Յավրի բեկի և Գուլասարի խաչքար (Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն)

Յավրի բեկի և Գուլասարի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։ Հաշվառված է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.65/5.6)[1]։

Յավրի բեկի և Գուլասարի խաչքար
Յավրի բեկի և Գուլասարի խաչքար
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏարածաշրջանԳեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնում՝ Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Սկզբնական տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը։
Ներկա տեղադրությունՄելիք-Շահնազարյանների տոհմական տապանատուն։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Յավրի բեկին և Գուլասարին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1656թվական
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի ճակատի կենտրոնական հատվածում Հիսուս Քրիստոսն է, որի շուրջը չորս ավետարանիչներն են։ Մնացած չորս խորաններում ամբողջ հասակով կանգնած մարդկանց քանդակներ է։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց. Մելիք–Շահնազարյանների տոհմակակ տապանատունը
Քարտեզ
Քարտեզ
 Melik-Shahnazaryan family grave Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը կանգնեցված է պատվանդանին։

Նկարագրություն խմբագրել

 
Յավրի բեկի և Գուլասարի խաչքարը Մելիք-Շահնազարյանների տոհմական տապանատանը

Խաչքարի ճակատի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի ոտքերի կողմերում քանդակված են 4 ավետարանիչներն,

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Մնացած չորս խորաններում ամբողջ հասակով կանգնած սրբապատկերներ են։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի քիվին, ճակատին և խաչի թևերի արանքներում կան վիմական արձանագրություններ, որոնք գրված են ուռուցիկ տառերով[2]։

Արձանագրություն 1 խմբագրել

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՊԱՐՈՆ ԵԱՒՐԻ ՊԷԿԻՆ
  2. ԵԻ ԿՈՂԱԿՑԻՆ ԳՈՒԼԱՍԱՐԻՆ, ՈՐ Է
  3. ՈՐԴԻ ՊԱՐՈՆ
  4. ՂԱՐԱՑ
  5. ԳՕԶ
  6. ՊԵԿԻՆ
  7. ԹԻՆ
  8. ՌՃԵ

Արձանագրություն 2 խմբագրել

  1. ԿԱՍՈՎՆ ԱՅ
  2. ԵՍ ԴԻՎԱՆ
  3. ԲԷԿՍ ՏԷՐ ՎԱՐԴԱՆ, Պ
  4. ԱՐՈՒՆ ՊԱՊՍ, ԿԱՆԿՆԵՑԱՔ
  5. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱԻՒՍ
  6. ԾՆՈՂԱՑ ՄԵՐ ԵՍԱՒ
  7. ՐԻ ՊԷԿԻՆ, ԴՈՒԼԱՍԱՐԻՆ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել