Մարտիրոս Վարդանի Կեշչյան (հոկտեմբերի 19, 1955(1955-10-19), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2001(2001-08-08), Ֆլորիդա, ԱՄՆ), խորհրդային, ռուսական և ամերիկյան բուֆֆոնադային ծաղրածու, հայտնի է Հրաչիկ կեղծանվամբ։

Մարտիրոս Կեշչյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1955(1955-10-19)
ԾննդավայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 2001(2001-08-08) (45 տարեկան)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունծաղրածու

Կենսագրություն խմբագրել

Մարտիրոս Կեշչյանը ծնվել է Սոչի քաղաքում, հայկական ընտանիքում։ Գանգուր սև մազերի և թափանցող հայացքի համար մանկությունից բոլորը Մարտիրոսին Հրաչիկ են անվանել, և այն դարձել է նրա հիմնական կրկեսային կեղծանունը[1]։

1978 թվականին ավարտել է Մոսկվայի կրկեսային ուսումնարանը և որպես գորգի ծաղրածու՝ հանդես է եկել Ս. Սերեդայի հետ համատեղ, բայց շուտով զույգը բաժանվել է։ Հրաչիկը փորձել է գտնել իր ճանապարհը։ Օգնության է հասել Յուրի Նիկուլինը

  Ես հավատում եմ նրան։ Կարծում եմ, որ Հրաչիկ Կեշչյանին մեծ ապագա է սպասվում։  

1985 թվականի մարտից Վիկտոր Ֆրանկեի ղեկավարությամբ սկսել է փորձեր կատարել՝ որպես մենակատար ծաղրածու՝ գործընկեր (ռեզերներ) Պավել Բոգաչուկի (Պալ Պալիչ) հետ։ 1985 թվականի դեկտեմբերին Դնեպրոպետրովսկի կրկեսում սկսել է իր մենակատարային կարիերան, 1986 թվականից հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում։ 1990-ականների վերջին պայմանագրով մեկնել է Միացյալ Նահանգներ՝ Հյուսիսային Կարոլինայի Միրթլ Բիչ քաղաքում կրկեսի նախագծին մասնակցելու համար, որից հետո դարձել է առաջատար դերասան «Սայպրաս Գարդեն»-ի (Ֆլորիդայի նահանգ) կրկեսային շոուում, որտեղ Իլյա Զարիպովի հետ աշխատել է ծաղրածու-մոնումենտալիստ։ Շուտով ամբողջ ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Հրաչիկը «Սայպրաս Գարդեն»-ում աշխատել է ավելի քան 10 տարի՝ մինչև դրա փակումը։

2000 թվականին որդու հետ միասին մասնակցել է «Մոսկվայի կրկեսի աստղերը» շոուին, սակայն հիվանդությունը, որի մասին նա հանկարծակի է իմացել, սկսում է առաջադիմել։

2001 թվականին Հրաչիկը մահացել է քաղցկեղից՝ Ուինթեր Հեյվեն քաղաքում։ Թաղված է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ուինթեր Հեյվեն փոքրիկ քաղաքի գերեզմանատանը։

 
Ծաղրածուի գերեզմանը Ուինթեր Հեյվենում, Ֆլորիդա, ԱՄՆ

Հրաչիկը լայն լսարանի առջև հայտնվել է Սլավա Պոլունինից շատ ավելի վաղ։ Հրաչիկը կրկես է վերադարձրել բուֆոնադայի վաղուց մոռացված ոճը, որն այնքան ջանասիրաբար հանվել էր արվեստաբանների կողմից խորհրդային ծաղրածուի կերպարից։ Նրան անվանում էին նոր Ենգիբարով։ Նա նոր շունչ հաղորդեց դասական կատակային համարների կատարումներին՝ դրանք ներկայացնելով հանրությանը յուրովի։ Մի փոքր միամիտ, ծիծաղելի և միևնույն ժամանակ ողբերգական կերպարը հանդիսատեսին ստիպեց ոչ միայն ուրախ ծիծաղել, այլև մտածել յուրաքանչյուր կատարման իմաստի մասին։ Վերջնական կատարումը հանդիսատեսի ծիծաղի տարր չէր, այլ ամբողջովին տրագիկոմիկ մի տեսարան։ Մի փոքրիկ աղջիկ (Հրաչիկի դուստրը՝ Գայանեն) ծաղիկ է բերում ծաղրածուին։ Ծաղրածուն լվանում է դիմահարդարումը, հանում է ծաղրածուի քիթը և դնում աղջկա վրա։ Դիմահարդարման մի քանի հարված, և հայտնվում է ծաղրածու Հրաչիկի ճշգրիտ պատճենը, միայն փոքր տարիքի։ Իսկ նրա կողքին սովորական մարդ է, ով րոպեներ առաջ զվարճացնում էր հանդիսատեսին։ Նրանք երկուսով լքել են ասպարեզը։

  Այդպես լինում է նաև կրկեսում։ Միջին կարողությունների տեր Օլեգ Պոպովը հայտնի դարձավ։ Իսկ Վլադիմիր Կրեմենան, Պյոտր Տոլդոնովը և հանճարեղ Հրաչիկ Կեշչյանը երբեք կուռք չդարձան։ Բայց նրանք հազար անգամ ավելի ընդունակ էին Օլեգ Պոպովից։  

Խաղացանկ խմբագրել

  • «Հրաչիկը և Բալալայկան»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկը և կիսանդրին»։ Կլունադա՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի,
  • «Հրաչիկը և ավելը»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկը և ակնոցները»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկը և ջութակը»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկը և ճամպրուկը»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկը և ծանրաձողը»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի,
  • «Հրաչիկը և խնձորը»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Հրաչիկ-առյուծ»։ Ռեպրիզ՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ,
  • «Ծաղրածուի հրաժեշտը»։ Երկխոսություն (Կարճ)՝ Կեշչյան Մարտիրոս Վարդանի, Ֆրանկի Վիկտոր Յակովլևիչ։

Գրականություն խմբագրել

  • Александр Росин. Грачик Кещян // Клоун без грима. — Библиотека журнала Флорида, 2012. — С. 7 - 18.
  • ЭНЦИКЛОПЕДИЯ ДЛЯ ДЕТЕЙ И РОДИТЕЛЕЙ «МИР ЦИРКА» ПЕРВЫЙ ТОМ «КЛОУНЫ» Издательство: Кладезь, 1995 г.
  • книга: «Почти серьёзно» Никулин Юрий — стр. 61
  • Секрет: Очерки и рассказ / Александр ТЕРЕХОВ. — М.: Правда, 1989. — 45, [2] с.; 17 см. — (ISSN 0132-2095; N 47). Содерж.: Дурачок: Рассказ; Очерки: Жестокое счастье; Страх перед морозом; Секрет
  • «Моя автогеография» С. Юрский
  • «ПРЯЛКА КАК ПРЕДЧУВСТВИЕ КОСМОСА» Николай Семененко. очерк.

Ծանոթագրություններ խմբագրել