Ջեյմս Թեոդոր Բենտ
Ջեյմս Թեոդոր Բենտ (անգլ.՝ James Theodore Bent, մարտի 30, 1852[1][2][3], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն - մայիսի 5, 1897[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի ճանապարհորդ և հնագետ։ 1885-1888 թվականներին ճանապարհորդել է Փոքր Ասիայում։ 1890 թվականին՝ արշավախմբի մասնակից՝ Կիլիկիայում։ Գրել է գիտական աշխատություններ՝ նվիրված աֆրիկյան երկրների պատմությանը և հնագիտությանը։ Անգլիկան գիտական և հասարակական-քաղաքական ամսագրերում հրատարակված հոդվածներով Բենտը ընթերցողներին ծանոթացրել է արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի բնությանն ու աշխարհագրությանը, հայ ժողովրդի պատմական անցյալին, մշակույթին, եկեղեցուն, ինչպես նաև նկարագրել հայ ժողովրդի ծանր կացությունը Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի 80-90-ական թվականներին։
Ջեյմս Թեոդոր Բենտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1852[1][2][3] |
Ծննդավայր | Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն |
Մահացել է | մայիսի 5, 1897[1][2][3] (45 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Repton School? և Ուոդհեմ քոլեջ |
Մասնագիտություն | մարդաբան և հնագետ |
Ամուսին | Mabel Bent? |
![]() |
Պատկերասրահ Խմբագրել
-
Ջեյմս Թեոդոր Բենտի ուղին քարտեզին։
Երկեր Խմբագրել
- Notes on the Armenians in Asia Minor, "Journal of Geographical Society", 1890, v. 6;
- The Two Capitals of Armenia (Sis and Etchmiadz՝ m), "Eastern and Western Review," 1892;
- Travels amongst Armenians, "The Contemporary Review", 1896, v. 70, November.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biographical Database of Southern African Science — 2002.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |