Մարտին Լյութերի հուշարձան (Վորմս)

Մարտին Լյութերի հուշարձան, կառուցվել է ռեֆորմացիա նախաձեռնող Մարտին Լյութերի պատվին Վորմս քաղաքում (Ռայնլանդ Պֆալց, ԳերմանիաԺնևի ռեֆորմացիայի պատի հետ մեկտեղ այս հուշարձանը համարվում է Մարտին Լյութերի աշխարհի ամենամեծ հուշահամալիր։ Քանդակագործական կոմպոզիցիան տեղադրված է հին քաղաքում՝ Լյութերպլացում (Lutherplatz) դեռևս 1868 թվականից։

Մարտին Լյութերի հուշարձան
տեսակհուշարձան և Մարտին Լյութերի հուշարձան
քանդակագործԷռնստ Ռիթշել
տարի1868
նյութբրոնզ
քաղաքՎորմս
 Lutherdenkmal (Worms) Վիքիպահեստում

Իր ժամանակի համար դա ամենաշքեղ հուշարձանն էր՝ բրոնզե պատկերներով։ Հուշարձանի հիմքի մակերեսը հավասար է 100 մ²։

Լյութերի հուշարձանի նախագիծը ստեղծել են Դրեզդենի քանդակաքործ Էռնստ Ռիչելը և նրա աշակերտներ՝ Ադոլֆ ֆոն Դոնդորֆը, Յոհաննես Շիլինգը և Գուստավ Կիտցը։

Պատմություն խմբագրել

 
Հուշարձանը, փորագրություն, 1868 թվական
 
Հուշարձանը բացիկի վրա, 1902 թվական

Հուշարձանի կառուցման հիմնական դրդապատճառը Մարտին Լյութերի 95 թեզիսներն էին (1517 թվականին) ապաշխարության և ինդուլգենցիայի վերաբերյալ, որոնք նա պաշտպանեց 1521 թվականին նորընտիր կայսր Կառլոս V-ի ներկայությամբ Վորմսի Ռայխստագի նիստի ժամանակ։

Նկարագրություն խմբագրել

Բացի Լյութերի մեծ արձանից, որը զարդարված է հարթաքանդակներով, դիմանկարներ-մեդալիոններով և մակագրություններով, այստեղ տեղադրված են ևս 11 պատկերաքանդակներ պաշտոնական եկեղեցու հայտնի դեմքեր և հակառակորդներ։ Նրան շրջապատում են Լյութերի պաշտպանները՝ Սաքսոնիայի կուրֆյուրստ Ֆրիդրիխ III Իմաստունը (Լյութերի ձախ կողմում), Հեսսենի լանդգրաֆ Ֆիլիպ Մեծահոգին (աջից), Ֆրանց ֆոն Զիքինգենը՝ Ասպետական ապստամբության առաջնորդ Ռեֆորմացիայի պաշտպան, ասպետ Ուլրիխ ֆոն Հութթենը «Մութ մարդկանց նամակների» գլխավոր հեղինակներից մեկը։ Ռեֆորմացիայի նշանավոր ներկայացուցիչներ և պաշտոնական եկեղեցու հակարակորդներն են՝ Վալդենսների կրոնական շարժման հիմնադիր, ֆրանսիացի Պյոտր Վալդոն, վիքլիֆիստների ուսմունքի հիմնադիր, անգլիացի Ջոն Վիքլիֆը, որը հետագայում վերածվել էր լոլարդական ժողովրդական շարժման ռեֆորմատոր և բողոքականության նախակարապետ, չեխական ռեֆորմացիայի գաղափարախոս Յան Հուսը և իտալացի ռեֆորմատոր Ջիրոլամո Սավոնարոլան, ինչպես նաև Լյութերի սխրակիցներ՝ Յոհան Ռեյխլինը և Ֆիլիպ Մելանխթոնը։

Հուշարձանի կանացի պատկերները խորհրդանշում են բողոքական քաղաքներ՝ Շպայերը, Աուգսբուրգը և Մագդեբուրգը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել