Ժամանակակից արվեստի պետական կենտրոն (Ռուսաստան)

թանգարան Ռուսաստանում

Ժամանակակից արվեստի պետական կենտրոն (Ռուսաստան), (ռուս.՝ Государственный центр современного искусства), թանգարանա-ցուցահանդեսային և գիտահետազոտական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ռուսական ժամանակակից արվեստի զարգացմանը համաշխարհային գեղարվեստական գործընթացների համատեքստում, ժամանակակից արվեստի ոլորտում ծրագրերի ձևավորում ու իրականացում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ` արտերկրում։

Ժամանակակից արվեստի պետական կենտրոն
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան
ՎայրՄոսկվա
Հասցե123242[1]Zoologicheskaya Street?
Հիմնադրվել է1992
Կայքncca.ru/en/index
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1992 թվականին Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կողմից։ Տնօրենը Միխայիկ Մինդլինն է։ Գեղարվեստական ղեկավարը Լեոնիդ Բաժանովն է։ Կենտրոնը գտնվում է Մոսկվայում (Զոոլոգիչեսկայա փողոց, 13) և մասնաճյուղեր ունի Վլադիկավկազում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում[2], Սամարայում, Սանկտ-Պետերբուրգում և Տոմսկում։

Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի շրջանակներում ստեղծվում է համապետական նշանակության ժամանակակից արվեստի թանգարան։ Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության հետ համատեղ Ժամանակակից արվեստի պետական կենտրոնը հանդիսանում է ժամանակակից տեսողական արվեստի ոլորտի «Նորարարություն» մրցույթի և Երիտասարդ արվեստի մոսկովյան բիեննալեի կազմակերպիչը։

2016 թվականի մայիսին հայտնի է դարձել Ռուսաստանի մշակույթի նախարարության որոշման մասին, համաձայն որի` Ժամանակակից արվեստի պետական կենտրոնն ու Պետական թանգարանա-ցուցահանդեսային «ՌՕՍԻԶՕ» կենտրոնը միավորվեցին[3]։

Գործունեություն խմբագրել

  • Ժամակակակից ռուսական արվեստի աջակցում ու տարածում,
  • ցուցահանդեսային ու աուդիո-տեսողական նախագծեր, ինստալիացիաներ, պերֆորմանսներ իրականացնելուն ուղղված տարբեր կուրատորական աշխատանքներ, ֆիլմերի դիտումների ու մշակութային հանդիպումների կազմակերպում,
  • ժամանակակից արվեստի ոլորտում վերլուծական ու գիտա-տեղեկատվական գործունեություն,
  • կրթական գործունեություն. դասախոսություններ, սեմիարներ, մաստեր-կլասեր,
  • ինչպես ռուսական, այնպես էլ` արտասահմանյան ժամանակակից արվեստի գործերի հավաքածուների ստեղծում։

Գործունեության այս հիմնական ուղղությանը համապատասխանում են մի շարք երկարատև ծրագրեր, որոնք մշակվում են կենտրոնի աշխատակիցների կողմից։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում իրականացվում են առանձին նախագծեր, որոնք նախաձեռնվում են ինչպես կենտրոնի մասնագետների, այնպես էլ` այլ կուրատորների, հետազոտողների ու ժամանակակից արվեստի մասնագետների կողմից։

Հավաքածուներ խմբագրել

Ժամանակակից արվեստի պետական կենտրոնն իր ստեղծման օրվանից զբաղվում է ժամանակակից արվեստի հավաքածուների հավաքմամբ, որոնց մեջ են մտնում ինչպես ռուսական, այնպես էլ` արտասահմանյան վարպետների աշխատանքներ։ Այժմ հավաքածուում հաշվվում են 231 հեղինակների աշխատանքներ, որոնք կազմում են ավելի քան 1500 ցուցանմուշ։ Կախված ստեղծման տեխնիկայից` բոլոր աշխատանքները բաժանված են ֆոնդերի. գեղանկար, գրաֆիկա, օբյեկտներ և ինստալիացիներ, լուսանկարներ, գրքեր, մուլտիմեդիա։ Հավաքածուում ներկայացված են ռուսական ժամանակակից արվեստի կարևոր միտումներն ու փորձարկումները բացահայտող ստեղծագործություններ։ Մի շարք աշխատանքներ կապված են contemporary art տեսակի արմատներին։ Հավաքածուն թույլ է տալիս դիտարկել այնպիսի կարևոր երևույթներ ռուսական մշակույթի համար, ինչպիսիք են սոց-արտը, կոնցեպտուալիզմը։ Հավաքածուի հիմնական մասը վերջին տարիների աշխատանքներ են, որոնք ստեղծելու համար օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ։ Կենտրոնում կան ինչպես առանձին ստեղծագործողների, այնպես էլ` ստեղծագործական խմբերի աշխատանքներ։

Ժամանակակից արվեստի պետական կենտրոնի ֆոնդերը ձևավորվում են ինչպես Մշակույթի նախարարության կողմից կատարված գնումներով, այնպես էլ` կենտրոնի գործընկերների` պատկերասրահների, գեղարվեստական հաստատությունների, մասնավոր նկարիչների ու կոլեկցիոներների նվիրատվությամբ։ Հաճախ կենտրոնին փոխանցվում են աշխատանքներ այն ցուցադրություններից, որոնց կազմակերպմանը կենտրոնն աջակցել է։

Նոր ձեռքբերումները պարբերաբար ցուցադրվում են ամենամյա ցուցահանդեսներում և ներկայացվում են տեղեկատվական գրքույկներում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի պետական կենտրոն (Ռուսաստան)» հոդվածին։