Գոլանի բրիգադ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Գոլանի» 1-ին հետևակային բրիգադ (եբրայերեն՝ חטיבת גולני), 1948 թվականի փետրվարի 28-ին կազմավորված Իսրայելի պաշտպանության բանակի հետևակային բրիգադ։ Տեղակայված է Հյուսիսային ռազմական շրջանում։
Կազմ
խմբագրելԲրիգադի կազմի մեջ են մտնում.
- «Բարակ» 12—րդ հետևակային գումարտակ,
- «Գիդեոն» 13—րդ հետևակային գումարտակ,
- «Հա-Բոքիմ հա-ռիշոն» 51-րդ հետևակային գումարտակ,
- «Էգոզ» հատուկ նշանակության 621-րդ գումարտակ,
- 631-րդ հետախուզական գումարտակ (եբրայերեն՝ גדס"ר գադսար), որը ընդգրկում է. հետախուզական վաշտ (եբրայերեն՝ פלס"ר պալսար) («Սայերեթ Գոլանի»), հակատանկային վաշտ (եբրայերեն՝ פלנ"ט պալնաթ) և ինժեներային վաշտ (եբրայերեն՝ פלחה"ן պալխահան),
- Բրիգադի մարզաբազան (եբրայերեն՝ בא"ח גולני բահ Գոլանի);
- Բրիգադի ենթակայության կապի վաշտ (եբրայերեն՝ פלחי"ק պալխիկ)։
Արտաքին հղումներ
խմբագրել- Գոլանի բրիգադայի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-02-11 Wayback Machine (եբրայերեն)