Օլեգ Պոպով
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Օլեգ Կոնստանտինովիչ Պոպով (ռուս.՝ Олег Константинович Попoв, հուլիսի 31, 1930[1][2][3][…], Վիրուբովո, Odintsovo, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2016[4][5][6][…], Դոնի Ռոստով, Ռուսաստան), կրկեսի խորհրդային արտիստ, ծաղրածու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)։
Օլեգ Պոպով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 31, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիրուբովո, Odintsovo, Օդինցովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 2, 2016[4][5][6][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Գերեզման | Էգլոֆշթայն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան |
Մասնագիտություն | ծաղրածու, կրկեսի արտիստ, միմոս, դերասան, ռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | web.archive.org/web/20161127232546/http://www.oleg-popov.com/ |
![]() |
1950 թվականին ավարտել է կրկեսային արվեստի ուսումնարանը։ 1951-1953 թվականներին աշխատել է երիտասարդական կոլեկտիվում։ Օգտագործում է կրկեսային տարբեր հնարներ։ Պոպովի արվեստում զուգակցվում են բուֆոնադը, թեթև քնարական հումորը և երգիծական գույները։ Ստեղծել է ժամանակակից երիտասարդի կերպար, օժտել հմայքով և ռուսական հեքիաթների չարաճճի հերոսների խորամանկությամբ։ Պոպովին անվանում են «Արևային ծաղրածու»։ Վարշավայում կրկեսների միջազգային փառատոնի (1957), Օսկար մրցանակի (1958, Բրյուսել) դափնեկիր է։ Հյուրախաղերով հանդես է եկել Խորհրդային Միությունից դուրս։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Попов Олег Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Умер клоун Олег Попов
- ↑ 5,0 5,1 5,2 Олега Попова похоронят в Германии
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 380)։ |