Մեիր Շալև
Մեիր Շալև (եբրայերեն՝ מאיר שלו, հուլիսի 29, 1948[1], Նահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել[2] - ապրիլի 11, 2023[3], Alonei Abba), հրեա գրող և «Եդիոտ Ահրոնոտ» օրաթերթի սյունակագիր[4]։ Շալևի գրքերը թարգմանվել են աշխարհի շուրջ 26 լեզուներով[5]։
Մեիր Շալև եբրայերեն՝ מאיר שלו | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1948[1] |
Ծննդավայր | Նահալալ, Jezreel Valley Regional Council, Իսրայել, Հյուսիսային մարզ, Իսրայել[2] |
Վախճանվել է | ապրիլի 11, 2023[3] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Alonei Abba |
Մասնագիտություն | գրող, լրագրող, հեռուստահաղորդավար, մանկագիր, հրապարակախոս և հոգեբան |
Լեզու | եբրայերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան և Hebrew University Secondary School? |
Աշխատավայր | Yedioth Ahronoth? |
Պարգևներ | |
Ազգականներ | Zeruya Shalev? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Շալևը ծնվել է Իսրայելի Նահալալ գյուղում։ Ավելի ուշ, նրա ընտանիքը տեղափոխվել է Երուսաղեմ և Գինոսար։ Մեիր Շալևը բանաստեղծ Իցհակ Շալևի որդին է։ Նրա զարմուհին՝ Զերույա Շալևը ևս գրող է։ 1966 թվականին զորակոչվել է Իսրայելի պաշտպանության բանակ և ծառայությունն անցկացրել Գոլանի բրիգադում։ Սկբնական շրջանում լինելով շարքային զինծառայող՝ ավելի ուշ նշանակվել է հետախուզական վաշտի դասակի հրամանատարի պաշտոնում։ Շալևը մասնակցել է Վեցօրյա պատերազմին[6], իսկ դրանից մի քանի ամիս անց վիրավորվել ծառայակցի արձակած կրակից։
Իր կարիերան սկսել է հեռուստատեսությունում և ռադիոյում հեգնական կերպարներ մարմնավորելով։ Իսրայելի առաջին ալիքով վարել է «Ուրբաթ երեկո» հաղորդաշարը։ Իր առաջին «Կապույտ լեռը» վեպը հրապարակվել է 1988 թվականին։
Շալևը նաև հեղինակում է փաստավավերագրական և մանկական գրքեր, իսկ «Եդիոտ Ահրոնոտ» օրաթերթի կիրակնօրյա համարում վարում իր շաբաթական սյունակը։
Ներկայումս բնակվում է Հեզրայելի հովտում[5]։
Հայացքներ և տեսակետներ Խմբագրել
Ըստ 2009 թվականի հարցազրույցի՝ Շալևն ունի ձախական հայացքներ և կարծում է, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը հնարավոր է լուծել երկու ժողովուրդների համար երկու պետություն ստեղծելու տարբերակով։ Այդուհանդերձ, նա քննադատում է պաղեստինյան կողմում առկա ծայրահեղականությունը՝ նշելով, որ արմատական պաղեստինցիների համար խնդրի լուծման միակ տարբերակը հրեաների կողմից ճամպրուկների հավաքումն ու իրենց պապերի երկրներ մեկնելն է։ «Երբ Մերձավոր Արևելքում հրեաներ չլինեն, խնդիրը կլուծվի. սա էլ պաղեստինցի ծայրահեղականների տրամաբանությունը։ Քանի դեռ նրանք շարունակեն մտածել այդ ճանապարհով, խաղաղություն չի լինի։ Մենք այստեղ ենք և պատրաստվում ենք մնալ։ Միայն այդ փաստը ընդունելուց հետո առաջընթաց կարող է լինել», - նշել է Շալևը[7]։
Մրցանակներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 מאיר שלו, מגדולי הספרות העברית, מת בגיל 74
- ↑ «Meir Shalev»։ New York Journal of Books։ Վերցված է 9 July 2016
- ↑ 5,0 5,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Haaretz
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Meir Shalev, What happened to our army?, Ynetnews, 04.03.2008.
- ↑ Israeli author Meir Shalev: Even the left was in favor of striking Hamas, Der Spiegel, 2 January 2009, retrieved 15 April 2020
- ↑ Meir Shalev Tel Aviv University accessed 14 July 2011
- ↑ «Past Winners - Fiction»։ Jewish Book Council (անգլերեն)։ Վերցված է 2020-01-20
- ↑ «Décoration de Roselyne Dery et de Meir Shalev»։ La France en Israël - Ambassade de France à Tel Aviv (ֆրանսերեն)։ 2018-10-04։ Վերցված է 2018-01-29(չաշխատող հղում)