Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ
Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեներ (գերմ.՝ Maximilian Oskar Bircher-Benner, օգոստոսի 22, 1867[1][2], Արաու, Շվեյցարիա - հունվարի 24, 1939[1][3][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեցարացի բժիշկ և հումակերության կողմնակից։
Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ գերմ.՝ Maximilian Bircher-Benner | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1867[1][2] |
Ծննդավայր | Արաու, Շվեյցարիա |
Մահացել է | հունվարի 24, 1939[1][3][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Գերեզման | Մանեգգ գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան[5] և Ցյուրիխի համալսարան (1891)[4] |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[5] (1897) |
Երկեր | muesli?[5] |
Մասնագիտություն | բժիշկ և դիետոլոգ |
Անդամություն | Q61697111? |
Maximilian Bircher-Benner Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել,Մաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեները ծնվել է 1867 թվականի օգոստոսի 22-ին Շվեյցարիայի Արաու քաղաքում, Հենրիխ Բիրխերի և Բերտա Կրուսիի ընտանիքում[6]։ Բիրխերը ավարտել է Ցյուրիխի համալսարանի բժշկության ֆակուլտետը, այնուհետև բացել է իր սեփական գլխավոր կլինիկան։ Կլինիկայի բացման առաջին տարում Բիրխեր Բեները հիվանդացել է դեղնախտով, սակայն հետագայում պնդել է, որ առողջացել է հում, սովորական խնձոր ուտելու շնորհիվ։ Եղել է մյուսլինի՝ վարսակի պանրով, մրգերով և ընկույզով պատրաստված ուտեստի հեղինակը[7]։ Բիրխեր-Բեներն ընդլայնել է իր հետազոտությունները սննդի ոլորտում և 1897 թվականին հիմնադրել է «Կենսունակություն» առողջարանը։ Նա կարծում էր, որ հում մրգերն ու բանջարեղենը, ի տարբերություն մսի, ունեն առավելագույն սննդային արժեք։ Ի վերջո, Բիրխեր-Բեները լիովին հրաժարվել է մսից և դարձել բուսակեր։ Այն ժամանակ շատ գիտնականներ այնքան էլ լավ կարծիք չունեին այն բանի մասին, որ Բիրխեր-Բեներն իր ուտելիքն անվանում էր «սննդի նոր գիտություն», սակայն մեծ հետևորդների շնորհիվ հետագայում Բիրխեր-Բեները ընդլայնել է իր գործունեությունը[6][8]։ Բիրխեր-Բեների սովորություններն ու բացահայտումները հում սննդի վերաբերյալ ընդունվել են ժողովրդի կողմից և նրանք նույնպես սկսել են հետևել Բեների կանոններին։ Վերջինս մահացել է 1939 թվականի հունվարի 24-ին՝ Ցյուրիխում, 71 տարեկանում[9]։
Սնունդ
խմբագրելՑյուրիխի իր առողջարանում հում բանջարեղենից և մրգերից կազմված դիետան օգտագործվել է հիվանդներին բուժելու համար։ Բիրխեր-Բեները հում մթերքներն ավելի սննդարար էր համարում, քանի որ դրանք իրենց մեջ արևի էներգիա են պարունակում[10]։ Նա առողջ մարդկանց խորհուրդ էր տալիս ամեն օր օգտագործել 50% հում մթերք, իսկ վատառողջ մարդկանց՝ 100%։ Բիրխեր-Բեների քույրերը՝ Ալիս Բիրխերն ու Բերտա Բրուպբախեր Բերխերը ստեղծել են բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք պարունակում էին հում սնունդ։ Շնորհիվ իր քույրերի՝ առողջարանը ձեռք է բերել մեծ ժողովրդականություն[6][9]։
Բիրխեր-Բեները փոխել է 19-րդ դարի վերջի սննդակարգը։ Մեծ քանակությամբ մսի և սպիտակ հացի փոխարեն նա օգտագործել է մրգեր, բանջարեղեն, ընկույզ։ Ցյուրիխի առողջարանում հիվանդները պետք է ենթարկվեին վանական ռեժիմին, ներառյալ վաղ քնելու ժամանակը (21:00 կամ 9:00 pm), ֆիզիկական պատրաստվածությունը և այգում ակտիվ աշխատանքը։ Առողջարանում հիվանդների բուժման ժամանակ թույլ չեն տվել օգտագործել ալկոհոլ, սուրճ, շոկոլադ կամ ծխախոտ։ Բիրխեր-Բեներն իր հիվանդներին խորհուրդ է տվել ընդունել նաև արևային լոգանքներ, սառը ցնցուղ և օգտվել բուժական լոգանքից, որը մշակվել է ամերիկացի բժիշկ Ջոն Հարվի Քելլոգի կողմից[7]։
Քննադատություններ
խմբագրելԲիրխեր-Բեները հարել է մի շարք ուսմունքների, որոնցից մեկն է վիտալիզմը։ Նա կարծում էր, որ բոլոր մարդիկ, այդ թվում երեխաները, պետք է սնվեն միայն հում սննդով[11]։ Բիրխեր-Բեները զարգացրել է այն գաղափարը, որ եփված սնունդը ոչնչացնում է վերջինիս մեջ եղած օգտակար տարրերը՝ «կենսական նյութերը»[11]։
Բիրխեր-Բեների գաղափարները չէին ընդունվում գիտության ոլորտի մասնագետների կողմից և նրանք Բիրխեր-Բեներին համարում էին խաբեբա[12]։ Բիրխեր-Բեների «Առողջության համար օգտակար ուտեստներ» խոհարարական գրքի գրախոսությունում ասվում էր, որ այն պարունակում է «ֆիզիոլոգիական կես ճշմարտությունների և երևակայությունների խառնուրդ»[8]։ Հայտնի գրող Թոմաս Մանն այցելել է առողջարան և նկարագրել այն որպես առողջության բանտ[6]։ Չնայած մյուսների դժգոհությանը, Բիրխեր Բեների գաղափարները գրավել են հանրության ուշադրությունը և նրա առողջարանը կանգուն է մնացել նույնիսկ նրա մահից հետո[12]։
Ժառանգություն
խմբագրելՄաքսմիլիան Օսկար Բիրխեր-Բեների աշխատանքները այլ գիտնականների կողմից չեն ընդունվել մինչև 1930-ականները՝ մինչև մրգերի և բանջարեղենի մեջ վիտամինների հայտնաբերումը[6]։ Նրա մահից անմիջապես հետո բացվել է երկրորդ առողջարանը, որը կոչվել է «բնության բարիքների վրա հիմնված առողջարան» և կառավարվում էր Բիրխեր Բեների գաղափարներին համապատասխան։ 1939 թվականին կլինիկան վերանվանվել է «Բիրխեր-Բեների կլինիկա»՝ ի հիշատակ վերջինիս[7]։ 20-րդ դարի վերջին, առողջարանի փակումից հետո, այն երկար ժամանակ ուսանողական հանրակացարան է եղել։ Այդ ժամանակից ի վեր այն գնվել է «Zürich Financial Services» ընկերության կողմից և կոչվել Ցյուրիխի զարգացման կենտրոն։ Այն օգտագործվում էր պարապմունքների, վարժությունների համար։
Ընտրված հրապարակումներ
խմբագրել- Food Science For All (translated by Arnold Eiloart, 1928)
- Fruit Dishes and Raw Vegetables: Sunlight (Vitamine) Food (1930)
- Health-Giving Dishes (1934)
- The Essential Nature and Organisation of Food Energy (translated by D. E. Hecht and E. F. Meyer, 1939)
- The Prevention of Incurable Disease (translated by E. F. Meyer, 1959)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Loacker N., Hänsli C. Where Zurich Comes to Rest - The Cemeteries of the City of Zurich (գերմ.) — Zürich: Orell Füssli, 1998. — S. 288. — ISBN 3-280-02809-4
- ↑ 5,0 5,1 5,2 https://hls-dhs-dss.ch/de/articles/014295/2010-11-03/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Maximilian Oskar Bircher-Benner». CooksInfo.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Biography of Max Bircher-Benner – Zurich Development Center». www.zurichdevelopmentcenter.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ 8,0 8,1 «Notes on Books». The British Medical Journal. 1 (3864): 157. 1925 թ․ հունվարի 26. JSTOR 25343029.
- ↑ 9,0 9,1 «Dr. M. Bircher-Benner». The British Medical Journal. 1 (4075): 307. 1939 թ․ փետրվարի 11. JSTOR 20302420.
- ↑ Thuringer, Joseph M. (1927 թ․ սեպտեմբերի 1). Books Abroad. Board of Regents of the University of Oklahoma. էջ 44.
- ↑ 11,0 11,1 Gratzer, Walter. (2005). Terrors of the Table: The Curious History of Nutrition. Oxford University Press. pp. 197-198. 0-19-280661-0
- ↑ 12,0 12,1 Fitzgerald, Matt. (2015). Diet Cults: The Surprising Fallacy at the Core of Nutrition Fads and a Guide to Healthy Eating for the Rest of US. Pegasus. p. 43. 978-1605988290 "There was, of course, no evidence that the life force that Bircher-Benner deemed all-important actually existed. His peers in the mainstream medical establishment dismissed the life-force concept as unscientific and branded Bircher-Benner a quack."
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսմիլիան Բիրխեր-Բեներ» հոդվածին։ |