Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան
Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան (ադրբ.՝ Azərbaycan Memarlıq və İnşaat Universiteti), բարձրագույն ուսումնական հաստատություն Բաքվում։ Գործում է Ադրբեջանի Հանրապետության կրթության նախարարության ներքո[1]։
Տեսակ | համալսարան և architecture school? |
---|---|
Միջազգային անվանում | Azerbaijan University of Architecture and Construction |
Հիմնադրված է | 1930 և 1975 |
Նախագահ | Գյուլչոհրա Մամեդովա |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Բաքու |
Հասցե | Այնա Սուլթանովա 5, Բաքու, Ադրբեջան |
Կայք | azmiu.edu.az |
Ստեղծվել է 1951 թվականին՝ Ադրբեջանի Տեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական և ճարտարագիտաշինական ֆակուլտետների հիմքի վրա։ Մինչև 2000 թվականը՝ Ադրբեջանի Շինարարական ինժեներների համալսարան, 2000 թվականից՝ Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան[2]։
Պատմություն
խմբագրել1951 թվականին գործել է Ադրբեջանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կազմի մեջ։ 1975 թվականին Ադրբեջանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվել է Ադրբեջանի Շինարարական ինժեներների ինստիտուտ։ Ինստիտուտը համալսարանի կարգավիճակ է ստացել 1992 թվականին։ 2000 թվականի հունիսի 13-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Հեյդար Ալիևի հրամանագրով այս համալսարանը վերանվանվել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարան։
Ունի ճարտարապետության, քաղաքացիական շինարարության, շինինարարության տեխնոլոգիայի, տրանսպորտային շինարարության, դիզայն, շինարարական իրերի և կառուցվածքների արտադրության, ջրային համակարգերի շինարարության և շահագործումի, տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարության, կառավարումի և դրանց շահագործումի և այլ ֆակուլտետներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 2 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան, հրատարակչություն, 5 կորպուսներ[3]։
Համալսարանը համագործակցում է արտերկրի շուրջ 100 գիտաճյուղական հաստատությունների հետ։ Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանում սովորում է շուրջ 8,5 հազար ուսանող։