Մարտին Կալլանին, Բարոն Կալանան (անգլ.՝ Martin John Callanan, Baron Callanan, օգոստոսի 8, 1961(1961-08-08), Նյուքասլ ափոն Թայն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի պահպանողական քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր (1999-2014)[1]։ 2014 թվականին պարտվելով վերաընտրություններին, միացավ Լորդերի պալատին՝ դառնալով բարոն[2]։ 2017 թվականի հունիսին նա մտնում է Թերեզա Մեյի կառավարություն՝ որպես տրանսպորտի փոխնախարար[3], 2017 թվականի հոկտեմբերի դարձել է Բրեքսիթի նախարարի օգնական[3]։

Մարտին Կալանան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1961(1961-08-08) (62 տարեկան)
ԾննդավայրՆյուքասլ ափոն Թայն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՆորթումբրիայի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններEuropean Conservatives and Reformists?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Լորդերի պալատի անդամ և Minister of State for Exiting the European Union?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
 Martin Callanan Վիքիպահեստում

Քաղաքական կարիերա խմբագրել

1983 թվականին Մարտին Կալանանը միացել է Բրիտանիայի պահպանողական կուսակցությանը[4]։ Տեղական ընտրություններում ձախողումները փոխհատուցվել են 1999 թվականին, երբ Կալանանը դարձել է Եվրախորհրդարանի անդամ[5]։ 2009 թվականից նա ղեկավարել է Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների կուսակցության խորհրդարանական խմբակցությունը[6]։ Միաժամանակ նա եղել է շրջակա միջավայրի և սննդային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ[6]։

2014 թվականի ընտրություններում պարտվելով՝ Կալանանը դարձել է խորհրդարանական խմբակցության առաջին ղեկավարը, որը չի կարողացել վերընտրվել[7]։ Մարտին Կալանանի արժանիքները նրան տվել են բարոնի ցմահ կոչում[8]։

Որպես Լորդերի պալատի ներկայացուցիչ բարոն Կալանանը նշանակվել է Թերեզա Մեյի կառավարության տրանսպորտի նախարար[3], այնուհետև դարձել է Բրեքսիթի նախարարի օգնական[3][9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Conservative MEPs elect new Chairman». Conservative Party. 2010 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  2. «Michael Cashman becomes lord». European Voice. 2014 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Lord Callanan». UK Parliament. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  4. «Martin CALLANAN». MEP Biographies. European Parliament. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  5. «Martin Callanan MEP at conservatives.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 31-ին.
  6. 6,0 6,1 «Martin CALLANAN – History of parliamentary service – MEPs – European Parliament». www.europarl.europa.eu. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
  7. «ECR leader out of Parliament». EUObserver. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  8. Կաղապար:London Gazette
  9. "Brexit minister apologises for incorrectly saying Supreme Court had ruled Article 50 was irreversible", The Independent, 21 November 2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կալանան» հոդվածին։