Մարտունի Պողոսյան
Մարտունի Գուրգենի Պողոսյան (հոկտեմբերի 7, 1926, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ ճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1971)։
Մարտունի Պողոսյան | |
---|---|
Ի ծնե | Մարտունի Գուրգենի Պողոսյան |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1926 (96 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1948) |
Աշխատավայր | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1948 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1948 թվականից աշխատել է Երևանի պետական ճարտարապետաշինական համալսարանում, 1977-1983 և 1989-2000 թվականներին եղել է ջրամատակարարման և ջրահեռացման ամբիոնի վարիչ, 1973-1977 և 1986-1989 թվականներին՝ ճարտարագիտաշինական ֆակուլտետի դեկան։
Աշխատանքները վերաբերում են ջրատարներին և ջրաբաշխման համակարգերին, հաշվարկների մեթոդներին։
Հեղինակ է ուսումնական և մեթոդական ձեռնարկների։ 1978-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ[1]։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2002 թ.
ԵրկերԽմբագրել
- Ջրամատակարարման համակարգերի ճնշումային ջրատարների հաշվարկը, Ե., 1995 թ.:
- Расчет водопроводных сетей в условиях горного рельефа, Е., 1980.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007