Մարտին Ադամ (հունգ.՝ Ádám Martin, նոյեմբերի 6, 1994(1994-11-06)[1], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, Հունգարիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Մարտին Ադամ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 6, 1994(1994-11-06)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Ադամը «Բորդանի», «Ժեոլ» և «Վաշաշ» ակումբների սան է։ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին «Ույպեշտի» դուբլերի դեմ խաղում նշել է իր նորամուտը Հունգարիայի երկրորդ լիգայում «Վաշաշի» կազմում[2]։ 2013 թվականի մարտի 10-ին «Ցեգլեդի» դեմ խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Վաշաշի» կազմում[3]։ 2015 թվականին ֆուտբոլիստն օգնել է ակումբին դուրս գալ էլիտա։ Հուլիսի 18-ին «Դիոշդյորի» դեմ խաղում նշել է նորամուտը Հունգարիայի առաջնությունում[4]։ 2019 թվականին Ադամը տեղափոխվել է «Ռակոցի»։ Մարտի 31-ին «Դյորի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Նույն խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Ռակոցիի» կազմում։

2020 թվականի ամռանը Ադամը տեղափոխվել է «Պակշ»։ Օգոստոսի 15-ին «Ույպեշտի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[6]։ Նույն խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Պակշի» կազմում։ 2022 թվականի ապրիլի 23-ին «Զալաեգերսեգի» հետ խաղում նա հեթ-տրիկ է կատարել[7]։ Մրցաշրջանի արդյունքներով Մարտինը խփել է 31 գոլ և դարձել առաջնության լավագույն ռմբարկու:

2022 թվականի ամռանը Ադամը պայմանագիր է կնքել Հարավկորեական «Ուլսան Հյոնդեի» հետ։ Օգոստոսի 2-ին «Սեուլի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Կ լիգայում[8]։ Օգոստոսի 13-ին «Տեգուի» դեմ խաղում Մարտինը խփել է իր առաջին գոլը «Ուլսան Հյոնդեի» կազմում[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2022 թվականի մարտի 24-ին Սերբիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Ադամը նշել է նորամուտը Հունգարիայի հավաքականի կազմում[10]։ 2023 թվականի մարտի 23-ին Էստոնիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[11]։

Գոլերը Հունգարիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 23 մարտի 2023 Պուշկաշ Արենա, Բուդապեշտ, Հունգարիա   Էստոնիա 1:0 1:0 Ընկերական խաղ
02. 27 մարտի 2023 Պուշկաշ Արենա, Բուդապեշտ, Հունգարիա   Բուլղարիա 3:0 3:0 Եվրոպայի առաջնություն 2024, որակավորման փուլ
03. 16 նոյեմբերի 2023 Վասիլ Լևսկի, Սոֆիա, Բուլղարիա   Բուլղարիա 0:1 2:2 Եվրոպայի առաջնություն 2024, որակավորման փուլ

Ձեռքբերումներ

խմբագրել

Անձնական

  • Հունգարիայի առաջնության լավագույն ռմբարկու (31 գնդակ) - 2021/2022

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Վաշաշ VS. Ույպեշտ II 2:0» (անգլերեն). soccerway.com. 2012—10—07.
  3. «Վաշաշ VS. Ցելեդ 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013—03—10.
  4. «Դիոշդյոր VS. Վաշաշ 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015—07—18.
  5. «Դյոր VS. Ռակոցի 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019—03—31.
  6. «Պակշ VS. Ույպեշտ 1:2» (անգլերեն). soccerway.com. 2020—08—15.
  7. «Զալաեգերսեգ VS. Պակշ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2022—04—23.
  8. «Ուլսան Հյոնդե VS. Սեուլ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—08—02.
  9. «Ուլսան Հյոնդե VS. Տեգու 4:0» (անգլերեն). soccerway.com. 2022—08—13.
  10. «Հունգարիա VS. Սերբիա 0:1» (անգլերեն). soccerway.com. 2022—03—24.
  11. «Հունգարիա VS. Էստոնիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023—03—23.