Մաքսիմ Սկավիշ
Մաքսիմ Պետրովիչ Սկավիշ (բելառուս․՝ Максім Пятровіч Скавыш, նոյեմբերի 13, 1989[1][2], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս ֆուտբոլիստ, ԲԱՏԷ ակումբի և Բելառուսի ազգային հավաքականի հարձակվող։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։
![]() | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1989[1][2] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սանտիմետր[4] | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 81 կիլոգրամ[4] | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՄաքիմ Սկավիշը «Սմենա» (Մինսկ) դպրոցի սան է։ Առաջին մարզիչը եղել է Միխայիլ Շուտովիչը։
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ԲԱՏԷ ակումբում՝ հանդես գալով երկրորդ կազմում։ 2008 թվականին սկսել է խաղալ ակումբի հիմնական կազմում։ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից 2009 թվականին ընդգրկվել է Բելառուսի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։
ԲԱՏԷ-ի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2008/09[5] և 2011/12[6] և Եվրոպա լիգայի 2018/19, 2009/10[7][8] (հեղինակել է մեկական գոլ «Մակեդոնիայի» և «Լիտեքսի» դեմ փլեյ-օֆֆի պատասխան խաղերում) և 2010/11[9][10] (գոլ է խփել «Մարիտիմուի» դեմ փլեյ-օֆֆի փուլի պատասխան արտագնա խաղում) մրցաշրջաններին։
2012 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բելշինում»։ 2013 թվականի փետրվարի 19-ին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Բալթիկա» ակումբ մինչեւ մայիսի 31-ը[11]։ Մայիսի 23-ին ակումբի հետ կնքել է երկամյա պայմանագիր[12]։
2015 թվականի կեսերին նաՍկավիշը վերադարձել է Բելառուս և պայմանագիր կնքել «Տորպեդո-ԲելԱԶ» ակումբի հետ։ 2016 թվականի ամռանը դարձել է իսրայելական «Հապոելի» ֆուտբոլիստ[13]։ 2017 թվականի հունվարին կրկին դարձել է «Տորպեդո-ԲելԱԶ»-ի խաղացող[14]։ 2017 թվականի դեկտեմբերին նա վերադարձավ ԲԱՏԷ[15], որտեղ նա սկսել էր իր կարիերան։
Ազգային հավաքականում
խմբագրելՄաքսիմ Սկավիշը դարձել է Դանիայում կայացած Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարում մեկ գոլ է խփել իսլանդացիների դեմ խաղում։ 2012 թվականին Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ հայտագրվել է պահուստային ցուցակից՝ փոխարինելու մրցաշարից առաջ վնասվածք ստացած Մաքսիմ Վիտուսին[16]։ Մրցաշարում մասնակցել է Եգիպտոսի հավաքականի դեմ երրորդ խաղին՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 75-րդ րոպեին (1:3)։
Բելառուսի ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2013 թվականի հունիսի 3-ին Տալլինում կայացած Էստոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում (2։0): Առաջին գոլը խփել է հավաքականի կազմում անցկացրած իր իններորդ խաղում՝ 2018 թվականի մարտի 27-ին՝ բացելով հաշիվը Լյուբլյանայում անցկացվող Սլովենիայի հետ ընկերական խաղում (2:0)։
- 2019 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ
- Մաքսիմ Սկավիշի խաղերը Բելառուսի հավաքականում
Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Փոխանցումներ | Քարտեր | Րոպեներ | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|---|
3 հունիսի, 2013 | Էստոնիա | 2:0 | — | 1 | — | 62' | Ընկերական խաղ |
14 օգոստոսի, 2013 | Չեռնոգորիա | 1:1 | — | — | — | 34' | Ընկերական խաղ |
5 մարտի, 2014 | Բուլղարիա | 1:2 | — | — | — | 12' | Ընկերական խաղ |
28 մարտի, 2017 | Մակեդոնիա | 0:3 | — | — | — | 45' | Ընկերական խաղ |
1 հունիսի, 2017 | Շվեյցարիա | 0:1 | — | — | — | 45' | Ընկերական խաղ |
9 հունիսի, 2017 | Բուլղարիա | 2:1 | — | — | — | 8 ' | ԵԱ-2018 ընտական փուլ (խումբ A) |
12 հունիսի, 2017 | Նոր Զելանդիա | 1:0 | — | — | — | 62' | Ընկերական խաղ |
10 հոկտեմբերի, 2017 | Ֆրանսիա | 1:2 | — | — | — | 25' | ԵԱ-2018 ընտական փուլ (խումբ A) |
27 մարտի, 2018 | Սլովենիա | 2:0 | — | — | 81' | Ընկերական խաղ | |
6 հունիսի, 2018 | Հունգարիա | 1:1 | — | — | — | 7 ' | Ընկերական խաղ |
9 հունիսի, 2018 | Ֆինլանդիա | 0:2 | — | — | 90' | Ընկերական խաղ | |
18 նոյեմբերի, 2018 | Սան Մարինո | 2:0 | — | — | — | 25' | Ազգերի լիգա 2018/2019 (Լիգա D) |
8 հունիսի, 2019 | Գերմանիա | 0:2 | — | — | — | 27' | ԵԱ-2020 ընտրական փուլ (խումբ C) |
6 սեպտեմբերի, 2019 | Էստոնիա | 2:1 | — | — | 13' | ԵԱ-2020 ընտրական փուլ (խումբ C) | |
9 սեպտեմբերի, 2019 | Ուելս | 0:1 | — | — | — | 76' | Ընկերական խաղ |
10 հոտեմբերի, 2019 | Էստոնիա | 0:0 | — | — | — | 64' | ԵԱ-2020 ընտրական փուլ (խումբ C) |
13 հոկտեմբերի, 2019 | Նիդեռլանդներ | 1:2 | — | — | — | 30' | ԵԱ-2020 ընտրական փուլ (խումբ C) |
Ընդհանուր՝ 17 խաղ / 2 գոլ, 6 հաղթանակ, 3 ոչ ոքի, 8 պարտություն
Ձեռքբերումներ
խմբագրելԹիմային
խմբագրել- Բելառուսի չեմպիոն (5) – 2008, 2009, 2010, 2011, 2018
- Բելառուսի գավաթակիր – 2009/10
- Բելառուսի Սուպերգավաթի դափնեկիր (2) – 2010, 2011
- «Բալթիկա»
- ՖԱԼ գավաթի բրոնզե մեդալակիր – 2013
- Բելառուսի երիտասարդական հավաքական
- Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր – 2011
- «Տորպեդո-ԲելԱԶ»
- Բելառուսի գավաթակիր – 2015/16
Անձնական
խմբագրել- ԲՖՖ-ի կողմից ընդգրկվել է Բելառուսի առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում – 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 https://torpedo-belaz.by/team/osnovnoy-sostav/skavysh-maksim/
- ↑ 4,0 4,1 https://championship.abff.by/by/players/240
- ↑ «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում(չաշխատող հղում)
- ↑ «Ֆուտբոլիստի էջը Чемпионат.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Максим Скавыш отдан в аренду(չաշխատող հղում)
- ↑ ««Балтика» окрыляет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Скавыш перешёл в «Хапоэль» из Кфар-Савы
- ↑ Скавыш вернулся в «Торпедо-БелАЗ»
- ↑ «Максим Скавыш вернулся в БАТЭ спустя шесть лет». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Футбол. Олимпийка. Без седьмого номера». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Профиль и статистика на сайте ФК БАТЭ Արխիվացված 2020-04-07 Wayback Machine
- Интервью Offside.by от 10.01.14
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Սկավիշ» հոդվածին։ |