Մարտին Վինտերկորն (գերմ.՝ Martin Winterkorn, մայիսի 24, 1947(1947-05-24)[1][2][3], Լեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]), գերմանացի կառավարիչ, Volkswagen կոնցեռնի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախկին նախագահ (2007-2015), Audi և Porsche Automobil Holding դիտորդական խորհրդի նախագահ։

Մարտին Վինտերկորն
գերմ.՝ Martin Winterkorn
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1947(1947-05-24)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրԼեոնբերգ, Բյոբլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՇտուտգարտի համալսարան (1973)
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր (1977)
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, ձեռնարկատեր, ճարտարագետ և գործարանատեր
ԱշխատավայրԴրեզդենի տեխնիկական համալսարան, Robert Bosch?, Աուդի, Volkswagen Group և Բուդապեշտի տեխնոլոգիայի և տնտեսագիտության համալսարան
Զբաղեցրած պաշտոններchairman of the executive board? և chairman of the executive board?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱտլանտյան կամուրջ
 Martin Winterkorn Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1947 թվականի մայիսի 24-ին Լեոնբերգ քաղաքում։ 1966-1973 թվականներին սովորել է մետաղագործություն և մետաղների ֆիզիկա Շտուտգարտի համալսարանում։ 1973-1977 թվականներին սովորել է Մաքս Պլանկի ընկերության գծով և ստացել դոկտորի աստիճան։

1977 թվականին նա սկսել է աշխատել Robert Bosch GmbH ընկերությունում՝ որպես նյութերի մշակման մասնագետի օգնական։ 1978-1981 թվականներին այդ ընկերությունում գլխավորել է «Նյութեր և մշակում» խումբը, որն աշխատել է «Սառնագենտային խտացուցիչների մշակման ուղղությամբ»։

1993 թվականին ստացել է Volkswagen ընկերության որակի վերահսկման խմբի ղեկավարի պաշտոնը։ 1995 թվականի հունիսից նաև պատասխանատու էր կոնցեռնի արտադրանքի կառավարման համար։ 1996թ. հունվարից դարձել է ընկերության տեխնիկական զարգացման բաժնի առևտրային նշանների կառավարման խորհրդի անդամ։ 2000 թվականի հուլիսից՝ նույն բաժնի Volkswagen տեխնիկական զարգացման խորհրդի անդամ։ Մեծ դեր է խաղացել Volkswagen New Beetle մոդելի թողարկման հաստատման գործում։

2002 թվականի մարտի 1-ից դարձել Է Audi-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավորել Է Audi brand group ընկերությունների խումբը, որն իր մեջ ներառում է SEAT և Lamborghini: Պատասխանատու էր Audi-ի տեխնիկական զարգացման համար 2003 թվականի հունվարի 1-ից։ 2007 թվականի հունվարի 1-ին փոխարինել է Բերնդ Պիշետսրիդերին Volkswagen-ի գլխավոր տնօրենի պաշտոնում[5]։

Volkswagen կոնցեռնի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտնել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Ավտոմեքենաների ծրագրային ապահովման հետ կապված ծագած սկանդալից մի քանի օր անց, որը թեստերի անցկացման ժամանակ տասնյակ անգամ նվազեցրել է օդ արտանետվող վնասակար գազերի քանակը[6]։ Նրա պաշտոնը զբաղեցրել է Porsche-ի ղեկավար Մաթիաս Մյուլերը[7]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կաթոլիկ է[8]։

Պատվավոր կոչումներ

խմբագրել

2003 թվականի հունիսից հանդիսանում է Բուդապեշտի տեխնոլոգիաների և տնտեսագիտության համալսարանի պատվավոր պրոֆեսոր՝ ի նշան գիտական հետազոտություններին աջակցելու արժանիքների ճանաչման։ 2004 թվականի օգոստոսից Դրեզդենի տեխնիկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր է «Թեթև նյութեր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ» աշխատանքի համար։ 2006 թվականի հուլիսի 5-ին պարգևատրվել է «Վաստակի համար» շքանշանով, որը համարվում է Բավարիայում բարձրագույն պետական պարգև[9]։ 2007[10] և 2008[11] թվականներին ընդգրկվել է Motor Trend ավտոմոբիլային ամսագրի Power List ցանկում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #109154975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Марк Ландлер. After Power Struggle, Volkswagen Ousts Its Chief (անգլ.) на сайте nytimes.com, 8 ноября 2006
  6. Глава Volkswagen ушёл в отставку из-за экологического скандала (ռուս.) на сайте forbes.ru, 23 сентября 2015
  7. Новым гендиректором Volkswagen стал глава Porsche Արխիվացված 2015-10-04 Wayback Machine (ռուս.) на сайте vistanews.ru, 26 сентября 2015
  8. Christ, март 2010 Արխիվացված 2015-09-23 Wayback Machine (գերմ.) стр. 9, 15
  9. Мартин Винтеркорн Արխիվացված 2015-09-27 Wayback Machine (ռուս.) на сайте spb.adlr.ru
  10. The 2007 Power List: Movers, shakers, heart-breakers in the mercurial world of autodom — № 8 Արխիվացված 2015-09-25 Wayback Machine (անգլ.) на сайте motortrend.com
  11. The 2008 Power List — № 5 Արխիվացված 2015-09-25 Wayback Machine (անգլ.) на сайте motortrend.com

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Վինտերկորն» հոդվածին։