Մաքսիմ Լոպես

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Մաքսիմ Լոպես (ֆր.՝ Maxime Lopez, դեկտեմբերի 4, 1997(1997-12-04)[1][2], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Մաքսիմ Լոպես
Maxime Lopez
Լոպեսը Մարսելի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Maxime Baila Lopez
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ալժիր Ալժիր
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 4, 1997(1997-12-04)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 167 սմ
Քաշ 58 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 27
Պատանեկան կարիերա
2003-2010 Ֆրանսիա Բյուրել
2010-2016 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել II 30 (3)
2016-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 65 (3)
Ազգային հավաքական
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 31-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Օլիմպիկ Մարսել խմբագրել

Լոպեսը Օլիմպիկ Մարսելի ակադեմիայի սան է[4]։ Առաջին պայմանագիրը կնքեց 2014 թվականի հուլիսի 12-ին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ փոխարինելով Բունա Սարին Գենգանի դեմ խաղում և 17 րոպե անց գոլային փոխանցում տալով Ֆլորիան Թովենին[5]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Կլերմոն Ֆուտի դեմ խաղում[6]։ Նոյեմբերի 20-ին՝ Կանի դեմ խաղում Լոպեսը 129 անգամ կպավ գնդակին[7]՝ սահմանելով Մարսելի պատմության նոր ռեկորդ[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 10-ին՝ Դիժոնի դեմ խաղում[9][10]։ Դեկտեմբերին Լոպեսը ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ իր ելույթների համար[11]։ 2017 թվականի ապրիլի 30-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպեց Կանի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Լոպեսը անցկացրեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Մարսելի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի երրորդ փուլի Օստենդեի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[15]։ Իր առաջին գոլը Եվրոպայի Լիգայում խփեց հոկտեմբերի 19-ին՝ խմբային փուլի Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[16]։ 2018 թվականի մայիսի 16-ին ֆրանսիացին խաղադաշտ դուրս եկավ Եվրոպայի Լիգայի եզրափակչի Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[17][18], սակայն այս խաղում Մարսելը պարտվեց 3-0 հաշվով[19][20]։ 2017-18 մրցաշրջանում Լոպեսը անցկացրեց 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2018 թվականի նոյեմբերի 25-ին Լոպեսը գոլային փոխանցում տվեց Ամյենի դեմ խաղում՝ օգնելով Մարսելին հաղթել 3-1 հաշվով[22]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լոպեսը ներկայացրել է Ֆրանսիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Մարսել 2016–17 Լիգա 1 30 3 3 0 2 0 35 3
2017–18 24 0 4 0 17 1 0 0 45 1
2018–19 11 0 0 0 5 0 1 0 17 0
Ընդհանուր 65 3 7 0 22 1 3 0 97 4
Կարիերայի ընդհանուր 65 3 7 0 22 1 3 0 97 4

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. դեկտեմբեր 2016[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «France - M. Lopez - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Quelen, Julien. «Meet Maxime Lopez: The new Nasri wanted by Liverpool and Arsenal | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. «EA Guingamp - Olympique Marseille, Aug 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  6. «Clermont Foot Auvergne 63 - Olympique Marseille, Oct 26, 2016 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Olympique Marseille - SM Caen, Nov 20, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. Bairner, Robin; Quelen, Julien. «Better than Verratti: Marseille's 'new Nasri' is setting records tumbling | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «FCO Dijon - Olympique Marseille, Dec 10, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «MARSEILLE GRIND OUT WIN IN GLOOM». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  11. 11,0 11,1 Ali, Mohammed (2017 թ․ փետրվարի 1). «Maxime Lopez : Marseille's New Star Winning Admirers». frenchfootballweekly.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  12. «SM Caen - Olympique Marseille, Apr 30, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  13. «THAUVIN AND MARSEILLE SWEEP AWAY CAEN». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. «Maxime Lopez | Football Stats | Marseille | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. «Olympique Marseille - KV Oostende, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  16. «Olympique Marseille - Vitória Guimarães SC, Oct 19, 2017 - Europa League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  17. «Olympique Marseille - Atlético Madrid, May 16, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  18. Murray, Scott (2018 թ․ մայիսի 16). «Marseille 0-3 Atlético Madrid: 2018 Europa League final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  19. «Europa League final: Marseille 0-3 Atletico Madrid». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  20. Bull, J. J. (2018 թ․ մայիսի 16). «Antoine Griezmann stars as Atletico Madrid win Europa League». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  21. «Maxime Lopez | Football Stats | Marseille | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  22. «SC Amiens - Olympique Marseille, Nov 25, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «Maxime Lopez». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Լոպես» հոդվածին։