Մեծ Զիմբաբվե (Մեծ Զիմբաբվե) անուն, որ տրվել է հին հարավաֆրիկյան քաղաքի քարե ավերակներին, որը գտնվում է Զիմբաբվեի Մասվինգո նահանգում։

Մեծ Զիմբաբվե
Great-Zimbabwe-6.jpg
Տեսակավերակներ և հնագիտական հուշարձան
ԵրկիրFlag of Zimbabwe.svg Զիմբաբվե
ՎարչատարածքՄասվինգո
Մակերես722 հեկտար
Մասն էKingdom of Zimbabwe?
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Համարվում է, որ Մեծ Զիմբաբվեն եղել է մաշոնաների բանտու ժողովուրդի նախնիների հիմնական սրբավայր և պաշտամունքային կենտրոն։ Քաղաքը հիմնադրվել է մոտ Ք.ա. 1130 թվականին, որը պահպանվեց երկու-երեք դար։

ԿառուցվածքԽմբագրել

Հնում այն Մոնոմոտապա միավորման կենտրոնն էր, որը հայտնի էր նաև որպես Մեծ Զիմբաբվեի, Մուեն Մութապայի կամ Մոնհումուտապայի ուժ։ Այս կայսրությունը ղեկավարում էր այն տարածքը, որը ներկայումս գտնվում է Զիմբաբվեի ժամանակակից պետության (որ իր անունը վերցրել է այս քաղաքից) և Մոզամբիկի սահմաններում։ Նրանք աշխարհի մյուս երկրների հետ առևտուր էին անում այնպիսի նավահանգիստներում, ինչպիսիք են Սոֆալն՝ Զամբեզի գետի դելտաի հարավում [1]։

Քաղաքը բաժանվել է երկու շրջանների։ Բնակիչների մեծ մասը (առնվազն տասը հազար մարդ) հավաքված էին այդ խրճիթ տնակներում, ազնվականները բնակություն էին հաստատել քաղաքի հատուկ պարսպապատ տարածքներում։ Ճարտարապետական կառույցների մեծ մասը՝ քարե աշտարակներ, մոնոլիտներ և խորաններ, նախատեսված էին աղոթքների համար։ «Զիմբաբվե» բառը բացի իր հիմնական իմաստից «քարե տուն», ունի նաև լրացուցիչ՝ «երկրպագության տուն»։

Հիմնականում նրանք աղոթում էին աստվածներին՝ «պատասխանատու» անձրևի համար, ինչը նշանակում է հարուստ բերք։ Տեղական ցեղի գլխավոր աստվածը՝ Մվարի արարիչն էր։ Մբիրի ցեղը նաև երկրպագում էր Մբոնդորոյին՝ իշխող դինաստիաների ոգիներին։ Շոնները ապրել են Մեծ Զիմբաբվեում մինչև 19-րդ դարի սկիզբը։

ՈՒսումնասիրությունԽմբագրել

16-րդ դարում Մոնոմոտապայի թագավորության և նրա մայրաքաղաքի մասին առաջինը իմացան պորտուգալացիները, որոնք ներթափանցեցին արևելքից։ 1570 թվականին քաղաք են այցելել Ֆրանցիսկո Բարետոնի պորտուգալական արշավախումբը։ Մեծ Զիմբաբվե ամրոցի պատկերը, որը կլորացված ուրվագծեր է հիշեցնում, 1587 թվականին արդեն գտնվել է Ուրֆանո Մոնթեի կողմից աշխարհի Ատլասի վերջերս թվայնացված քարտեզի վրա[2][3]։

1928-1929 թվականներին Մեծ Զիմբաբվեի ավերակները ուսումնասիրել է բրիտանացի հնեագետ Գերտրուդ Կատոն-Թոմփսոնը, նա աշխատել է Աֆրիկայում ավելի քան մեկ տարի։ Նա պնդում է, որ ավերակները ուղղակիորեն աֆրիկյան ծագում ունեն[4]։ Ավելի վաղ շատ հետազոտողներ հավատում էին, որ մայրցամաքի Նեգրոիդ ռասայի բնակիչները չեն կարող ստեղծել այդպիսի հոյակապ կառույց։ Օրինակ՝ հնագետ Ջեյմս Թեոդոր Բենտը պնդում էր, որ քաղաքը կառուցվել է փյունիկեցիների կամ արաբների կողմից[5]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Vast Ruins in South Africa- The Ruined Cities of Mashonaland», The New York Times, 18 December 1892, p.19.
  2. «Странная карта, возрастом 430 лет.»։ artsgtu.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-04-19 
  3. «Largest Early World Map — Monte’s 10 ft. Planisphere of 1587»։ www.davidrumsey.com։ Վերցված է 2020-04-19 
  4. Caton-Thompson. The Zimbabwe Culture, 1931.
    «Ascribes Zimbabwe to African Bantus», The New York Times, 1929-10-20, p. 2.
  5. «Vast Ruins in South Africa- The Ruined Cities of Mashonaland», The New York Times, 1892-12-18, p. 19.

Արտաքին հղումներԽմբագրել