Մարտիրոս Մաղաքյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարտիրոս Բեգլարի Մաղաքյան (1923, Կալինինոյի շրջան), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Մարտիրոս Մաղաքյան
Ծնվել է1923
ԾննդավայրԿալինինոյի շրջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն խմբագրել

Մարտիրոս Մաղաքյանը ծնվել է 1923 թվականին, Կալինինոյի շրջանի Շահնազար գյուղում։ 1940 թվականին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, աշխատել է ավագ ջոկատավար, միաժամանակ դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա[1]։

1941 թվականի դեկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է հայկական 409-րդ դիվիզիայում։ Ավագ սերժանտի կոչումով 1942 թվականի օգոստոսին մեկնել է ռազմաճակատ։ Մաղաքյանի մարտական ուղին սկսվել է Հյուսիսային Օսեթիայից, Օրջոնիկիձե քաղաքի մատույցներից։ 276-րդ դիվիզիայի կազմում մասնակցել է Պյատիգորսկի, Էսենտուկի, Կիսլովոդսկի, Ստավրոպոլի քաղաքների ազատագրմանը։ Մարտերում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ 1943 թվականի մայիսին Մաղաքյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մասնակցել է նաև Ժիտոմիրի, Ռավնոյի և ուկրաինական մի շարք ուրիշ քաղաքների ու գյուղերի ազատագրմանը։ Այդ մարտերում ցուցաբերած քաջության համար Մաղաքյանն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի և մի շարք շքանշանների[1]։

Մաղաքյանը ռազմաճակատից տուն է վերադարձել1945 թվականի հոկտեմբերին։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը և շուրջ երեսուն տարի ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել ծննդավայրի միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել