Մաքսիմ Ակիմով

ռուս քաղաքական գործիչ

Մաքսիմ Ալեքսեևիչ Ակիմով (մարտի 1, 1970(1970-03-01), Մալոյարոսլավեց, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, 2018 թվականի մայիսի 18-ից Ռուսաստանի Դաշնության վարչապետի տեղակալ՝ փոխվարչապետ։ 2018 թվականից «Ռուսական երկաթուղիներ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ։

Մաքսիմ Ակիմով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան
Կրթություն՝ Kaluga state University named after K. E. Tsiolkovsky? (1993)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու (մայիսի 16, 2019)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ծննդյան օր մարտի 1, 1970(1970-03-01) (54 տարեկան)
Ծննդավայր Մալոյարոսլավեց, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Stolypin Medal, 2nd class
և Commendation of the Government of Russia

Ռուսաստանի Դաշնության պետական ապարատի ղեկավարի առաջին տեղակալ (2013—2018), 2007 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի մայիս եղել է Կալուգայի մարզի նահանգապետը։ 2004-2007 թվականներին եղել է Կալուգա քաղաքի քաղաքապետը։ Ռուսաստանի Դաշնության I դասի պետական խորհրդատու (2016)[1]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1970 թվականի մարտի 1-ին, Մալոյարոսլավլեց քաղաքում՝ Ալեքսեյ Ակիմովի ընտանիքում։

1993 թվականին ավարտել է Կալուգայի՝ Կ. Է. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ երկու տարի, միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։

1994-1996 թվականներին ղեկավարել է «Ֆայնարտ-աուդիտ» կազմակերպությունը։ Այնուհետև ղեկավարել է Կալուգայի մարզի արժեթղթերի շուկան։ 1998-2001 թվականներին եղել է Կալուգայի մարզի կառավարության էկոնոմիկայի և արդյունաբերության դեպարտամենտի տնօրենը։

2004 թվականից զբաղեցրել է Կալուգայի մարզի Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը։ 2004 թվականի մայիսից աշխատանքի է անցել Կալուգա քաղաքի համայնքապետարանում՝ որպես առաջին փոխքաղաքապետ։ Կալուգայի նախկին քաղաքգլխի՝ Վալերի Իվանովի հրաժարականից հետո՝ հենց նույն տարում, նա զբաղեցրեց Իվանովի տեղը՝ ստանձնելով վերջինիս լիազորությունները։ 2004 թվականի նոյեմբերի 14-ին ընտրվել է Կալուգայի քաղաքապետ՝ ստանալով 34,63 % ձայն[2]։

2007 թվականի մայիսից նշանակվել է Կալուգայի նահանգապետ Անատոլի Արտամոնովի տեղակալ (2011 թվականից զբաղեցնում է առաջին տեղակալի պաշտոնը)[3]։ Զբաղեցրել է Կալուգայի մարզի Բադմինտոնի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։

2012 թվականի մայիսի 22-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության պետական ապարատի ղեկավարի տեղակալ։ Մեկ տարի անց զբաղեցնում է առաջին տեղակալի պաշտոնը։ 2016 թվականի հունիսի 30-ից ընդգրկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ռազմավարական զարգացման և առաջնային ծրագրերի խորհրդի կազմի մեջ[2]։

2013 թվականին Ակիմովը հավակնում էր Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի պաշտոնին։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ Ալեքսեյ Ուլյուկաևի հեռացումից հետո, զանգվածային լրատվության միջոցներում ինֆորմացիա հայտնվեց այն մասին, որ թափուր մնացած պաշտոնի հավակնորդներից մեկը Մաքսիմ Ակիմովն է (մյուս հավակնորդները Քսենյա Յուդաևան և Անդրեյ Բելոուսովն էին)[4]։ 2017 թվականի սեպտեմբերին Ակիմովը դիտարկվում էր որպես Նիժնի Նովգորոդի մարզի նահանգապետի թեկնածու[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Персона ТАСС
  2. 2,0 2,1 «Акимов, Максим Алексеевич Первый заместитель руководителя Аппарата правительства РФ - Персона ТАСС». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Максим Акимов назначен первым заместителем руководителя аппарата правительства РФ». Информационный портал "Kaluga24.tv" (ռուսերեն). 23 мая 2013 года. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. Акимов, Белоусов и Юдаева в шорт-листе на пост главы Минэкономразвития
  5. Новым губернатором Нижегородской области может стать Максим Акимов