Մելիք բեկի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)
Մելիք բեկի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.65/5.4)[1]։
Մելիք բեկի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ |
Սկզբնական տեղադրություն | Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ |
Ներկա տեղադրություն | Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Մելիք բեկին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1678 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարի ճակատին 5 խորան, որոնց մեջ մելիքների պատկերներ են։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց. Մելիք–Շահնազարյանների տոհմակակ տապանատունը |
Melik-Shahnazaryan family grave Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԽաչքարը կանգնեցված է երկաստիճան պատվանդանին։
Նկարագրություն
խմբագրելԽաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։
Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։
Խաչքարը բարձր և գեղաքանդակ է, ճակատին 5 խորան, որոնց մեջ մելիքների պատկերներ են, կենտրոնում խաչ և շուրջը արձանագրություն։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարի կենտրոնում քանդակված խաչի շուրջը վիմական արձանագրություններ են[2]։
Արձանագրություն 1
խմբագրել- ԹՎԻՆ ՌՃԻԵ
- ԿԱՄԱԻՆ ԱՅ ՄԵՔ Ե ԵՂԲ
- ԱՐՔՍ՝ ԵՍ ՊԱՐՈՆ ՄԵԼԻՔ ՇԱՀ
- ՆԱԶԱՐՍ, ՄԱՅԻԼ ՊԷԿՍ, ՏԱԹԼ
- ՈՒ ՊԷԿՍ, ՄԻՐԶԱՅ ՊԷԿՍ, ՄԵԼԻՔ
- ՈՒՄ ՊԷԿՍ, ՄԱՅՐ ՄԵՐ ԽԱՆՈՒՄԱՂԷՍ՝
- ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ ԲԱՐԵԽԱ
- ՒՍ
- ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ՄԵԼԻՔ-ՄԷԼԻՔ ՊԵԿԻՆ։
Արձանագրություն 2
խմբագրել- ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՊԱՐՈՆ ՄԷԼԻՔ ՄԷԼԻՔ ՊԷԿԻՆ,
- ՈՐԴԻ, ՊԱՐՈՆ ՄԷԼԻՔ ԱԾԱՊՈՎԻՆ, ԹՈՌ ՊԱՐՈՆ ՔԱՄԱԼ ՊԷԿԻՆ ՊԱՐՈՆ ՔԱՄԱԼ ՊԷԿ։ ԱԾԱԾԻՆ ՅՍ ՔՍ ՈՀԱՆԷՍ ԳԱԲՐԻԷԼ։