Մեդովուխա (ռուս.՝ Медову́ха), ալկոհոլային խմիչք, որի բաղադրության մեջ մտնում է ջուր, մեղր ու խմորիչ տարբեր համային հավելումներով։ Ներկայիս ձևով խմիչքը հայտնվել է XVIII դարում։ Գոյություն ունի մի տեսակետ, որ մեդովուխան իրականում եղել է քաղցր ըմպելիք բաղկացած ջրում լուծված մեղրից, չնայած այդպիսի ըմպելիքը սովորաբար անվանել են մեղրաջուր (ռուս.՝ Сыта):

Մեդովուխա
Տեսակալկոհոլային խմիչք
ԵնթատեսակՄեղրագինի
Ծագման երկիր Ուկրաինա,  Բելառուս և  Ռուսաստան
Ստեղծման տարի946
 Medovukha Վիքիպահեստում

Մեդովուխայի տեսակները խմբագրել

Մեդովուխաները իրարից տարբերվում են պատրաստման եղանակով՝

Կախված մեղրի ստերիլիզացումից․ խմբագրել

  • Մեդովուխա դրված (պատրաստված խմորման եղանակով՝ առանց մեղրի եռման ստերիլիզացիայի),
  • Մեդովուխա եփած կամ կշտացնող (պատրաստված խմորման եղանակով՝ մեղրի եռման ստերիլիզզացիայով)։

Կախված մեղրն ավելացնելու ժամանակից․ խմբագրել

  • պատրաստումից հետո առանց մեղրի ավելացմամբ,
  • պատրաստելուց հետո մեղրի չավելացմամբ,

Կախված լրացուցիչ ավելացվող էթիլսպիրտից․ խմբագրել

  • առանց էթիլսպիրտ ավելացնելու,
  • էթիլսպիրտ ավելացնելով,

Կախված պատրաստման ժամկետից ու խտությունից․ խմբագրել

  • երիտասարդ մեդովուխա,
  • սովորական մեդովուխա,
  • պինդ մեդովուխա,
  • դրված մեդովուխա,

Կախված բաղադրիչներից․ խմբագրել

  • Հմուլային մեդովուխա (հմուլի ավելացմամբ),
  • Կեղծ մեդովուխա (քաղցրեղենի ավելացմամբ)։

Մեդովուխայի բաղադրությունը խմբագրել

Մեդովուխայի հիմնական բաղադրիչները՝

  • մեղվի մեղր,
  • հմուլ կամ խմորիչ,
  • ջուր։

Լրացուցիչ բաղադրիչներ՝

  • քաղցրեղեն,
  • հատապտուղներ։

Ըմպելիքի պատմություն խմբագրել

XV դարում գրեթե ամբողջությամբ դադարում են մեղր պատրաստել մեդոստավ (ռուս.՝ медостав) եղանակով։

Անհետանում է հաց ուտելուց առաջ մեղրի ծիսական օգտագործումը։

XVII դարում մեղրի եփումը դառնում է հազվագյուտ երևույթ, քանզի մեղրը փոխարինվում է գինով։

Բայց XIX դարում մեղրի եփումը վերածնվում է, իսկ նրա հետ առաջ են գալիս «մեդովուխա» անվամբ մեղրային ըմպելիքներ։

Մեդովուխան ներկայիս ձևով հայտնվել է XVIII դարում, իսկ ճանաչվածություն ձեռք է բերել XX դարում։ Մեղրաբուծության ակտիվացման հետ մեկտեղ սովետական իշխանության առաջին տարիների շատ հաճախ էր «խակ» մեղրի ջրքաշում տեղի ունենում, որը չէր պահպանվում, ու պիտանի չէր վաճառքի համար։ Այդ պատճառով որոշ մեղվաբույծներ մտածեցին դրա վերամշակման մեթոդ՝ նոսրացնել ու խմորել այն «վայրի» կամ հացթուխային խմորիչներով։ Մշակվեցին տեխնոլոգիաներ, որոնք թույլատրում էին խմորել ոչ միայն «խակ» մեղրը, այլ նաև ձևավորվածը՝ մեղրաջրի նոսրացման ու եռման (ստերիլիզացման) եղանակով։

Ռուսաստանում մեդովուխան ընդունված է համարել այնչափ բնօրինակ ազգային ըմպելիք, ինչպես վիսկին Շոտլանդիայում, սակեն Ճապոնիայում կամ տեկիլան Մեքսիկայում։ Շատերն են իրենց նախապատվությունը տալիս նրա փափկությանը և մեղրային բուրմունքին։

Ժամանակակից արտադրություն խմբագրել

Մեղրի եփման ավելի ճանաչված սովորույթները պահպանվել են Սուզդալում ու Մեծ Նովգորոդում։ Մեդովուխան հանդիսանում է Մեծ Նովգորոդի այցեքարտը։

Մեդովուխայի խտությունը կազմում է 5֊ից 16 %։ Կախված ըմպելիքի խտությունից, պահաժամից, օգտագործվող համեմունքներից ու բաղադրությունից (կարող է ավելացվել գիհ, իմբիր, դարչին, մեխակ, կարմիր պղպեղ, մասուր)։ Ըմպելիքին բնորոշ են արտահայտված մեղրային համ ու բուրմունք, թեթևություն, քաղցրություն (պայմանավորված մեղրի մեջ ֆրուկտոզի ու գլյուկոզի մեծ պարունակությամբ ու ըմպելիքի մեջ մեղրի մեծ քանակությամբ)։

Արտաքին հղումներ խմբագրել

Մեդովուխայի պատրաստում