Մաքսիմ Մեհմեդ (գերմ.՝ Maxim Mehmet, հուլիսի 2, 1975(1975-07-02)[1], Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի դերասան և ռեժիսոր։ Ապրում է Բեռլինում[3]։

Մաքսիմ Մեհմեդ
գերմ.՝ Maxim Mehmet
Ծնվել էհուլիսի 2, 1975(1975-07-02)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

Կենսագրություն խմբագրել

Մաքսիմ Մեհմեդը մեծացել է Հյուսիսային Հեսսենում։ Նա իր թուրքական ազգանունն ստացել է Ղրիմի թաթար պապիկից։ Դերասանական առաջին քայլերը կատարել է իր մոր մոտ՝ տիկնիկային թատրոնում, ապա դպրոցի թատրոնում և որոշակի դերեր թատերախմբերում։ Առաջին անգամ թատրոնում սովորել է Բեռլինում։ 25 տարեկանում նա որոշել է սովորել դերասանական վարպետություն, գիտական աստիճանով Պոտսդամում ավարտել է «Կորնադ Վոլֆ» ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության բաժինը[4]։ 2005 թվականին նա հանդես է գալիս Լենդեր Հաուսմանի «NVA» ռազմական կատակերգությունում։ 2008 թվականին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը «Միսն իմ բանջարեղենն է» ֆիլմում, որը ներկայացնում է գրող և երաժիշտ Հայնց Ստրուկի ինքնակենսագրությունը։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
2004 Սպայի ժամ Die Stunde der Offiziere
2006 Պամիրի կորուստը Der Untergang der Pamir
2008 Կարմիր Բարոն Der Rote Baron
2008 Բարի գալուստ հերոս Nacht vor Augen
2008 Միսն է իմ բանջարեղենը Fleisch ist mein Gemüse
2009 Գեղջուկ իմաստունի դուստրը Die kluge Bauerntochter
2011 Հարևանների մեջ Unter Nachbarn
2011 Սխալ կյանքում Im falschen Leben
2013 Մեր հայրերը, մեր մայրերը Unsere Mütter, unsere Väter
2013 Մոխրոտը և Փիսիկը կոշիկներով Aschenbrödel und der gestiefelte Kater
2014 Գնացինք Let’s go!
2015 Ստելլա Stella
2016 Իմ որդու անունից Im Namen meines Sohnes

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #142432911 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ein gewisser Promikitzel reizt auch mich, die Tageszeitung, 4 Mai 2008
  4. Ein gewisser Promikitzel reizt auch mich, Interview in der taz vom 4. Mai 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Մեհմեդ» հոդվածին։