Աբաս Բեկի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)

Աբաս Բեկի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.65/5.5)[1]։

Աբաս Բեկի խաչքար
Աբաս Բեկի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Սկզբնական տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Ներկա տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Աբաս Բեկին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1641 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի ճակատին Հիսուս Քրիստոսն է, որի շուրջը չորս ավետարանիչներն են։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց. Մելիք–Շահնազարյանների տոհմակակ տապանատունը
Քարտեզ
Քարտեզ
 Melik-Shahnazaryan family grave Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը կանգնեցված է անմշակ պատվանդանին։

Քանդակներ խմբագրել

 
Աբաս Բեկի խաչքարը Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարը ունի 5 տող վիմական արձանագրություն[2]։

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽՈՍ ԱՊԱԶ ՊԵԿԻՆ, ՈՐԴԻ ԷՍԱՅ
  2. ՊԷԿԻՆ, ԹՈՌՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԻՆ, ՈՎ ԿԱՐԳԱ
  3. ՆՎԱՍՏ ՍՈՒՏԱՆ
  4. Ն ԶՈՐՀԱՊ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ՊԷԿԻՆ
  5. ԹՎ ՌՂ ԷՐ։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Զոհրաբը, ի հիշատակ Աբաս Բեկի, ով Եսայի բեկի որդին էր ու Մելիք Շահնազարի թոռը։ Խաչքարը կանգնեցվել է 1641 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել