Սուրբ Մարկոսի առյուծը Մարկոս Ավետարանիչի և Վենետիկի խորհրդանիշն է համարվում։ Այն իտալական նավատորմի դրոշի տարրերից մեկն է։

Սուրբ Մարկոսի առյուծ, Վենետիկ

Խորհրդանիշի ծագում

խմբագրել
 
Վիտորե Կարպաչչո, Սուրբ Մարկոսի առյուծ

Առյուծի կապը Սուրբ Մարկոս Ավետարանիչի հետ ունի իր աղբյուրը։ Ըատ Նոր կտակարանի[1], որը բաղկացած է չորս ավետարանից, որոնք գրել են Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը, Եզեկիելը նույնացրել է նրանց մի շարք կենդանիների հետ, և այդ կենդանիները (առյուծ, ցուլ, տղամարդ / հրեշտակ և արծիվ) հայտնվում են՝ յուրաքանչյուրը 4 դեմքով և յուրաքանչյուրը ՝ քառաթև։ Նա իր Հին Կտակարանում գրում է.

«…Դրա մեջ չորս կենդանի էակների կերպարանքներ կային։ Եվ այս էր դրանց տեսքը. դրանք մարդու կերպարանք ունեին։ Ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը ՝ չորս թև։ Նրանց ազդրերն ուղիղ էին, ոտքերը ՝ թևավոր, կճղակները նման էին հորթերի կճղակների, և դրանցից կայծեր էին թափվում, ինչպես պղնձի փայլատակումներից։ Նրանց թևերն արագաշարժ էին։ Նրանց թևերի տակ, չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանց երեսները չորսն էին։ Չորսի թևերն էլ կցված էին միմյանց… Նրանց չորսի էլ դեմքի տեսքը մարդու և առյուծի կերպարանք ուներ, իսկ ձախից ՝ եզան և առյուծի կերպարանք.[2]:

Եզեկիելին գրեթե նույնությամբ կրկնել է Հովհաննեսի «Հայտնություն» -ը.

«…Եվ աթոռի առաջ ՝ ապակե ծով, նման սպիտակ բյուրեղի, և աթոռի մեջտեղում և աթոռի շուրջը ՝ չորս կենդանիներ ՝ առջևից ու հետևից աչքերով լի։ Եվ առաջին կենդանին նման էր առյուծի, և երկրորդ կենդանին ՝ նման ցլի, և երրորդ կենդանին ուներ մարդու դեմք, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող առյուծի»։

Սուրբ Մարկոսը Վենետիկում

խմբագրել

828 թվականից ի վեր Վենետիկում պահվել է Սուրբ Մարկոսի մասունքները[3], որոնք գաղտնի կերպով գողացվել էին Ալեքսանդրիայից[4] և բերվել Սուրբ Մարկոսի տաճար.[5], որը հանդիսանում է բյուզանդական ճարտարապետության բացառիկ օրինակ Արևմտյան Եվրոպայում և Վենետիկի մայր տաճարն է։ Այն գտնվում է Սուրբ Մարկոսի հրապարակում ՝ Դոժերի պալատի հարևանությամբ։

Պատկերասրահ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Corinna Fritsch: Der Markuslöwe als religiöses, politisches und militärisches Symbol, Münster 1993.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lion Of Saint Mark». The Venice Wikibook. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Robinson, Myra, "The Lions of Venice", Italy Magazine, July 14, 2011». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  3. «Flags of the World : Venice». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «A History of Venice». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Venice Monuments». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.