Մաքս Էսսեր (մայիսի 16, 1885(1885-05-16)[1][2], Barth, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3] - դեկտեմբերի 23, 1943(1943-12-23)[3], Բեռլին, Նացիստական Գերմանիա[3]), գերմանացի քանդակագործ, առավել հայտնի է որպես ճենապակե արձանիկների հեղինակ։

Մաքս Էսսեր
Ծնվել էմայիսի 16, 1885(1885-05-16)[1][2]
ԾննդավայրBarth, Vorpommern-Rügen District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[3]
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1943(1943-12-23)[3] (58 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Նացիստական Գերմանիա[3]
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտությունքանդակագործ
 Max Esser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականի մայիսի 16-ին Բարտում։

1900-ից 1903 թվականներին հաճախել է Բեռլինի Unterrichtsanstalt des Kunstgewerbemuseums թանգարանային արվեստի դպրոցը, որտեղ եղել է քանդակագործ Ավգուստ Գաուլի աշակերտը, նաև եղել է նրա փեսան[4]։

 
Գերմանիայի դեմոկրատական հանրապետության փոստային նամականիշ «Ջրասամույրի» պատկերով

Սկսած 1906 թվականից Էսսերը պարբերաբար եղել է Բեռլինյան մեծ նկարչական ցուցահանդեսի այցելուներից (գերմ.՝ Große Berliner Kunstausstellung): 1908 թվականից նա համագործակցել է ճենապակու արվեստանոցների հետ։ 1920 թվականից ապրել է Մայսենում, որտեղ աշխատել է մայսենյան ճենապակու գործարանում, իսկ 1924 թվականից ուներ սեփական ստուդյա։ Հետագայում պատրաստել է ճենապակյա աշխատանքներ Hutschenreuther և Rosenthal ընկերությունների համար։

1937 թվականի Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ նրա կերամիկական աշխատանքը՝ «ջրասամույրը» արժանացել է գրան պրի մրցանակի։

Մահացել է 1945 թվականի դեկտեմբերի 23-ին Բեռլինում։ 2010 թվականին Գերմանիայում անց է կացվել ցուցահանդես նվիրված Մաքս Էսսերի 125 ամյակին[5]։

Էսսեր Մակսը հայտնի է նաև որպես հայտնի մոտոցիկլավարներ՝ Էրնստ Հեննեի (BMW), Էվալդու Քլյուգեի (DKW) և Հայներ Ֆլայշմանի (NSU) արձանների հեղինակ։ Առաջին երկու անձանց արձանները մինչ օրս կանգուն են, իսկ երրորդը ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Max Esser (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Max Esser // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00059971
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Deutsche Nationalbibliothek Record #124120202 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Лев с львицей». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 2-ին.
  5. 125 Jahre Max Esser — 300 Jahre Meissener Porzellan Արխիվացված 2020-03-18 Wayback Machine(գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել