Ֆլորիան Թովեն

ֆրանսիացի ֆուտբոլիստ

Ֆլորիան Թովեն (ֆր.՝ Florian Thauvin, հունվարի 26, 1993(1993-01-26)[1][2][3], Օռլեան), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Մարսելի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Ֆլորիան Թովեն
Florian Thauvin
Թովենը Նյուքասլի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Florian Tristan Mariano Thauvin
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1993(1993-01-26)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Օռլեան
Հասակ 179 սմ
Քաշ 70 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել
Համար 26
Պատանեկան կարիերա
2000-2005 Ֆրանսիա Ինգր
2005-2007 Ֆրանսիա Սեն-Ժան-դե-լյա-Ռուել
2007-2008 Ֆրանսիա Օրլեան
2008-2011 Ֆրանսիա Գրենոբլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011 Ֆրանսիա Գրենոբլ 3 (0)
2011-2013 Ֆրանսիա Բաստիա 45 (10)
2013-2015 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 69 (13)
2015-2017 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 13 (0)
2016-2017   Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 52 (17)
2017-ներկա Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 34 (22)
Ազգային հավաքական
2011 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 2 (0)
2012 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 2 (0)
2012-2013 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 16 (7)
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 10 (7)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մայիսի 13-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Գրենոբլ խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Թովենը սկսել է Գրենոբլում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2011 թվականի մարտի 11-ին՝ Վաննի դեմ խաղում[5]։ Բացի այս, նա անցկացրեց ևս 2 պաշտոնական հանդիպում[6][7], սակայն Գրենոբլը դուրս մնաց Ազգային առաջնություն 3՝ Ֆրանսիայի 5-րդ դիվիզիոն լուծարման պատճառով։

Բաստիա խմբագրել

2011 թվականի հուլիսի 19-ին Թովենը տեղափոխվեց Բաստիա[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 23-ին՝ Անժեի դեմ խաղում[9]։ Իր առաջին մրցաշրջանում Թովենը Բաստիայի հետ հաղթեց Լիգա 2-ը և տեղափոխվեց Ֆրանսիայի բարձրագույն դիվիզիոն[10]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում ֆրանսիացին խփեց 2012 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Բորդոյի դեմ խաղում, որի ժամանակ նա դարձավ դուբլի հեղինակ[11][12]։ 2013 թվականի մարտին և ապրիլին Թովենը դուբլ ձևակերպեց առաջնության 3 անընդմեջ խաղերում[13][14][15]։

2013 թվականի հունվարի 29-ին Թովենը 3․5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լիլ, սակայն միանգամից 6 ամսվա վարձավճարով վերադարձավ Բաստիա[16]։ 2012-13 մրցաշրջանում ֆրանսիացին ճանաչվեց Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[17]։ Բաստիայի կազմում նա անցկացրեց 49 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Օլիմպիկ Մարսել խմբագրել

2013 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Լիլի հետ երկար տևած բանակցություններից հետո Թովենը 5 տարվա պայմանագիր կնքեց Մարսելի հետ[18]՝ չանցկացնելով ոչ մի հանդիպում Լիլի կազմում։ Ֆրանսիացին չէր մասնակցում մարզումներին պայմանագրի շուրջ վեճերի պատճառով՝ ստիպելով Լիլին վաճառել նրա տրանսֆերը 15 միլիոն եվրոյի դիմաց[19]։

Մարսելի կազմում իր պաշտոնական դեբյուտը Թովենը նշեց սեպտեմբերի 14-ին՝ Թուլուզի դեմ խաղում[20]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում[21]։ Մարսելի կազմում իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Ռեյմսի դեմ խաղում[22]։ Նոյեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Նապոլիի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Մարսելը պարտվեց 3-2 հաշվով[23]։

2015 թվականի հունվարի 14-ին՝ 4-րդ դիվիզիոնում հանդես եկող Գրենոբլի դեմ Ֆրանսիայի գավաթի խաղում Թովենը դարձավ միակ Մարսելի ֆուտբոլիստը, ով չիրացրեց իր 11-մետրանոց հարվածը[24], ինչի պատճառով ակումբը դուրս մնաց գավաթից[25]։ Մարսելի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում Թովենը մասնակցեց 79 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Նյուքասլ Յունայթեդ խմբագրել

2015 թվականի օգոստոսի 19-ին Թովենը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլի հետ[26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[28][29], իսկ Ռեմի Կաբելյան Նյուքասլից միացավ Մարսելին 1 տարվա վարձավճարով[30]։ Թովենը ստացավ 20 համարի մարզաշապիկը։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 22-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[31][32]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ Անգլիայի Լիգայի գավաթի Նորթհեմպտոն Թաունի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[33][34]։

Վերադարձ Մարսել խմբագրել

2016 թվականի հունվարի 31-ին Թովենը վարձավճարով վերադարձավ Մարսել մինչև մրցաշրջանի ավարտ[35]։ Փետրվարի 2-ին՝ վարձավճարի առաջին՝ Մոնպելիեի դեմ խաղում ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից փոխարինման մտնելուց 10 րոպե անց[36][37]։ Ապրիլի 20-ին՝ Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի Սոշոյի դեմ խաղում նա խփեց հանդիպման միակ գոլը[38]՝ օգնելով իր թիմին անցնել գավաթի եզրափակիչ[39]։ Այստեղ Մարսելը 2-4 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին, թեև Թովենը դարձավ գոլի հեղինակ[40]։

2016 թվականի օգոստոսի 4-ին Թովենը երկարաձգեց վարձավճարը Մարսելի հետ 1 տարով[41][42]։ Թիմի ավագի փողկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2017 թվականի հունվարի 8-ին՝ Ֆրանսիայի գավաթի Թուլուզի դեմ խաղում, որում Մարսելը հաղթեց 2-1 հաշվով[43]։ 2017 թվականի մարտի 10-ին Թովենը դուբլ ձևակերպեց Անժեի դեմ խաղում[44][45]։ 2017 թվականի մարտին նա ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ 3 գոլով և 2 գոլային փոխանցումով[46]։ Ապրիլի 30-ին՝ Կանի դեմ խաղում ֆրանսիացին դարձավ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[47]՝ խփելով իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին հետ-տրիկը։

2017-18 մրցաշրջանում Մարսելը գնեց Թովենի ամբողջ տրանսֆերը[48]։ 2018 թվականի փետրվարի 2-ին ֆրանսիացին հետ-տրիկ ձևակերպեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 6-3 հաշվով[49]։ 2018 թվականի մայիսի 3-ին Մարսելը Թովենի հետ 2-1 հաշվով պարտվեց Ռեդ Բուլ Զալցբուրգին Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում[50][51], սակայն անցավ եզրափակիչ՝ առաջին խաղի արդյունքի շնորհիվ[52]։ Եզրափակչում Մարսելը կհանդիպի Ատլետիկո Մադրիդին[53][54]։

Միջազգային կարիերա խմբագրել

Թովենը ներկայացրել է Ֆրանսիան երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում հաղթեց աշխարհի առաջնությունը[55], որում դարձավ 3 գոլի հեղինակ[56]։

Առաջին անգամ Ֆրանսիայի ազգային հավաքական Թովենը հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Լյուքսեմբուրգի[57] և Իսպանիայի[58] դեմ խաղերի համար, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հունիսի 2-ին՝ Պարագվայի դեմ հանդիպման 80-րդ րոպեին փոխարինելով Անտուան Գրիզմանին[60]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մայիսի 13-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրենոբլ 2010–11 Լիգա 2 3 0 0 0 0 0 3 0
Բաստիա 2011–12 13 0 2 0 0 0 15 0
2012–13 Լիգա 1 32 10 1 0 2 0 35 10
Ընդհանուր 45 10 3 0 0 0 2 0 50 10
Օլիմպիկ Մարսել 2013–14 Լիգա 1 31 8 2 1 6 1 2 0 41 10
2014–15 36 5 1 0 1 0 38 5
2015–16 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 69 13 3 1 6 1 3 0 81 15
Նյուքասլ Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 13 0 1 0 2 1 16 1
Օլիմպիկ Մարսել 2015–16 Լիգա 1 14 2 4 2 2 0 20 4
2016–17 38 15 3 0 2 0 43 15
2017–18 34 22 3 0 14 4 1 0 52 26
Մարսելի ընդհանուր 155 52 13 1 22 5 6 0 196 60
Կարիերայի ընդհանուր 216 62 17 1 22 5 10 1 265 71

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի մայիսի 13-ի դրությամբ[61]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 1 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Բաստիա

Միջազգային խմբագրել

Ֆրանսիա Մ20
  • ՖԻՖԱ Աշխարհի Մ20 առաջնություն․ 2013[55]

Անհատական խմբագրել

  • Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2012–13[17]
  • Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ մարտ 2017[46], նոյեմբեր 2017[62], հունվար 2018[63]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «France - F. Thauvin - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  5. «OC Vannes - Grenoble Foot 38, Mar 11, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  6. «Grenoble Foot 38 - Stade Laval, Mar 18, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  7. «Grenoble Foot 38 - Stade Reims, Apr 8, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  8. foot-national.com (2011 թ․ հուլիսի 19). «Bastia : Florian Thauvin (Grenoble) a signé». Foot National (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  9. «SC Bastia - SCO Angers, Sep 23, 2011 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  10. 10,0 10,1 s.r.o., LiveSport. «Ligue 2 2011/2012 Standings, Soccer France League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  11. «SC Bastia - FC Girondins Bordeaux, Oct 28, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  12. uefa.com (2012 թ․ հոկտեմբերի 28). «Bastia beat Bordeaux, Lorient deny Ajaccio». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  13. «SC Bastia - Olympique Lyon, Mar 16, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  14. «Valenciennes FC - SC Bastia, Mar 30, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  15. «SC Bastia - Stade Brest 29, Apr 6, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  16. Rédaction. «Deux prêts à Bastia». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  17. 17,0 17,1 «Ligue1.com - Ibrahimovic takes Player of Year gong». www.ligue1.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  18. «Official: Marseille clinch €15m Thauvin deal | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  19. «Thauvin slammed after forcing Marseille move». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  20. «FC Toulouse - Olympique Marseille, Sep 14, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  21. «Olympique Marseille - Arsenal FC, Sep 18, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  22. «Olympique Marseille - Stade Reims, Oct 26, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  23. «SSC Napoli - Olympique Marseille, Nov 6, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  24. «Grenoble Foot 38 - Olympique Marseille, Jan 4, 2015 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  25. Press, Associated (2015 թ․ հունվարի 4). «Marseille out of French Cup in shootout defeat by fourth-tier Grenoble». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  26. «Newcastle sign Florian Thauvin from Marseille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  27. «Newcastle sign Thauvin from Marseille». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  28. «Florian Thauvin: Newcastle sign winger & loan out Remy Cabella». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  29. «Thauvin Completes United Switch». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  30. «Newcastle United's Remy Cabella Signs Marseille Contract». Newcastle Toons (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)
  31. «Manchester United - Newcastle United, Aug 22, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  32. «Manchester United 0-0 Newcastle United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  33. «Newcastle United - Northampton Town, Aug 25, 2015 - EFL Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  34. «Newcastle United 4-1 Northampton Town». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  35. «Thauvin Returns To Marseille On Loan». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  36. «HSC Montpellier - Olympique Marseille, Feb 2, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  37. Richards, Alex (2016 թ․ փետրվարի 3). «Newcastle flop Florian Thauvin had a debut to forget back at Marseille». mirror. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  38. «FC Sochaux-Montbéliard - Olympique Marseille, Apr 20, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  39. «Sochaux 0-1 Marseille». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  40. «Olympique Marseille - Paris Saint-Germain, May 21, 2016 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  41. «Newcastle United | News | Latest News | Latest News | Thauvin Returns To Marseille». 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  42. «Florian Thauvin: Newcastle winger re-joins Marseille on initial loan deal». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  43. «FC Toulouse - Olympique Marseille, Jan 8, 2017 - Coupe de France - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  44. «Olympique Marseille - SCO Angers, Mar 10, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  45. «Ligue1.com - Thauvin helps OM up to fifth». www.ligue1.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  46. 46,0 46,1 «Florian Thauvin et Baptiste Guillaume, joueurs du mois de mars ! - Union Nationale des Footballeurs Professionnels». www.unfp.org (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  47. «SM Caen - Olympique Marseille, Apr 30, 2017 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  48. «Newcastle release Anita, confirm Thauvin's Marseille move». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  49. «Olympique Marseille - FC Metz, Feb 2, 2018 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  50. «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  51. «FC Red Bull Salzburg 2-1 Marseille». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  52. «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  53. UEFA.com. «Marseille v Atlético background». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  54. «Marseille vs Atletico Madrid - Europa League Final Guide». Mail Online. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  55. 55,0 55,1 FIFA.com (2013 թ․ հուլիսի 17). «France claim maiden U-20 crown». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  56. FIFA.com. «FIFA U-20 World Cup Turkey 2013 - Teams - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  57. «Luxembourg - France, Mar 25, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  58. «France - Spain, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  59. «Mbappé et Lemar sont là, pas Benzema ni Lacazatte». Sport24 (ֆրանսերեն). 2017-03-16CET14:07:20+0100. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  60. «France - Paraguay, Jun 2, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  61. 61,0 61,1 «Florian Thauvin». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  62. «Florian Thauvin et Umut Bozok, novembre gagnant ! - Union Nationale des Footballeurs Professionnels». www.unfp.org (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  63. «Florian Thauvin et Dylan Saint-Louis, joueurs du mois de Janvier ! - Union Nationale des Footballeurs Professionnels». www.unfp.org (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել