Մեծ աշտարակ
Մեծ աշտարակ (իտալ.՝ La grande torre), իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի կտավ, նկարվել է 1921 թվականին[1]։
Մեծ աշտարակ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջո դե Կիրիկո |
տարի | 1921[1] |
բարձրություն | 83,5 ± 0,01 սանտիմետր |
լայնություն | 62[1] |
ստեղծման վայր | Մոսկվա[1] |
ստեղծման երկիր | Իտալիա |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
Այս նկարը հանդիսանում է «Հավերժության նոստալջի» կոմպոզիցիայի ավելի մեծ ձևաչափով կրկնօրինակը, որը նկարչի կողմից նկարվել է 1913 թվականին։ Նրանում, ինչպես նաև իր մյուս աշխատանքների մեջ, Ջորջո դե Կիրիկոն հանդիսատեսին ծանոթացնում է պատկերների և խորհրդանիշների մետաֆիզիկական աշխարհի հետ։ Նկարում պատկերված է բարձր աշտարակ, որը երեկոյան արևով լուսավորված՝ կանգնած է մեծ ավազաթմբի վրա։ Աշտարակի հետևում տափաստանային բնանկար է` նարնջագույն-շագանակագույն ավազաթմբերով, ցախանոցների նման փոքր տներով, նոսր բուսականությամբ։ Առաջին պլանում պատկերված են երկու՝ աշտարակի համեմատությամբ փոքրիկ և աննշան մարդիկ։ Այս ամենի վրա տարածվում է ծանր ու ճնշող երկինքը, որի գույնը աշտարակի գագաթին սահուն կերպով անցնում է դեղնականաչավունից-թունդ կապույտի։ Նկարում պատկերված բնանկարը պահ է, որ առաջացնում է կանգնած ժամանակի տպավորություն, ինչը բնորոշ է մետաֆիզիկոսների աշխատանքներին։
1992 թվականին նկարը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կողմից Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի համար։ Ժամանակակից արվեստի պետական կենտրոնը այն նվիրել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանին նրա 80-ամյակի կապակցությամբ[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Большая башня». Итальянская живопись VIII-XX веков из собрания ГМИИ им. А. С. Пушкина. ГМИИ им. А. С. Пушкина. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
Գրականություն
խմբագրել- Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина. Галерея искусства стран Европы и Америки XIX—XX веков. — М.: Красная площадь, 2007. — С. 226. — ISBN 978-5-900743-34-9