Մարտինա Մորավցովա
Մարտինա Մորավցովա (սլովակ.՝ Martina Moravcova, հունվարի 16, 1976, Piešťany, Չեխոսլովակիա), սլովակ լողորդուհի, Սիդնեյի 2000 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե երկակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի լողի առաջնությունների բազմակի մրցանակակիր։ Մասնակցել է Ամառային 5 օլիմպիական խաղերի (1992—2008)։ Մասնագիտացած է ազատ ոճի և բատերֆլայ լողաձևերում։ Հանդես է եկել «Կուպելե» (սլովակ.՝ ŠKP Kúpele Piešťany) և «Դալլաս Մուստանգս» ակումբներում։
Մարտինա Մորավցովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մականուն(ներ)՝ | Սլովակ ձուկ |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | Սլովակիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 16, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր՝ | Piešťany, Չեխոսլովակիա |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Քաշ՝ | 60 կիլոգրամ |
Կյանք և գործունեություն
խմբագրելՄարտինա Մորավցովան ծնվել է 1976 թվականին Պյեշտյանիում։ Փոքր տարիքում սիրել է գնալ լողավազան և լողալ Վահ գետում։ Դառնալով պատանի՝ մասնակցել է Սլնավա լճում կազմակերպված զբոսանավային մրցույթին[4]։ 1990-ական թվականներին նա տեղափոխվել է Դալլաս, Տեխասում սկսել է հաճախել Հարավային մեթոդիստական համալսարան։
Մարտինա Մորավցովայի առաջին ելույթը միջազգային մրցություններում տեղի է ունեցել 1991 թվականին, այդ ժամանակ դեռևս Չեխոսլովակիայի հավաքականում։ Մարտինան իր առաջին մեդալը ստացել է 1993 թվականին՝ նվաճելով արծաթ Շեֆիլդում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Օլիմպիական խաղերում դեբյուտը կայացել է 1992 թվականին Բարսելոնայում, որտեղ հանդես է եկել անհաջող՝ չնվաճելով ոչ մի մեդալ։ Նրա գործունեության մեջ ամենահաջող Օլիմպիական խաղերը եղել են 2000 թվականի Սիդնեյինը, որտեղ նա նվաճել է երկու արծաթե մեդալ 100 մետրանոց բատերֆլայ և 200 մետրանոց ազատ ոճի լողաձևերում։
1999 թվականին Մորավցովան ճանաչվել է Ուսանողական սպորտաձևերի ազգային ասոցիացիայի տարվա լողորդուհի[5]։
Մարտինան սովորել է Պյեշտյանիի Պիեռ դե Կուբերտենի անվան գիմնազիայում, Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանում, Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանում։
2003 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական «Martina s rodokmeňom evy» գիրքը։
Անձնական ռեկորդներ
խմբագրել- 100 մետր բատերֆլայ՝ 57.20
- կարճ տարածությունում՝ 56.55
- 100 մետր ազատ ոճով՝ 54.45
- կարճ տարածությունում՝ 52,96
- 200 մետր ազատ ոճով՝ 1:58,32
- կարճ տարածությունում՝ 1:54,74
- 100 մետր կոմպլեքս կարճ տարածությունում՝ 59,71
- 200 մետր կոմպլեքս՝ 2:14.26
- կարճ տարածությունում՝ 2:08,55
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.collegiatewomensportsawards.com/archives/swimdive — Honda Sports Award.
- ↑ 2,0 2,1 https://archiv.prezident.sk/schuster/index1429.html?376
- ↑ 3,0 3,1 Kríž prezidenta Slovenskej republiky, I. stupeň (словацк.)
- ↑ Zuzana Habšudová. «Martina Moravcová: The Slovak Fish». Travel Spectator Slovak. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Moravcova’s bio Արխիվացված 2009-01-06 Wayback Machine on the SMU Athletics website. (Retrieved 2009-06-13.)