Մաքս Նորդաու

սիոնիստական շարժման առաջնորդ, բժիշկ, հեղինակ և հասարակական քննադատ

Մաքս Նորդաու (իրական անունը՝ Սիմխա Մեեր (Սիմոն Մաքսիմիլիան) Զյուդֆելդ (Simon Maximilian Südfeld), հուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3][…], Պեշտ, Պեշտ, Հունգարիա - հունվարի 23, 1923(1923-01-23)[1], Փարիզ[4]), բժիշկ, գրող, քաղաքական գործիչ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության համահիմնադիր։

Մաքս Նորդաու
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1849(1849-07-29)[1][2][3][…]
ԾննդավայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
Մահացել էհունվարի 23, 1923(1923-01-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՏրումպելդոր և Մոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1876)
Մասնագիտությունսոցիոլոգ, բժիշկ, լրագրող, գրող և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Gabriel ben Asser Südfeld?
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
ԵրեխաներMaxa Nordau?
Ստորագրություն
Signature of Max Nordau.jpg
Max Nordau Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սիմոն Մաքսիմիլիան Սյուդֆելդը ծնվել է 1849 թվականին Պեշտում (Հունգարիա)։ Նրա հայրը՝ Գաբրիել բեն Ասեր Սյուդֆելդը ռաբբի էր։ Ավանդական հրեական դաստիարակությունից հետո նա կյանքի 18-րդ տարում դարձել է բնագիր և էվոլյուցիոնիստ։ 1874 թվականին նա իր ազգանունը փոխել է Նորդաու (Nordau)։ 1875 թվականին Նորդաուն ուսումը վերջացրեց, դառնալով բժիշկ։ 1880 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Զուգահեռ Նորդաուն զբաղվում է լրագրողությամբ, արդյունքում դառնալով եվրոպական առաջատար թերթերի թղթակից[5]։

Նորդաույին համաշխարհային ճանաչում բերեցին նրա աշխատությունները  հասարակության զարգացման հաջորդ 100 տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական կանխատեսումների վերաբերյալ։ Թերևս, առավել հայտնի նրա ստեղծագործություններից է «Այլասերումը», որտեղ նա ներկայացրել է Եվրոպայի մայրամուտի մեկնաբանության յուրօրինակ փորձը։ Նա բարոյական դիրքերից ելնելով քննադատել է դեգեներատիվ արվեստը, գեներացված ուրբանիստական ժամանակակից քաղաքակրթությամբ։ Կիսել է Չեզարե Լոմբրոզոյի գաղափարները։ Մահացել է 1923 թվականին Փարիզում, մասունքները 1926 թվականին տեղափոխվել են Թել Ավիվ։

Մասնակցություն հրեական շարժմանըԽմբագրել

Նորդաուն ամբողջությամբ ձուլված եվրոպական հրեա էր։ Նա ամուսնացել է բողոքականի հետ, և չնայած հունգարական արմատներին, իրեն զգում էր գերմանական մշակույթի մի մասը։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Երբ լրացավ իմ տասնհինգը, ես թողեցի հրեական ապրելակերպը և Թորայի ուսուցումը։ Հուդաիզմը մնացել էր միայն հիշողություններում, և այդ ժամանակից ի վեր ես համարում էի ինձ գերմանացի և միայն գերմանացի»։

ԱշխատանքներԽմբագրել

  • De la castration de la femme, 1882.
  • Der Krieg der Millionen, 1882.
  • Die conventionellen Lügen der Kulturmenschheit, 1883.
  • Paradoxe, 1885.
  • Französische Staatsmänner
  • Die Krankheit des Jahrhunderts, 1888.
  • Entartung, 1892.
  • Granden der spanischen Kunst
  • Seelenanalysen, 1892.
  • Gefühlskomödie
  • Das Recht zu lieben, 1894.
  • Entartung und Genie, 1894
  • Drohnenschlacht, 1898.
  • Doctor Kohn, 1899.
  • Morganatisch, 1904.
  • Der Sinn der Geschichte, 1909.
  • Biologie der Ethik, 1921.
  • Rahab, 1922.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118588583 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. http://www.jafi.org.il/education/100/RUSSIAN/people/Action/Nordau.html Archived 2008-07-05 at the Wayback Machine. Nordau, Max (born Simon Maximilian Suedfeld; 1849—1923)