Markus Schuetz?[9], Moe Abbas?, Adrian Can?[9], Philipp Rafferty?[9], Gabriel Raab?[9], Peter Nitzsche?, Lincoln Potwin?, Murali Perumal?[9], Ken Thomas? և Jörg Witte?[9]
ՕպերատորՄիկա Օրասմաա
ԵրաժշտությունJuri Seppä? և Miska Seppä?
ՄոնտաժIikka Hesse?
Պատմվածքի վայրՖինլանդիա
Նկարահանման վայրԲավարիա
ԿինոընկերությունSubzero Film?, Altitude Film? և Egoli Tossell Film AG?
Տևողություն90 րոպե
Բյուջե8 500 000 €
 Big Game (2014 film) Վիքիպահեստում

Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին Տորոնտոյի կինոփառատոնին[10][11]։ Ֆինլանդիայում ֆիլմը վաճառքի է հանվել 2015 թվականի մարտի 19-ին, Ռուսաստանում՝ 2015 թվականի ապրիլին, իսկ ԱՄՆ-ում` ապրիլին։

Սյուժե խմբագրել

ԱՄՆ-ի նախագահը Air Force One ինքնաթիռով պաշտոնական այցով մեկնում է Ֆինլանդիա։ Նախագահի թիկնազորի պետը, հանցավոր համաձայնության գալով, անջատում է ինքնաթիռի հակահրթիռային համակարգը։ Ահաբեկիչները Հազարի գլխավորությամբ Լապլանդիայի օդային տարածքում խոցում են ինքնաթիռը։ Նախագահը հայտնվում է լեռներում՝ Ֆինլանդիայի հյուսիսում։ Նրան գտնում է 13-ամյա դեռահաս, որին ուղարկել էին իր առաջին որսին։ Պենտագոնի կողմից ուղարկված «Ծովային կատուները» փորձում են փրկել նախագահին, իսկ ահաբեկիչները՝ բռնել կամ սպանել։

Դավադիրներին չի հաջողվում սպանել նախագահին, դրա համար նրանք սպանում են ԱՄՆ-ի փոխնախագահին։

Դերերում խմբագրել

Ֆիլմում ներգրավված են ավելի քան 20 դերասաններ, չհաշված զանգվածային տեսարաններում նկարահանվածները։

Դերասան Դեր
Սեմյուել Լ. Ջեքսոն ԱՄՆ-ի նախագահ
Օնի Թոմիլա դեռահաս Օսկարի
Մեհմեթ Կուրտուլուշ ահաբեկիչ, Հազար
Ֆելիսիտի Հուֆման ԿՀՎ-ի տնօրեն
Վիկտոր Գարբեր ԱՄՆ-ի փոխնախագահ
Թեդ Լեվայն Անդերվուդ գեներալ Անդերվուդ
Ջիմ Բրոդբենտ Հերբերթ Հերբերթ
Ռեյ Սթիվենսոն Մորիս Մորիս
Jորմա Թոմիլա Օսկարիի հայրը, Տապիո
Ռիստո Սալմի Համարա Համարա

Բյուջե և նկարահանումներ խմբագրել

Ֆիլմը նկարահանված է Դեն Սմիթի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմի բյուջեն կազմում է 8,5 միլիոն եվրո, ինչը ֆինլանդական կինեմատոգրաֆիայի համար ռեկորդ էր։

Ֆիլմը նկարահանվել է 8 շաբաթվա ընթացքում Բավարիայում, դրա համար ֆիլմում ցուցադրված լեռները նույնիսկ մոտավորապես նման չեն հյուսիսային Ֆինլանդիայի թեք բլուրներին, որտես, ըստ սցենարի, տեղի են ունենում իրադարձությունները։

Տղայի դերում նկարահանված Օնի Թոմիլան հանդիսանում է ռեժիսոր Յալմարի Հելանդերի զարմիկը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ խաղ (ֆիլմ, 2014)» հոդվածին։