Առեղծվածը և փողոցի գաղտնիքը

Ջորջո դե Կիրիկոյի կտավը

Առեղծվածը և փողոցի գաղտնիքը (իտալ.՝ Misterio e malinconia di una strada), իտալացի նկարիչ Ջորջո դե Կիրիկոյի կտավը, նկարված 1914 թվականին իր ստեղծագործունեության «մետաֆիզիկական» ժամանակաշրջանում։

«Առեղծվածը և փողոցի գաղտնիքը»
տեսակգեղանկար
նկարիչՋորջո դե Կիրիկո
տարի1914
բարձրություն87 սանտիմետր սմ
լայնություն71,5 սանտիմետր սմ
ստեղծման երկիրԻտալիա
ուղղությունmetaphysical art
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԻտալիա[1]
հավաքածումասնավոր հավաքածու
սեփականատերԱնդրե Բրետոն
Ծանոթագրություններ

Աղջիկն օղակը ձեռքին վազում է դատարկ փողոցով դեպի ստվերը, որը տարածվում է շենքի հետևում թաքնված կերպարանքից։ Նկարում գտնվող տարածությունը բաժանվում է երկու մասի, մի մասը գտնվում է խոր մթության մեջ, իսկ մյուսը լուսավորում է արևը։ Նկարի ստորին աջ մասում մութ շենքի կողքին նկարված է դատարկ կառքը։ Ձախ կողմում երևում է սպիտակ շինություն, որն ունի կամարաշար և կլոր աշտարակներ։ Քննադատները նկարում նկատել են ագրեսիա և վտանգ, որը գալիս է աղջկա ճանապարհը արգելափակող խորհրդավոր կերպարից։ Ստվերից անհնար է հասկանալ, թե այն ում է պատկանում։ Միայն Կիրիկոյի խոսքերից և նույն ժամանակաշրջանի նրա այլ նկարների հետ համեմատելուց հետո կարող է պարզ դառնալ, որ ստվերը պատկանում է արձանի, և ոչ թե մարդու[2]։ Կամարաշարերը, արձանները և ամայի քաղաքները հատուկ են նաև վաղ Կիրիկոյին, սակայն օղակով աղջիկ նրա աշխատանքներում, այս նկարից բացի, ոչ մեկում չի հանդիպում։ Ջեյմս Թրոլ Սոբիի կարծիքով, ով հետազոտել էր Կիրիկոյի արվեստը, աղջիկը նրա վրա ազդեցություն էր թողել Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարից (1886)[3][4][5]:

Օղակով աղջիկը Ժորժ Սյորայի «Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում» նկարում

Կառքի դուռը բաց է։ Քննդատները կարծում են, որ այն բաց է մնացել օղակով աղջկա անփութության պատճառով։ Սակայն Ջեյմս Սոբիի խոսքերով, այն պարզապես բաց է մնացել Կիրիկոյի իմաստային նկատառումներից ելնելով`նկարիչը ցանկացել է ստեղծել մի պատրանք, թե ինչ-որ խորհրդավոր բան է տեղի ունենում կամ պետք է տեղի ունենա կառքում։ 1960-ական թվականների վերջում Կիրիկոն նկարել է «Առեղծվածը և փողոցում օղակով վազող աղջկա մելանխոլիան» (իտալ.՝ Mistero e malinconia di una strada, fanciulla con cerchio) կտավի կրկնօրինակը։ Ի տարբերություն օրիգինալ նկարի, կրկնօրինակում կառքի վրա անիվ չկա և ուղեբեռը ցրված է դրա կողքերով, սպիտակ տան ձախակողմյան մասում կամարները 10-ի փոխարեն 15-ն են, օղակով աղջկա ճանապարհն արգելափակող կերպարը չունի ձեռք, աշտարակում սպիտակ շենքի վրա չկա պատուհան։ Կտավի չափսերն են 74,9 × 59,1 սմ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Victor Ieronim Stoichiţă A short history of the shadow. — Reaktion Books, 1997. — P. 145—148. — 264 p. — ISBN 1861890001
  3. John Willats Art and representation: new principles in the analysis of pictures. — Princeton University Press, 1997. — P. 360. — 394 p. — ISBN 0691087377
  4. : Չնայած նրան, որ առաջին հայացքից նկարը ամբողջական է երևում, այնուամենայնիվ օբյեկտները նկարված են տարբեր դիտարկային արտապատկերումներով, օրինակ` կառքը` իզոմետրիկ, շինությունները` կենտրոնական պրոյեկցիայով։ Ընդ որում` ձախակողմյան և աջակողմյան շինություններիպրոյեկցիաների կենտրոնները խիստ տարբերվում են։ Ջեյմս Սոբին նկատում է որ «նկարի երկրաչափությունը դիտավորյալ փոփոխվել է բանաստեղծական նպատակներով»<ref>John Willats Making sense of children's drawings. — Routledge, 2005. — P. 204—205. — 261 p. — ISBN 0805845372
  5. անգլ.՝ «geometry has been wilfully altered for purposes of poetic suggestion»
  6. «Mistero e malinconia di una strada, fanciulla con cerchio» (անգլերեն). Musei in Comune — Реплика конца 1960-х. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.