Մեգգի Ալբանեզի
Մեգգի Ալբանեզի (անգլ.՝ Meggie Albanesi, հոկտեմբերի 8, 1899[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 9, 1923[1][2], Բրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի[4]։
![]() անգլ.՝ Meggie Albanesi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1899[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1923[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Բրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1917)[3] և Our Lady Of Sion Convent?[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Carlo Albanesi?[2], մայր՝ Effie Adelaide Rowlands? |
Կենսագրություն և կարիերաԽմբագրել
Ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 8-ին Լոնդոնում, Մարգարիտա Սեսիլիա Բրիժիտա Լուսիա Մարիա Ալբանեզի (անգլ.՝ Margherita Cecilia Brigida Lucia Maria Albanesi) անվան ներքո։ Նրա մայրը` Ադելաիդա Էֆֆի Ռոուլենդսը, գրող էր, իսկ հայրը իտալացի ջութակահար Շևալյե Կարլո Ալբանեզին էր։ Սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1918 թվականին։
Ունեցել է հաջողակ թատերական կարիերա՝ մասնավորապես Օուեն Նեյրսի հետ միասին խաղալով Ջոն Գոլսուորսի «Առաջինն ու վերջինը» ներկայացման մեջ։ Շուտով քննադատներն սկսեցին նրան անվանել որպես բրիտանական բեմահարթակի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը[5][6]։ Սակայն, նկարահանվելով ընդամենը վեց ֆիլմում՝ Ալբանեզին վախճանվեց 1923 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 24 տարեկան հասակում։ Նա մահացավ Բրոդստերսի Քենթ կոմսությունում, ենթադրաբար, հղիության անօրինական ընդհատման պատճառով[7][8]։
Ալբանեզին հարաբերությունների մեջ էր թատրոնի և կինոյի պրոդյուսեր Բեյզիլ Դինի հետ, ով անգամ դերասանուհու մահվանից հետո համակված էր նրանով[9]։ Սկզբում Դինին գրավեց իր ապագա կնոջ` դերասանուհի Վիկտորյա Հոպերի արտաքին նմանությունը Ալբանեզիի հետ։ Նա իր ներկայացումներում դերեր էր հատկացնում նաև իր կնոջը։ Նրա վերջին գեղարվեստական ֆիլմը` «Քսանմեկ օր», նկարահանվեց «Առաջինն ու վերջինը» պիեսի մոտիվներով, որի վրա նա աշխատել էր Ալբանեզիի հետ միասին[10]։
ՖիլմագրությունԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Miss Meggie Albanesi / T. Gallagher — London: Times Newspapers, 1923. — Iss. 43520. — P. 12. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ «Albanesi, Margherita»։ British Film Institute։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-22-ին։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ Chambers p.15
- ↑ «STR Lectures: February 2011 - Meggie Albanesi: A Life in the Theatre»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2019-05-18
- ↑ «Obituary: Victoria Hopper»։ The Telegraph։ մարտի 5, 2007։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ Hoare Philip։ «Carleton, Billie (1896–1918)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է ապրիլի 21, 2014
- ↑ Sweet p.117
- ↑ Sweet p.142-143
ԳրականությունԽմբագրել
- Chambers Colin (2002)։ Continuum Companion to Twentieth Century Theatre։ Continuum։ ISBN 978-1847140012
- Sweet Matthew (2006)։ Shepperton Babylon: The Lost Worlds of British Cinema։ Faber & Faber։ ISBN 978-0571212989
Արտաքին հղումներԽմբագրել
- Gray Frances (2011)։ «Meggie Albanesi: A Life in the Theatre»։ The Society for Theatre Research։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2019-05-18
- Մեգգի Ալբանեզի Internet Movie Database կայքում